Добавить в избранное

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ ______________-ի 2024 թվականի N ____-Ն

 

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

 

  Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Սահմանել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությանը (կենտրոնին) լիազորություններ տալու, կասեցնելու և դադարեցնելու կարգը` համաձայն հավելվածի:
  2. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
_________-ի ___-ի N ____-Ն որոշման

 

 

 

ԿԱՐԳ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.Սույն կարգով կարգավորվում են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությանը (կենտրոնին) (այսուհետ՝ գիտական կազմակերպություն) լիազորություններ տալու, կասեցնելու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները:

  1. Գիտական կազմակերպությունը կարող է լիազորվել մեկ կամ մի քանի ցուցանիշներով:
  2. Գիտական կազմակերպությանը լիազորություններ տրվում, տրված լիազորությունը կասեցվում կամ դադարեցվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից։

 

 

 

 

 

  1. ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

4.Գիտական կազմակերպությունը պետք է՝

  • լինի հավատարմագրված և նշանակված՝ հավատարմագրման և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան.
  • ներառված լինի Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում.
  • ունենա բարձր որակավորում ունեցող միջազգային ընդունված չափորոշիչների, մեթոդների, ստանդարտների, և իրավական ակտերի իմացություն և հմտություններ ունեցող աշխատակազմ (հետազոտողներ, գիտնականներ),
  • ունենա ռիսկերի գնահատման դաշտային պարագաներ և տվյալ ոլորտում գործունեության իրականացման փորձ,
  • ռիսկի գնահատումն իրականացնի առկա գիտական ​​ապացույցների վրա և իրականացնի ինքնուրույն, օբյեկտիվ և թափանցիկ գործունեություն,
  • գործի պետական կառավարման համակարգում,
  • երաշխավորի իր գործունեության ոլորտում անկախ և անաչառ լինելը և չսպասարկի որևէ սյուբեկտի,
  • ունենա կատարված աշխատանքների հաշվառման և տեղեկատվության էլեկտրոնային համակարգերի ստեղծման և վարման ընթացակարգեր,
  • ապահովի իր գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվության տեղադրումն իր պաշտոնական կայքէջում.
  • ապահովի իր գործառույթների պատշաճ կատարումը` բարձր ճշգրտությամբ սարքավորումների, ինչպես նաև համապատասխան մեթոդական բազայի միջոցով,
  • ունենա սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում միջազգային համագործակցություն, ինչպես նաև աշխատաժողովների մասնակցություն:

 

 

 

III. ԼԻԱԶՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

  1. Գիտական կազմակերպությունը կարող է լիազորվել այն գիտական կենտրոնը, որը համապատասխանում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված բոլոր պահանջներին:
  2. Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնելու լիազորման համար գիտական կենտրոնը ներկայացնում է հայտ՝ համաձայն N 1 ձևի լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին բացառությամբ համացանցի խափանման դեպքում՝ ներկայացնում է թղթային եղանակով, որին կցվում են՝

1) ռիսկի գնահատման հետազոտությունների իրականացման ծրագիրը,

2) գիտական կենտրոնի ազգային հավատարմագրման վկայագրի բնօրինակները,

3) լաբորատոր փորձարկումների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն (սենքեր, մասնագիտական պատրաստվածություն (վերապատրաստում), տեխնիկական և այլ ռեսուրսներով հագեցվածություն),

4) տեղեկատվություն միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող որակավորման/վերապատրաստման ստուգման ծրագրին մասնակցության վերաբերյալ (սերտիֆիկատ, վկայական, հաշվետվություն)՝ առկայության դեպքում,

5) տեղեկատվություն գիտական կենտրոնի  գործունեության վերաբերյալ, ինչպես նաև միջազգային համագործակցության վերաբերյալ։

  1. Ներկայացված հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը գիտական կենտրոնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտն ընդունելու մասին՝ հայտում նշված էլեկտրոնային հասցեին ծանուցում ուղարկելու միջոցով:
  2. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու կամ ներկայացված փաստաթղթերն թերի լինելու դեպքում՝ լիազոր մարմինը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուին և հնարավորություն տալիս հինգ աշխատանքային օրում վերացնել դրանք:
  3. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը չներկայացնելու և սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու կամ ակնհայտ կեղծ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում՝ հայտը մերժվում է և երկու աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է հայտատուին:
  4. Թղթային եղանակով փաստաթղթերի պատճենները ներկայացվում են համարակալված, կարված, գիտական կենտրոնի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային ստորագրությամբ:
  5. Սույն կարգի 7-9-րդ կետերով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել տաս աշխատանքային օրը:
  6. Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության` սույն կարգով սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով յուրաքանչյուր հայտի համար ստեղծվում է առնվազն 7 անդամից կազմված աշխատանքային խումբ, որի կազմը և աշխատակարգը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչներ, շահագրգիռ պետական և ոչ պետական մարմինների համապատասխան մասնագետներ:
  7. Հանձնաժողովն իրականացնում է յուրաքանչյուր հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրություն և լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն։
  8. Սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում հանձնաժողովը սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրը լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում գիտական կենտրոնը որպես ռիսկի գնահատման կենտրոն լիազորելու մասին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն։
  9. Լիազոր մարմնի ղեկավարը համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հրաման՝ սույն կարգի պահանջները բավարարող հայտատուին (հայտատուներին) հայտարարված ցուցանիշով ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություն լիազորելու մասին:
  10. Ռիսկի գնահատման գիտական կազմակերպություն լիազորելու մասին հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հայտատուին։
  11. Սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ հանձնաժողովը սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրը լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն։
  12. Լիազոր մարմնի ղեկավարը անհամապատասխանության վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը մերժելու վերաբերյալ հրաման, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հայտատուին։ 
  13. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված հրամանն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը գիտական կենտրոնին տրամադրում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում հայտարարված ցուցանիշով ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություն լիազորելու մասին վկայական՝ համաձայն N 2 ձևի:
  14. Ռիսկի գնահատում իրականցնող գիտական կազմակերպությունը լիազորվում է լիազոր մարմնի կողմից մինչև 3 տարի ժամկետով` բայց ոչ ավելի, քան հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը:
  15. Լիազորված ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական կայքէջում:

