Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1601-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշմամբ նախատեսված գործընթացի շրջանակներում 2024 թվականին կատարվելիք աշխատանքները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 34-րդ կետից և նպատակն է սահմանել Որոշմամբ նախատեսված՝ աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացի շրջանակներում 2024 թվականին կատարվելիք աշխատանքները:

2. Առկա իրավիճակը

Որոշմամբ հաստատվել է աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը, որով սահմանվել են հողամասերը ոչ հիմնական շինություններից հաջորդաբար ազատման, հեռացման և քանդման՝ ապամոնտաժման, այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման, աջակցության տրամադրման առաջնահերթությունների, մոտեցումների, աջակցության չափի հաշվարկման հետ և գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Կարգի համաձայն՝

- 2023 թվականի համար նախատեսված են առավել կազմակերպչական աշխատանքներ (դասակարգված ցուցակների հաստատում, ծանուցումներ, բյուջետային գործընթացի պլանավորում, ֆինանսավորում չպահանջող աշխատանքների մեկնարկ), 

- 2024-2027 թվականներին՝ տնակների ազատում և ապանոտնաժում, բնակության նպատակով օգտագործվող տնակներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների մասով պետական աջակցության տարբերակված մոտեցում, կախված տվյալ ընտանիքի՝ տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից:

Համայնքների կողմից 2023 թվականին փետրվարին հաստատված ցուցակների համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա է տեղադրված փաստագրված տնակներից 4068-ը, որոնցից՝ 2964-ը՝ Շիրակի մարզում (2648-ը՝ Գյումրի), 1104-ը՝ Լոռու մարզում:

Որոշման համաձայն ֆինանսական աջակցության տրամադրման համար կպահանջվի շուրջ 6.0 մլրդ դրամ (1089 ընտանիք), 1843 ընտանիքի բնակարանային խնդիրը  նախատեսվում է դիտարկել սոցիալական բնակֆոնդի տարբերակով, իսկ մնացած 1136 ընտանիքի մասով աջակցության տրամադրում չի նախատեսվում:

ՀՀ 2024-2026 թվականների պետական ՄԺԾ ծրագրով միջոցներ են նախատեսվել նշված 1089 ընտանիքին աջակցության տրամադրման համար (2024թ.-1.4 մլրդ դրամ, 2025թ.–2.5 մլրդ դրամ, 2026թ.-2.1 մլրդ դրամ), իսկ 2024 թվականի համար անհրաժեշտ միջոցները նախատեսվել են նաև ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով:

Դրա հետ մեկտեղ, Կարգի 34-րդ կետով ամրագրվել է, որ Որոշմամբ նախատեսված գործընթացի իրականացման համար ՀՀ տարեկան պետական բյուջեներով հատկացված միջոցների շրջանակներում կատարվելիք աշխատանքների շրջանակը սահմանվում է յուրաքանչյուր տարի՝ ՀՀ կառավարության առանձին որոշմամբ, որի նախագիծը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ տարվա ապրիլի 20-ը:

Կարգի 17-րդ կետով սահմանվել է ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների դիտարկման հերթականությունը: Նշված կետի՝

- 1-ին ենթակետով նշված են պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանքիները: Այս կետի շրջանակներում Գյումրի և Սպիտակ համայնքներում շահառուներ չեն փաստագրվել, Վանաձոր քաղաքի մասով փաստագրվել է 1 անձ, որը՝ համաձայն քաղաքապետարանի բանավոր տեղեկատվության մահացել է, Ստեփանավան քաղաքում փաստագրվել են 63-ը, որոնք՝ ինչպես ուսումնասիրությամբ պարզվել է, ոչ թե հանդիսանում են պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, այլ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սակայն տարբեր պատճառներով բնակապահովման ծրագրերում չընդգրկված ընտանիքներ (17-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված հերթականություն): Ուստի, նրանց խնդիրն այս նախագծով չի դիտարկվել:

- 2-րդ կետի համաձայն՝ որպես պետական ծրագրի շրջանակում բնակարան ստացած, սակայն որպես նախկինում զբաղեցրած տնակներից մեկը չքանդած բազմանդամ ընտանիքի մաս ներկայացվել է 117 ընտանիք (Գյումրի համայնքում 101, Սպիտակ համայնքում՝ 16), սակայն պարզվել է, որ Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում 6 հոգանոց մեկ ընտանիքի առանձին անդամներ ցուցակում համարակալվել են առանձին: Ուստի, այս խմբի ընտանիքների իրական ընդհանուր թիվը կազմում է 112 (Գյումրի 101 և Սպիտակ 11): Այս ընտանիքների համար Կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված է մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցություն:

- 3-րդ կետի համաձայն՝ որպես նախորդ տարիներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն ստացած, սակայն այդ հնարավորությունը չիրացրած ընտանիքներ ներկայացվել է 69 ընտանիք (Գումրի 49, Սպիտակ 19 և Ստեփանավան 1): Այս ընտանիքների համար Կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված է բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրում:

Միևնույն ժամանակ, Կարգի 15-րդ կետով սահմանվել է, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի (նպատակ 17) 17.1-ին կետը՝ սույն կարգով առաջնահերթ կարգով դիտարկման ենթակա են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային հողամասերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունները:

Արդյունքում, նախագծով դիտարկվել են վերը նշված 181 ընտանիքների բնակարանային խնդիրները, ինչպես նաև ամրագրվել են Որոշմամբ նախատեսված աջակցության տրամադրման ընթացակարգին, աջակցության չափի հաշվարկմանը և այլ վերաբերելի հարցերի առնչվող դրույթներ:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ խնդրի ֆինանսական պլանավորման ժամանակ՝ 2023 թվականին, հիմք է ընդունվել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2023 թվականի հունվար ամսվա դրությամբ հրապարակված՝ բնակարանների շուկայական միջինացված գնի (1 քառ. մետրի հաշվով) տվյալները և 186 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար անհրաժեշտ միջոցների թիվը կազմել է շուրջ 1.4 մլրդ դրամ:

Մինչդեռ 2024 թվականի հունվար ամսվա դրությամբ այդ տվյալներն էականորեն աճել են: Մասնավորապես 1 քմ-ի գինը՝

- Գյումրի քաղաքում 147 000 դրամից դարձել է 170 200 դրամ (աճը՝ 23200 դրամ),

- Սպիտակ քաղաքում 123 200 դրամից դարձել է 133000 դրամ (աճը՝ 9800 դրամ),

- Ստեփանավան քաղաքում 73100 դրամից դարձել է 87100 (աճը՝ 14000 դրամ):

Արդյունքում, նշված 181 ընտանիքների համար անհրաժեշտ միջոցների չափը (չնայած այն բանին, որ Գեղասար բնակավայրի ընտանիքների ճշտման արդյունքում պլանավորված 186 թիվը նվազել է 5-ով), դարձել է 1.461.112.000 դրամ, այսինքն 61.1 մլն դրամի չափով ավել, քան ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարների չափը:

Սակայն, նախագծով պահուստային ֆոնդից այդ լրացուցիչ 61.1 մլն դրամի պահանջ չի ձևակերպվել և դրան անհրաժեշտության պարագայում անդրադարձ կկատարվի 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում՝ ծրագրի իրականացման ընթացքից կախված:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի կարգավորման նպատակն է հստակեցնել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացի շրջանակներում 2024 թվականին կատարվելիք աշխատանքները:

Մասնավորապես, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզի բնակավայրերի 181 ընտանիքի (ք.Գյումրի՝ 150, Սպիտակ՝ 30, Ստեփանավան՝ 1), որոնցից 69 ընտանիքին՝ (ք.Գյումրի՝ 49, Սպիտակ՝ 19, Ստեփանավան՝ 1)՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման, իսկ 112 ընտանիքին (ք.Գյումրի՝ 101, Սպիտակ՝ 11)՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցության տրամադրման համար:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 2-րդ մասով:

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:

7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1601-Ն որոշմամբ սահմանված մոտեցումները, առաջնահերթությունները, որոշման համաձայն համայնքների ղեկավարների կողմից հաստատված՝ ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանքիների ցուցակները:

8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ կհրապարակվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում:

9.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը անմիջականորեն բխում է՝

- ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Կառավարության ծրագրի  «2.7 Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 9-րդ կետից, որով ամրագրվել է, որ նախորդող ժամանակահատվածում իրականացված փաստագրման արդյունքների հիման նախատեսվում է շարունակել երկրաշարժից հետո տեղադրված (կառուցված) ավելի քան 7000 ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման, այդ շինությունների քանդման և տարածքների քաղաքաշինական միջավայրը վերականգնելու հետ կապված գործընթացը:

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 17-րդ նպատակից, որի համաձայն նախատեսվում է 2021-2022 թվականներին ստեղծել իրավական հիմքեր (ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների կարգավիճակի գնահատում, գնահատման արդյունքների տեղադրում քարտեզագրական նյութերի վրա, ընտանիքների տարանջատում ըստ կարգավիճակի և յուրաքանչյուր խմբի մասով մոտեցումների ու առաջնահերթությունների մշակում, նախնական ֆինանսական հաշվարկներ և դրանց հիման վրա ծրագրերի իրականացման համար համապատասխան իրավական ակտերի մշակում), իսկ սկսած 2023 թվականից մեկնարկել ծրագրեր՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն:

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 98-րդ կետի 2-րդ ենթակետից, որի համաձայն՝ աղետի գոտու բնակավայրերում դեռևս առկա հիմնախնդիրների կանոնակարգման նպատակով առաջնահերթ կարգով նախատեսվում է կանոնակարգել երկրաշարժից հետո տեղադրված/կառուցված ոչ հիմնական շինություններից տարածքներն ազատելու, դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցման, շինությունների քանդման հետ կապված հարցերը, ինչը հնարավորություն կտա աղետի գոտու բնակավայրերն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ և քաղաքաշինական նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից, անհարիր շինություններից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը:

  • Обсуждалось

    13.03.2024 - 28.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 861

Принт

Предложения

Գոհար Լևոնյան

13.03.2024

Հարգելի որոշում կայացնող անձինք մարզերում աշխատատեղ ստեղծեք նոր մարդկանց մարզ ուղարկեք որ մարդիք աշխատանք ունենան ու մնան դուք կապրեք մի տեղում որտեղ հաց չկա նախ արտոնություններ տվեք մարզում բիզնես դրողին ես ինքս բնակվում եմ մարզում ամեն օր մեր ընտանիքի տղամարդիկ ամեն օր առանձին մեքենաներով գնում են աշխատանքի Երևան առանձին գրաֆիկով իսկ ես սայլակ օգտագործող եմ չեմ կարողանում Աշխատանք գտնել չնայած SV ռեալ է քանի որ հեռավար չկա ուղակի էլ քովիդ չի իսկ տեղանքը անմատչելի ի դեպ քովիդի շնորհիվ թե մասնագիտությունս էր արդի և նոր մասնագիտություն ձեռք բերելը

Узнать больше