Добавить в избранное

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ-ի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի» համապատասխան՝ մշակվել և շրջանառության մեջ են դրվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրանից բխող «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք ընդունվել են 2022թ. դեկտեմբերի 23-ին և ուժի մեջ մտել 29.01.2023թ. (համապատասխանաբար՝ ՀՕ-610-Ն և ՀՕ-611-Ն օրենքներ)։ Նշված  ՀՕ-611-Ն օրենքի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) առանձնացել է Ազգային անվտանգության ծառայությունից՝ դառնալով վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։

Ծառայության առաջնահերթ առաքելությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովումն է, որը հանդիսանում է ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ազգային  անվտանգության տեսանկյունից:

   Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ Ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում այդ բացերը լրացնելու համար և շարունակաբար կատարելագործում է, թե Ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե իր զինծառայողների մասնագիտական կարողությունները: 

Ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար հրամայական է հստակ բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի առկայությունը։

Ծառայությունում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը՝ միջազգային չափորոշիչների համապատասխան կառույց ձևավորելն է։ Նախատեսվող բարեփոխումների ռազմավարությունը պայմանականորեն պետք է բաժանված լինի երկու մասի՝ միջազգային նվազագույն չափորոշիչների ապահովում և շարունակական զարգացում։

Նախատեսվող բարեփոխումները հիմնված են լինելու իրականացված կարիքների գնահատման և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա և վերաբերելու են Ծառայության գործունեության բոլոր ոլորտներին՝

  • կառուցվածքային վերափոխումներ,
  • նախնական ուսուցում և վերապատրաստում,
  • անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում,
  • տեխնիկական և հատուկ կապի միջոցներով հագեցվածության մակարդակի բարելավում,
  • հատուկ միջոցներով և զենք-զինամթերքով հագեցվածության ապահովում,
  • ստանդարտ գործառնական ընթացակարգերի ընդունում և մի շարք այլ հարցեր։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայությունը հանդիսանում է ՀՀ վարչապետին ենթակա պետական մարմին, առաջարկվում է ներկայացված նախագծով Վարչապետին տալ լիազորություն հաստատելու Ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Վարչապետին կվերապահվի լիազորություն՝ հաստատելու Ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի արդյունքում օրենսդրական հիմքեր կստեղծվեն Ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

           Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը ևպետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։

           Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտութան և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների հարցին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի ընդունումից հետո մշակվող ՀՀ վարչապետի որոշման նախագծի շրջանառման ժամանակ։

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

      Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել և շրջանառության մեջ դնել «Ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը։

  • Обсуждалось

    28.03.2024 - 12.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность, Экономическая

  • Министерство

    Служба государственной охраны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 663

Принт

Предложения

Արտեմ Պետրոսյան

28.03.2024

Սահմանին կանգնած եւ Հայրենիք պաշտպանող զինվորի բավարարումը մեծացրեք, Հայրենիքին սպառնալիքները շատանում են դուք մի քանի հատ պաշտոնյաների մասին եք մտածու՞մ.... իրո՞գ...

Узнать больше