 

 

  1. ՏՐՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

  1. Գիտական կազմակերպությունը լիազորվելուց հետո՝ յուրաքանչյուր տարվա վերջին ամսվա ընթացքում, լիազոր մարմնին է ներկայացնում ռիսկի գնահատման գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվության ձևը սահմանում է լիազոր մարմինը:
  2. Ներկայացված հաշվետվությունը ուսումնասիրվում է տաս աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե լիազոր մարմինը հայտնաբերում է, որ ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությունը չի իրականացնում կամ խախտում է իր պարտականությունները` սույն կարգով սահմանված չափանիշներին անհամապատասխանություններ արձանագրելու դեպքում, ապա դրանց հայտնաբերումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը ընդունում է ռիսկի գնահատումն իրականացոնղ գիտական կազմակերպության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հրաման և մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է գիտական կազմակերպությանը։
  3. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված դեպքում ռիսկի գնահատոււմն իրականացնող գիտական կազմակերպության գործունեությունը կասեցվում է առավելագույնը 30 աշխատանքային օրով։ Եթե ռիսկի գնահատումն իրականացնող կազմակերպությունը կասեցման մասին հրամանն ստանալուց հետո մինչև կասեցման ժամկետի ավարտը վերացնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները, ապա խախտումների վերացման մասին տեղեկատվությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 11-րդ կետով ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրում է խախտումների վերացումը: Խախտումների վերացման դեպքում լիազոր մարմինը երկու աշխատանքայն օրվա ընթացքում ընդունում է հրաման՝ կասեցումը վերացնելու վերաբերյալ: Մինչև կասեցման ժամկետի ավարտը խախտումները չվերացնելու դեպքում՝  լիազոր մարմինը կասեցման ժամկետին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հրաման՝ ռիսկի գնահատումն իրականացվող գիտական կենտրոնի  լիազորումը դադարեցնելու վերաբերյալ։
  4. Լիազորումը դադարեցվում է նաև գիտական կազմակերպության կողմից ներկայացված դիմումի համաձայն:
  5. Լիազորումը դադարեցնելու դեպքում սույն կարգի 19-րդ կետով սահմանված վկայականը ուժը կորցրած է ճանաչվում լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու պահից և մեկ օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցվում է գիտական կենտրոնին։
  6. Գիտական կազմակերպության գործունեության կասեցումը կամ դադարեցումը չի ազդում այն արձանագրությունների վրա, որոնք տրվել են վերջիններիս կողմից նախքան կասեցման կամ դադարեցման վերաբերյալ հրամաննների ընդունումը։
  7. Գիտական կազմակերպության գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  8. Գիտական կազմակերպություն լիազորելու մասին վկայականի գործողության ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ` ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությունը կարող է նորից ներկայացնել նոր լիազորման հայտ` սույն կարգով սահմանված ընթացակարգով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ _____________________________________________________

(լիազոր մարմնի անվանումը)

 

 

ՀԱՅՏ

 

ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու` __________________________________________________________

 

  (իրավաբանական անձի լրիվ անվանումը)

                  ___________________________________________________________________

 

   (հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

            _________________________________________________________________ 

 

       (գործունեության ոլորտը/տեսակը)

 

Գտնվելու վայրը` _______________________________________________________

 

  (իրավաբանական անձի գործունեության իրականացման վայրի հասցեն)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, _____________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը

____________________________________

 

 

Խնդրում եմ  լիազորել ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություն _____________________________ ոլորտում։

 

Հայտին  կից ներկայացնում եմ ______________________________________________________________________։

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

 

  Հայտատու ______________________

 _______________________________

 

 (ստորագրությունը)

 

   (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20  թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ _________________________________________________________________________

(լիազոր մարմնի անվանումը)

 

   
 
   

            ՎԿԱՅԱԿԱՆ N ____

 

 ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

_______________________________________

 

          (իրավաբանական անձի անվանումը)

     

Լիազորվում է ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն)  __________________________________________________________________________ ոլորտում:

 

Տրված է ____ ______________________ 20  թ.

Գործողության ժամկետը՝ __________________________

 

 

 

 _______________________________________
  (լիազոր մարմնի ղեկավարի ստորագրությունը)

_____________________________
(անունը, ազգանունը)
  

 

  • Обсуждалось

    08.04.2024 - 26.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 581

Принт