Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

          Անհրաժեշտությունը:

          «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանելու մասին»  Էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է  ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

          Ընթացիկ իրավիճակը:

          «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվել է, տարածական տվյալներ հավաքող, ստեղծող և տնօրինող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք տրամադրում են տարածական տվյալների հավաքածուները և ծառայությունները, ստեղծում, տրամադրում և տարածում են համապատասխան մետատվյալներ, ինչպես նաև դրանք պահպանում և թարմացնում են տարածական տվյալների հավաքածուներին և ծառայություններին համապատասխան: Տարածական տվյալների և ծառայություների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանում են ոլորտները համակարգող լիազոր մարմինները:

Կարգավորման նպատակը և բնույթը:

          Կարգավորման նպատակն է` Էկոնոմիկայի նախարարության թեմատիկ տարածական տվյալների  և ծառայությունների  մետատվյալների բազայի ստեղծումը՝ մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման համար։

Նախագծով առաջարկվում է սահմանել Էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների  և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները, մասնավորապես թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան մետատվյալների և մետատվյալների բազայի ստեղծման, պահպանման, թարմացման, ինչպես նաև   տարածական տվյալների ենթակառուցվածքների՝ ոլորտային գեոպորտալի միջոցով, մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման քայլերի հաջորդականությունը։

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

          Ակնկալվող արդյունքը։

          Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն էկոնոմիկայի նախարարության  տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները։

          Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի բնույթի հիմնավորվածությունը։

          Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը համապատասխանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

  • Обсуждалось

    02.04.2024 - 17.04.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Сельское хозяйство, Экономика, Кадастр

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 800

Принт