Добавить в избранное

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվում է․

1) Կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված զգայուն ապրանքներն՝ առանց այդ ապրանքների արտահանման վերաբերյալ օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրման ենթակա թույլատվական փաստաթղթերի (այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների շրջանցմամբ), Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու (այդ թվում` արտահանմանն ուղղված գործողությունների կատարելու)  դեպքերի համար կիրառել վարչական պատասխանատվություն,

2) տուգանքի նշանակում` ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ,

3) նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննում են մաքսային և հարկային մարմինների կողմից։

  • Обсуждалось

    03.04.2024 - 18.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1423

Принт