Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվող լրացումները և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ներկայացվող փոփոխությունը պայմանավորված են 2023 թվականի ապրիլի 3-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ՀՀ Արագածոտնի մարզի 2022 թվականի հաշվետվության մասին խորհրդակցության թիվ Վ/73-2023 արձանագրության 4.2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով։ Համաձայն թիվ Վ/73-2023 արձանագրության 4.2-րդ կետով տրված հանձնարարականի՝ անհրաժեշտ էր  ներդրումային ծրագրերի ծավալներից ելնելով դիտարկել արոտավայրերի երկարաժամկետ վարձակալության տրամադրման հնարավորության հարցը՝ պայմանով, որ ներդրումային ծրագրի դադարեցման կամ ոչ ամբողջական կատարման դեպքում կդադարի կամ կվերանայվի նաև վարձակալության պայմանագիրը։

       1․1․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգրք) 46-րդ հոդվածի 1-ին մասի՝ հողամասը սեփականատերն օգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելը, բացառությամբ Օրենսգրքի 63.1-ին հոդվածով սահմանված կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրով (ծրագրերով) սահմանված դեպքերի:

Մյուս կողմից՝ համաձայն Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի՝ վարձակալության կարող են հանձնվել պետության և համայնքի, իրավաբանական անձանց ու քաղաքացիների սեփականության տակ գտնվող հողամասերը, ինչպես նաև՝ նույն հոդվածի 3-րդ կետով սահմանվում է պետության և համայնքների սեփականության հողամասերի (այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության տրամադրման ժամկետները։

Նախագծով առաջարկվում է սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) շրջանակներում պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը երկարաժամկետ վարձակալության տրամադրելու գործընթացների կարգավորում։

Հարկ է նշել, որ ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու վերաբերյալ համապատասխան որոշումներով ամրագրվում են համապատասխան պայմանագրերի կնքման, ժամկետների, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ պայմանները։ Ընդ որում, յուրաքանչյուր ծրագրի առանձնահատկություններից ելնելով դիտարկվում և ամրագրվում են առանձին պայմաններ, որտեղ ներառվում են ներդրումային ծրագրի ոչ ամբողջական կատարման դեպքում վարձակալության նպատակով կնքված պայմանագրի դադարեցման կամ վերանայման վերաբերյալ դրույթները։

      1.2. Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերը (տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական նշանակության հողեր) ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով (ելնելով վերջիններիս ծավալներից) դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրման հնարավորության հարցը՝ պայմանով, որ ներդրումային ծրագրի դադարեցման կամ ոչ ամբողջական կատարման դեպքում կդադարի կամ կվերանայվի նաև վարձակալության նպատակով կնքված պայմանագիրը։ Միաժամանակ վարձակալի համար սահմանելով հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու և հողամասը սահմանված հողատեսքին համապատասխան օգտագործելու պարտավորություններ, ինչպես նաև կարգավորելով վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալի կողմից իրականացված բարելավումների սեփականության իրավունքի հետ կապված հարաբերությունները։

Ներկայումս, գործող կարգավորումների համաձայն, ըստ էության պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը։ Ելնելով օրենսդրությամբ սահմանված կարգով հողային ռեսուրսները լիարժեք տնօրինելու և տիրապետելու անհրաժեշտությունից, կատարվում են համապատախան քայլեր հողամասերի հանրային օգտակարության բարձրացման և տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը և հանրապետության տնտեսության զարգացմանն ուղղված ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը, նախագծերով առաջարկվում են լրացումներ և փոփոխություն, ինչը թույլ կտա ընդլայնել ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու հնարավորությունները՝ հողամասերի հանրային օգտակարության բարձրացման շնորհիվ, և պետական մարմինների ու ենթակա պետական մարմինների տնօրինությանը հանձնված հողամասերի արդյունավետ կառավարումը։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի (տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական նշանակության հողեր) ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով (ելնելով վերջիններիս ծավալներից) երկարաժամկետ վարձակալության տրամադրման գործընթացները։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ չի նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված ՀՀ կառավարության ստանձնած հանձնառություններից։

  • Обсуждалось

    01.04.2024 - 16.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 762

Принт