Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ մարտի 2024 թվականի N_____  – Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «2) քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարկետում տրված լինելու (որի վերջնաժամկետը համընկնում է քաղաքացու 26 տարին լրանալու հետ) և այդ բնագավառում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն և որպես նշված տարկետման հիմք ընդունված պայմաններ չհանդիսացող նոր նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները.»

  1. Որոշման 2-րդ կետը լրացնել նոր 2․1-ին ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

  «2.1) զորակոչային տարիքի այլ պետության քաղաքացիություն ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման 5-րդ կետում նախատեսված որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում կամ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին հանդես գալու հանգամանքները.»

  1. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված կարգավորումը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
            ՎԱՐՉԱՊԵՏ

                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    15.03.2024 - 31.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 727

Принт