ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԳՈւՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈւ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Հայա     «Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1954-Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին  հատկացված 476,100.0 հազ. ՀՀ դրամով ձեռք բերված աղբատար մեքենաները (հետևի բարձմամբ), ինքնաթափը և աղբարկղերը  Վաղարշապատ  համայնքին նվիրաբելու և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին  հատկացված  296,015.2 հազ. ՀՀ դրամով ձեռք բերված հատուկ նշանակության (կոմունալ) մեքենաները, աղբի մեքենաները և աղբարկղերը Իջևան և Դիլիջան  համայնքներին  նվիրաբերելու անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

       Նախագծով առաջարկվում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և  ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքների կարիքների համար վերջիններիս նվիրաբերել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1954-Ն որոշմամբ հատկացված 772,115.2 հազ. ՀՀ դրամով ձեռք բերված թվով 12 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 1420 աղբարկղ:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

 

 

 

      Որոշման նախագծով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքներին կնվիրաբերվեն ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1954-Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին տրամադրված 476,100.0 հազ. ՀՀ դրամով ձեռք բերված 7 հատ աղբատար մեքենաները (հետևի բարձմամբ), 1 հատ աղբի մենքենան (ինքնաթափը), ինչպես նաև 1200 հատ աղբարկղերը, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին տրամադրված 296,015.2 հազ. ՀՀ դրամով ձեռք բերված 2 հատ հատուկ նշանակության (կոմունալ) մեքենաները, 2 հատ աղբի մեքենաները, ինչպես նաև թվով 220 աղբարկղերը։ Դրանք անհրաժեշտ են համայնքների կարիքները հոգալու համար։ Համայնքները  հնարավորություն կստանան սեփական ուժերով լուծելու բնակավայրերում առկա խնդիրները․ կհեշտանան աղբահանության, աղբաթափության, սանիտարական մաքրման աշխատանքները, տեխնիկապես կվերազինվեն, ինչն էլ կնպաստի համայնքներում կոմունալ սպասարկման էական փոփոխություններին և արդիականացմանը։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

     Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

5.

Ակնկալվող արդյունքը.

 

Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1954-Ն որոշմամբ նախատեսված ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազին հատկացված գումարներով ձեռք բերված ապրանքային տեսակների (գույքի) տրամադրումը Վաղարշապատ, Դիլիջան, Իջևան համայնքներին և դրանց  նպատակային օգտագործումը:

6.

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

 

«Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050թ, ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 

«Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6 բաժնից (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում)՝ բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կենցաղային կոշտ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցում՝ հանրապետության ողջ տարածքում իրականացվելու են գոյացող աղբի՝ պատշաճ կերպով հավաքման, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:

8.

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

 

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

  • Обсуждалось

    02.04.2024 - 18.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 638

Принт