Добавить в избранное

В стадии разработки

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված  ճանապարհային 

երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ  գործերով իրականացվող 

վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.1-ին հոդվածը նախատեսում է Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները։

Արդյունքում, ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացի հանդիսացող անձանց կողմից կատարված և Օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարույթի արդյունքում կայացված վարչական ակտերի մասին դրանց հասցեատերերը ծանուցվում են ՀՀ-ից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, որի իրագործման համար ՀՀ պետական բյուջեից որևէ ծախս չի արվում վարչական ակտի ծանուցման համար։

Վերը նշվածին հակառակ, կրկին օտարերկրացիների կողմից (ովքեր ՀՀ-ում չունեն կացության որևէ կարգավիճակ), սակայն ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և Օրենքով քննության ենթակա գործերի արդյունքով կայացված վարչական ակտերի մասին նախ ծանուցվում է ՀՀ-ում այդ տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ վերջինիս կողմից՝ իրավախախտումն օտարերկրացու կողմից կատարված լինելու փաստն Օրենքով սահմանված կարգով ապացուցելու դեպքում կայացված վարչական ակտը վերահասցեագրվում է օտարերկրացուն, ում ծանուցումն էլ իրականացվում է իր այլ պետությունում ունեցած հաշվառման վայրով վարչական ակտն առաքելու եղանակով։

 Օտարերկրյա հասցեով վարչական ակտի առաքման դեպքում ՀՀ-ն ստիպված է յուաքանչյուր վարչական ակտի փոստային առաքման համար վճարել 3750 ՀՀ դրամ և որ առավել խնդրահարույց է, որ այդ վարչական ակտերը օտարերկրացու կողմից չկատարելու դեպքում որևէ իրավական հետևանք չի առաջանում, քանի որ օտարերկրացիներից հարկադիր կարգով տուգանքի գումարը հնարավոր չէ գանձել։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է Օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի դարձնել նաև ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված և Օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՆԳՆ կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների ավելացում, քանի որ ՀՀ-ն տարեկան կխնայի մոտ 90.000.000 ՀՀ դրամ։

2023 թվականին Օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարույթի արդյունքում կայացվել է 25.904 վարչական ակտ և որոնց այլ երկիր առաքելու համար ՀՀ պետական բյուջեից փոստային ընկերությանը վճարվել է 97.140.000 ՀՀ դրամ:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի կլինեն նաև ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված և Օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերին։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

                                                              ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Обсуждалось

    01.04.2024 - 16.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 685

Принт