Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության

<<Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի  N1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին>> որոշման նախագծի վերաբերյալ

 

Նշված որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի թիվ 1395-Ն որոշման պահանջներից, որի համաձայն փոփոխություններ են կատարվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության մեջ և տեղեկատվական հասարակության ձևավորումը. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և տեղեկատվական անվտանգության քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը (և այլ գործառույթներ) վերապահվել է  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Նշված գործառույթները ՀՀ կառավարության դեկտեմբերի 22-ի թիվ 1389-Ն որոշման համաձայն ուժը կորցված են ճանաչվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կանոնադրության մեջ:

Ելնելով հիշյալ փոփոխություններից անհրաժեշտություն է առաջացել 2017 թվականի պետական բյուջեում կատարելու վերաբաշխում, և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի  N1313-Ն որոշման մեջ  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երեք ծրագրերը՝ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման ծրագիրը>>  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից վերաբաշխման միջոցով  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրելու համար:

 

 

  • Обсуждалось

    23.02.2017 - 17.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7921

Принт