Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.      

Անհրաժեշտություն

 

2017 թվականի հունիսի 6-ին Կողբ համայնքում անցկացված սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստում ՀՀ Նախագահի կողմից հանձնարարվեց ուսումնասիրել սահմանամերձ համայնքների ուսանողների թվաքանակը և տալ ուսման վարձավճարների զեղչի առաջարկություններ՝ գերազանցությամբ սովորողների համար 60 տոկոս, իսկ մյուս ուսանողներին՝ 30 տոկոս զեղչի կիրառման հնարավորության մասին:

Վերոգրյալ հարցերի իրավական կարգավորման նպատակով նախատեսվում է որոշման մեջ կատարել համապատասխան լրացում:

Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ դրույթը 2017 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն:

2.     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2017 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներից և Տավուշի մարզի Բերդ համայնքից ՀՀ բուհերում բակալավրի կրթական ծրագրով սովորում են 945 ուսանողներ, նրանցից 70-ը գերազանց առաջադիմությամբ, նրանց ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 135,397,740 դրամ: Մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների թիվը 101 է, որից 18-ը գերազանց առաջադիմությամբ սովորողներն են, ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 18,275,700 դրամ:

3.     

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Կարևորելով ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման հավելված 1-ով հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների մասնագիտական կրթություն ստանալու նպատակով նրանց ընտանիքների սոցիալական բեռի որոշակի թեթևացման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ սահմանամերձ գյուղերի համար հնարավոր արտոնությունների սահմանման ՀՀ կառավարության  որդեգրած քաղաքականությունը նախատեսվում է հիշյալ համայնքների ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագիծն ունի սոցիալական բնույթ և նպատակը սահմանամերձ համայնքների ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելն է:

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

6.    

Ակնկալվող արդյունքը

 

 Սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցում

  • Обсуждалось

    31.01.2018 - 23.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8384

Принт