Добавить в избранное

В стадии разработки

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1․ Անհրաժեշտությունը.

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտներում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունները վերացնելու և ուղղելու իրականացմամբ:Հաշվի առնելով, որ զգալի ծավալով փոփոխություններ են կատարվել՝ նպատակահարմար է գտնվել օրենքը շարադրել նոր խմբագրությամբ։

Օրենքում կատարվել են հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

«Ընդհանուր պահանջների» բառերի փոխարինումը «պարտադիր պահանջներով» պայմանավորված է այն հանգամանքով, որ տեխնիկական կանոնակարգերը նորմատիվ իրավական ակտեր են, հետևաբար դրանցում սահմանված պահանջները «պարտադիր» են կիրառման և կատարման համար։

Օրենքի 1-ին հոդվածի վերջին մասի լրացումը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգերի և սանիտարահամաճարակային և հիգիենիկ կանոնների և նորմերի, բուսասանիտարական կամ անասնաբուժասանիտարական չափանիշների հետ ուղղակի կապի հստակեցմամբ:

Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմնական հասկացություններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ինչը պայմանավորված է միջազգայնորեն ընդունված նորմերին, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին, համապատասխան ոլորտը կարգավորող ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների համապատասխանեցմամբ, ինչպես նաև Օրենքի կիրառման ընթացքում առաջացած բացթողումների լրացմամբ:

Օրենքի 3-րդ hոդվածի 1-ին մասի 1)-ին կետում «էներգաարդյունավետության և ռեսուրսախնայողության» բառերի լրացումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված դրույթի համապատասխանեցմամբ:

Օրենքի 7-րդ հոդվածը հստակեցվել է և 2.1-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել և սահմանվել է Օրենքի 8-րդ հոդվածում:

Օրենքի 8-րդ հոդվածով ՀՀ կառավարությանն է վերապահվել սահմանելու տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի տեխնիկական կանոնակարգով/ (կանոնակարգերով) սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված տեսչական մարմնի կողմից իրականացվող փորձանմուշի լաբորատոր փորձարկման իրականացման դեպքերը։

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12)-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները կանոնակարգող մարմինների կազմից դուրս են եկել և ներկայումս ընդգրկված են ՀՀ կառավարության կազմում:

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի №293 որոշմամբ սահմանված պահանջների ներդաշնակեցմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 15-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի №293 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №154 որոշում):

Օրենքի 11-րդ հոդվածից հետո որոշ հոդվածներ հանվել են, մնացած հոդվածների բովանդակությունները հստակեցվել են՝ համապատասխանեցնելով դրանք նաև ԵԱՏՄ իրավական ակտերին։ Մասնավորապես, այս տեսանկյունից կատարվել են փոփոխություններ համապատասխանության գնահատման մարմինների, տրված փաստաթղթերի, համապատասխանության նշանի վերաբերյալ հոդվածներում։

Օրենքի համապատասխանության գնահատման գործընթացի բողոքարկմանը վերաբերող հոդվածի 3-րդ մասի բովանդակային փոփոխությունը պայմանավորված է բողոքարկման հետ կապված իրականացվող ծախսերի հստակեցմամբ:

Օրենքի համապատասխանության հայտարարագրին վերաբերող հոդվածը ամբողջությամբ վերանայվել է` ներառվել են նաև համապատասխանության սերտիֆիկատին ներկայացվող պահանջներ։

Օրենքի դրույթներում սահմանվել են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին տեխնիկական կանոնակարգ հանդիսացող արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման և դրանց բացառությունների դեպքերը։

Օրենքի պետական վերահսկողություն իրականացնող մարմնին վերաբերվող հոդվածում ավելացվել է 3-րդ մաս, որով նախատեսվում է պետական վերահսկողության իրականացման շրջանակներում տեսչական մարմնի կողմից նմուշառում, լաբորատոր փորձարկում իրականացնելու անհրաժեշտության դեպքերի սահմանում։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին հանդիսացող ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիազորությունները սահմանված են «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես` «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է համակարգող մարմնի իրավասության սահմաններում իրականացվող գործառույթների շրջանակը:

Ներկայումս առկա է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացների արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի հստակեցման, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ շտկման անհրաժեշտություն, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում վարչական պատասխանատվության իրականացման անհրաժեշտություն՝ ինչի համար մշակվել է սույն փոփոխության նախագիծը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Տեխնիկական կանոնակարգման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Տեխնիկական կանոնակարգումը նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը, շրջանառվող արտադրանքի բարձր որակի ապահովմանը:

Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտին ներդաշնակեցման և իրականացվող գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է սույն նախագիծը, որի ընդունումը կհանգեցնի ներկայումս առաջացած բացերի լրացմանը և խնդիրների լուծմանը, ինչպես նաև կհստակեցվեն մի շարք գործընթացներ և փաստաթղթեր:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով համակարգող մարմնի իրավասության սահմաններում իրականացվող իրավասությունների շրջանակի և սահմանված պահանջների չկատարման համար վարչական պատասխանատվության սահմանումը: Նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն համակարգող մարմնի կողմից հաստատվող փաստաթղթերի հստակեցմանը և իրավախախտումների վերացմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտի համապատասխան կարգավորումների հստակեցում:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են).

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, քանի որ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի կիրարկման ընթացքում առաջացած օրենսդրական բացերի վերացմամբ, բացակա հասկացությունների սահմանմամբ։

Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում։

 

 

 

  • Обсуждалось

    28.03.2024 - 17.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 712

Принт

Предложения

Գոհար Լևոնյան

29.03.2024

Էկոլոգյապես մաքուր առանց արգելված թունանյութերի եվրոստանդարտներին համապատասխան սնունդ արտադրելն ու արտահանելը և լիարժեք սպառումը կնպաստի գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրության աճին ներդրումը նվազեցրեք որ մարդիք տեղում արտադրանք ստեղծեն որ կախում չունեցանք Թուրքիան աշխարհին պամիդորովա սանձոմ մեր տնտեսությունն էլ ներկրումովա թուլացնում Հիշեք որ թուրքը չի մոռանում որ հայը կեղտոտ արյուն կրողնա

Узнать больше