Добавить в избранное

В стадии разработки

ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,

ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը։ Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խոշոր ներդրումային ծրագրերի հասկացությունների, խոշոր ներդրումային ծրագրերի շրջանակներում պետության կողմից տրամադրվող օժանդակությունների/աջակցությունների, դրանց համար նախատեսված պահանջների և վերջիններիս իրականացման համար հետագա ընթացակարգի սահմանմամբ։

           Փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-ի որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 1.7 կետի ապահովմամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

      Հարկ է նշել, որ Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից իրականացվում են ներդրումային ծրագրերի տարբեր աջակցություն, սպասարկում, անհրաժեշտության դեպքում ներդրումային ծրագրերի իրականացման համար կառավարության որոշումների ընդունում, նաև արտոնությունների տրամադրում։

          Միևնույն ժամանակ, ներկայումս ազգային օրենսդրությամբ բացակայում են ներդրումների վերաբերյալ հասկացությունները, հստակ սահմանված չեն խոշոր  ներդրումային ծրագրերի դեպքում պետության կողմից տրամադրվող աջակցության/օժանդակության ձևերը, մոտեցումները և ներկայացվող պահանջները։

          Նախագծի նպատակն է՝ ամրագրել խոշոր ներդրումային ծրագրերի հասկացությունները, խոշոր ներդրումային ծրագրերի շրջանակներում պետության կողմից տրամադրվող աջակցությունները, սահմանել համակարգային մոտեցումներ բոլոր խոշոր ներդրումային ծրագրերի համար։

          Բացի այդ, Նախագծով սահմանվում են պետության մոտեցումները, խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում պետության կողմից տրամադրվող օժանդակություն/աջակցությունը, ինչպես նաև խոշոր ներդրումային ծրագրերին ներկայացվող հիմնական պահանջները։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայեցակարգի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում ներդրումների, այդ թվում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ ստեղծելով բարենպաստ և մրցակցային միջավայր
  2. Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ խոշոր ներդրումային ծրագրերի հասկացություններին, դրանց ընթացակարգերի և ներկայացվող պահանջների հայեցակարգին՝ նախանշելով զարգացման հիմնական ուղղությունները։
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից, տեղադրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am:
  4. Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն խոշոր ներդրումային ծրագրերի հասկացությունները, հստակ կսահմանվեն պետության կողմից տրամադրվող օժանդակության/աջակցության տեսակները խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում, դրանց ներկայացվող պահանջները, ներդրումային ծրարգրերի չափորոշիչները։
  5. Այլ տեղեկություններ։ Նախագծի ընդունման կապակցու­թյամբ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-ի որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 1.7 կետով նախատեսված ֆինանսավորման աղբյուրներից, ինչպես նաև պետական բյուջեի համապատասխան հոդվածներից և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցով։
  6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» կետից։ Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար առաջնահերթ նպատակներն են կապիտալի և ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացումը, ինչպես նաև գործարար և պետություն հարաբերությունների ճկունության բարձրացումը։

 

 

  • Обсуждалось

    19.03.2024 - 04.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая, Управление государственным имуществом

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 702

Принт