Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ռուզաննա Նալբանդյան 18.03.2024 12:21:16 1․ Խորհուրդների խոշորացման եռամյա փորձը ցույց տվեց, որ միասնական խորհուրդների դեպքում աշխատանքային արդյունատվությունը, ինչպես նաև նիստերին մասնակցությունը շատ ցածր է։ Բավականին ժամանակատար են բյուջեի և հաստիքացուցակի քննարկումները, առավել ևս անհետաքրքիր՝ տվյալ դպրոցը /մանկավարժ,ծնող/ չներկայացնող անդամի համար։ Մարզերում առաջանում են խնդիրներ նիստերին՝խորհրդի անդամների տեղափոխման՝առկա և համացանցի բացակայության՝ օնլայն մասնակցության դեպքում։ 2․ Նախագծում "համայնք" նկատի է առնված խոշորացված համա՞յնքը, թե՞ ՝ բնակավայրը։ 3․Եթե 11-րդ մասում չկա սահմանափակում,ապա 6-րդ մասի 6-րդ կետում կենսաթոշակառուն կարո՞ղ է լինել; դպրոցում աշխատող ուսուցիչը։ 4․"Մարզպետարան" բառը փոխարինել "մարզպետի աշխատակազմ" բառերով։ 1. Խորհրդի կազմում ընդգրկվելը հասարակական հիմունքներով է, և կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն գործունեություն ծավալելու նշված պայմաններով: 2. Կարգավորումը դրվել է՝ հաշվի առնելով, որ կան համայնքներ, որոնք չեն խոշորացվել: 3. Սահմանափակում առկա չէ: 4. Ընդունվել է:
2 Վարդուհի Գևորգյան 01.04.2024 21:51:56 Առաջարկում եմ սույն կարգի 19-րդ կետում կատարել փոփոխություններ՝ կապված նիստի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում նիստն իրավազոր համարելու և նիստին մասնակցկող անդամների կեսից ավելի ձայների դեպքում խորհրդի որոշումները ընդունված համարելու ենթակետերի հետ: Մասնավորապես, նիստին հարգելի պատճառներով բացակայած (գործուղման մեկնած կամ հիվանդության պատճառով անաշխատունակության մեջ գտնվող և անաշխատունակությունը հավաստող բժշկական փաստաթուղթ ներկայացնող) մասնակիցներին հնարավորություն ընձեռել նիստին մասնակցել առցանց ձևաչափով: Փակ քվեարկություններ կազմակերպելու պարագայում առաջարկում եմ քվեարկությունը նույնպես կազմակերպել առցանց ձևաչափով: Հեռավար նիստերի անցկացման մասին կարգավորումը սահմանված է նման դեպքերի համար, և կարգում որևէ սահմանափանում չկա առցանց ձևաչափով քվեարկություն կազմակերպելու կամ նիստին մասնակցելու համար: