25.03.2024
Առաջարկում ենք կարդալ նաև ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ-ի կողմից սույն հարթակում 19.11.2021 13:43:30 ներկայացված կարծիքը https://www.e-draft.am/projects/3692/digest: Հաշվի առնելով, որ խնդրին վերաբերելի կարծիքը շատ ծավալուն է՝ ներկայացնում ենք ընդամենը մի քանի դիտարկումներ և առաջարկություններ, որոնք էլ կբնութագրեն հիմնական պատկերը: Նախագծի 2-րդ կետի համաձայն՝ Սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա: Առաջարկում ենք պարզաբանել՝ Նախագծի և հավելվածների կետերից ո՞ր մեկն է, որ իր մեջ ներառում է պահանջ, որը Հրամանի հնարավոր ընդունումից հետո որևիցե ազդեցություն կարող է ունենալ ոլորտի գնման գործընթացների կամ պայմանագրերի վրա: