Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2023ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 47-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026Թ.Թ. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                         Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք- Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2023ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 47-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026Թ.Թ. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Իրավական  ակտի անրաժեշտությունը

         Համաձայն «Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի   մասին»  օրենքի  27.1. հոդվածի՝    համայնքի   ղեկավարը   կազմում   և   համայնքի  ավագանու  հաստատմանն է ներկայացնում  համայնքի  միջնաժամկետ ծախսերի ծրագրի  (այսուհետ` ՄԺԾԾ)  նախագիծը: Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագիրը  հաստատելու  մասին  Սևան  համայնքի  ավագանու՝ 17.05.2023 թվականի N  47-Ն որոշումը ճանաչվում է ուժը կորցրած՝ պայմանավորված  նոր պահանջներով, և անհրաժեշտություն է առաջացել ընդունելու նոր որոշում:  

    2024-2026 թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագիրը, լինելով համայնքի եկամուտների  ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ,  ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է  2024-2026 ֆինանսական

տարիների   համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 -   2026    թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագրի  հաստատելու մասին» համայնքի ավագանու  որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը  ընդունելու  արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում, ուղղակի և ելքային արդյունքների ձեռքբերում՝  միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:

     Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը:  

   Սոցիալ-մշակութային ոլորտներում կարևորվում են   անապահով ընտանիքներին, թոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշմանդամների  համար լուծում պահանջող խնդիրները:

               

        Ծրագրերի    գծով եկամուտների և ծախսերի  կանխատեսում

    Կարևորվում է`

  • համայնքային ենթակայության մշակույթի և սպորտի բնագավառների` մշակույթի տների, գրադարանների, երաժշտական և արվեստի դպրոցների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, շարունակվում են համայնքային ենթակայության հուշարձանների վերականգնման և պահպանման աշխատանքները,
  • ճանապարհային տնտեսության, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի, գյուղատնտեսության և ջրային տնտեսության և բնապահպանության ոլորտներում տարվող աշխատանքները,
  • բազմաբնակարան շենքերի սպասարկման, տանիքների վերանորոգման ու ամրացմանն ուղղված ծրագրերի մշակման,հաշվառված ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը:

ՄԺԾԾ հիմնական նպատակն է՝ ներկայացնել համայնքի ծախսային ռազմավարությունը հաջորդ  երեք  տարվա  բյուջեի ծախսային  ծրագրերի  ֆինանսական գնահատականը:  Տվյալ ռազմավարությունը ներառում է միջնաժամկետ հատվածում նախատեսված ծրագրերը, և թե  ինչպես  են  դրանք նպաստելու տեղական ինքնակառավարման մարմնի նպատակների և թիրախների իրագործմանը: Պետք է ներկայացնել նաև նախատեսված ծրագրերի ֆինանսական գնահատականը և հիմնավորել դրանք: 

Համայնքի ՄԺԾԾ-ն բաղկացած է երկու մասից՝

  1. համայնքի եկամուտները շարադրող մաս,
  2. համայնքի` հնգամյա զարգացման ծրագրից բխող ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:

      Եկամուտները շարադրող մասը, որը ենթարկվել է էական  փոփոխության,  պարունակում է  առաջիկա երեք տարիների համար եկամուտների մասին բովանդակային ու հաշվարկային հիմնավորումներ, եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ տարվա համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ երեք տարվա համայնքային բյուջեով եկամուտների քաղաքականության նպատակների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն, երեք տարվա կտրվածքով բոլոր տեսակի եկամուտների ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ:

      Ծախսային քաղաքականությունը, որը նույնպես էական փոփոխության է ենթարկվել  ավելացման տեսակետից,  պարունակում է այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել իրականացվելիք ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև այն ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն իրագործվող ծախսերի վրա:

Սևան համայնքի  համար առաջիկա տարիներին կարևոր է տնտեսական միջոցառումների իրականացումը, եկամուտների ու բոլոր այլ ռեսուրսների նպատակային վերաբաշխումը, բնակչության բարեկեցության աճը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ճիշտ քաղաքականության վարման արդյունքում՝ աղքատության  հաղթահարումը: ՄԺԾԾ-ն իրենից ենթադրում է գործընթացային ծրագիր, որն էլ, ըստ էության, իրենից ներկայացնում է քաղաքականությունների  ձևակերպում-պլանավորում:

        

                 2024-2026թվականների  համար ծրագրերի կանխատեսումը   

 «Տեղական  ինքնակառավարման   մասին»  և  «Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին»  օրենքները հնարավորություն են ընձեռնում՝  ֆինանսական  հնարավորություններից   ելնելով,  յուրաքանչյուր  տարվա ընթացքում  համայնքի  բյուջեում կատարել   համապատասխան ոլորտային  տեղաշարժեր,  ճշտել ծրագրերը, ծրագիրը  համապատասխանեցնել   ֆինանսական հնարավորություններին  և ապահովել նախատեսվող ծրագրի իրականացում, որոնք յուրաքանչյուր տարվա համար ներառում են սուբվենցիոն ընթացիկ տեղական և դոնոր կազմակերպությունների միջոցով և համայնքային համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Ծրագրերը ներառվում են համայնքի տարեկան աշխատանքային պլանում:

 

ՈՐՈՇՄԱՆ   նախագծի ընդունման առնչությամբ  այլ  իրավական ակտերի ընդունման  անհրաժեշտության մասին:

ՈՐՈՇՄԱՆ նախագծի ընդունման համար այլ իրավական ակտերի ընդունման  անհրաժեշտություն չկա:

  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - Սևան համայնքի ղեկավար

        - համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մասնագետներ:

  • Обсуждалось

    29.03.2024 - 15.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Местное самоуправление

  • Министерство

    Гегаркуникская область муниципалитет Севан

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 627

Принт