Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 11-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արմինե Պողոսյան 26.02.2024 20:45:38 Գնահատման հետ կապված կարգավորումները տեղին են և անհրաժեշտ, քանի որ դպրոցներում խառնաշփոթ է գնահատման հարցում։ Առաջարկում եմ հստակեցնել ամփոփիչ միավորային գնահատման քանակը ըստ առարկաների, օրինակ 5-6 ժամանոց և 1-2 ժամանոց առարկաների դեպքում։ Ամփոփիչ միավորային գնահատումների թիվն ըստ առարկաների որոշում է դպրոցը: Այդ որոշումն ընդունվում է մանկավարժական խորհրդի կողմից։
2 Լուսինե Խաչատրյան 29.02.2024 16:34:27 Ողջունելի է, որ նոր ՀՊՉ-ի ներդրմամբ փոփոխվում է նաև սովորողների գնահատման կարգը։ Եվ քանի որ արդեն երրորդ տարին է, ինչ Տավուշի մարզում այն գործարկվում է, բնականաբար աշխատանքի ընթացքում շատ խնդիրներ ու բացթողումներ են ի հայտ գալիս, և այդ խնդիրները լուծելու համար շտկումներ անելը շատ տեղին է և նպատակահարմար, որպեսզի հանրապետության մյուս դպրոցները այդ փոփոխությունները իրականացնելիս նման խնդիրների չբախվեն։ Ընդունվել է ի գիտություն:
3 Հովհաննես Ստեփանյան 03.03.2024 11:20:10 1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «7. Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված հերթականությամբ։ Փուլ կարող է համարվել թեման կամ թեմաները,ենթաթեման կամ ենթաթեմաները։ Գնահատման փուլերի ընտրությունը կիրառում է ուսուցիչը։ Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ Հայտորոշիչ գնահատման ձևն ընտրում է ուսուցիչը:Այն քննարկվում է առարկայական մեթոդական միավորման նիստում, հաստատվում տնօրենի հրամանով և կարող է լրացվել կամ փոփոխվել ուսումնական տարվա ընթացքում: Շնորհակալություն: 7-րդ կետի վերաբերյալ Ձեր դիտարկումն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է: 11-րդ կետի վերաբերյալ առաջարկությունը սահմանափակում է ուսուցչի ինքնուրույնությունը։ Հասկանալի չէ նաև տնօրենի կողմից հաստատման անհրաժեշտությունը, եթե մասնախմբում քննարկվել և հավանության է արժանացել։
4 Արթուր Բաղդասարյան 03.03.2024 15:34:49 Տվյալ առաջարկների արդիականությունը պայմանավորված է հետևյալ պատճառներով: 1. Քանի որ մեկ կիսամյակում բանավոր հարցման, գործնական և թեմատիկ աշխատանքների քանակը որոշում է ուսումնական հաստատությունը, ապա դպրոցում առաջանում են անհամաձայնություններ տվյալ առարկան դասավանդող ուսուցչի, տնորինության և անգամ աշակերտների ու ծնողների միջև: Այն ուսուցիչները որոնք չեն ցանկանում զբաղվել գնահատականների նկարչությամբ և փորձում են օբյեկտիվ գնահատումը իրականացնել գրավոր աշխատանքների միջոցով, ձևավորել թեստային աշխատանքներ գրելու մշակույթ, կարող են խնդիրներ ունենալ, քանի որ գրավոր աշխատանքը ոչ թե ուսուցիչն է գնահատում սուբյեկտիվ մոտեցմամբ, այլ աշակերտն է ստանում հարցերին պատասխանելով: Ոմանց կարծիքով ուսուցիչը միտումնավոր շատ է ցանկանում գրավոր տալ՝ անգամ եթե նա առաջնորդվում է նախկինում հաստատված մեթոդական ցուցումներով, որտեղ նշված էին յուրաքանչյուր առարկաների համար նախատեսված գործնական և թեմատիկ աշխատանքների քանակը: 2. Աշակերտների մի մասը կարծում է, թե դասի ժամանակ մի քանի հարցերին պատասխանելու կամ մասնավորապես Ինֆորմատիկայի դասին համակարգչով մի փոքր առաջադրանք կատարելու համար պետք է անպայման գնահատվեն՝ չհասկանալով, որ այդ հարցումները և առաջադրանքները նախատեսված են իրենց վարժեցնելու համար և այդ աշխատանքի համար նախատեսված է ուսուցանող գնահատականը: Հաճախ կարելի է լսել աշակերտներից այն հայտարարությունը, որ եթե ուսուցիչը մատյանում չի գնահատում, ապա ոչինչ չենք անի: Այս և նմանատիպ խնդիրներից խուսափելու համար առաջարկում եմ. 1. Գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ բոլոր կետերը պետք է հստակ նշված լինեն մեթոդական ցուցումներում, այլ ոչ թե որոշ կետերը թողնեն ուսումնական հաստատությունների հայեցողությանը (մասնավորապես՝ մեկ կիսամյակում բանավոր հարցման, գործնական և թեմատիկ աշխատանքների քանակը): 2. Քանի որ Ինֆորմատիկա, Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա առարկաների գլխավոր նպատակը չէ զարգացնել աշակերտների մոտ բանավոր խոսքը, ապա բանավոր հարցումները՝ դասը պատմելու միջոցով, նշված առարկաներից պետք է հանել և տեսական բաժինների գնահատումը իրականացնել միայն թեստային առաջադրանքների միջոցով: Բանավոր խոսքի զարգացումը բնական և տեխնիկական առարկաների նկատմամբ հակումներ ունեցող աշակերտների մոտ մեծամասամբ տեղի է ունենում ավելի ուշ: Հայտնի է նաև այն փաստը, որ աշակերտը առանց հասկանալու կարող է փայլուն վերարտադրել բնական և տեխնիկական առարկաների դասագրքերի բովանդակությունը և չկարողանա պատասխանել պատմած դասի հարցերին և լուծել պարզագույն խնդիրներ: 3. Վերը նշված առարկաների միավորային գնահատումը պետք է արմատապես տարբերվի հումանիտար առարկաների գնահատման համակարգից: Ինֆորմատիկա, Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա առարկաների գնահատումը պետք է իրականացնել միայն բաժինը (կամ որոշ դեպքերում ենթաբաժինը) ավարտելուց հետո, որպեսզի աշակերտները ունենան ամբողջական պատկերացում բաժնի մասին, կարողանան յուրացնել ընթացիկ բացթողումները և գնահատվեն ամբողջական ստացած գիտելիքների, կարողությունների և հմտությունների համար: Միջանկյալ գնահատականները պետք է բացառել, այն էլ ոչ թե խորհրդի կարգով այլ համապատասխան հրամանի միջոցով: Տվյալ կետը ենթադրում է, որ մատյանում մի քանի դաս տվյալ առարկայից գնահատականներ կարող են չլինել և ուսուցիչը մինչև բաժնի ավարտը պետք է իրականացնի միայն ուսուցանող գնահատում: Ավելորդ չէ հիշել աստվածաշնչյան հայտնի տողը՝ «Եթէ մէկը կարծում է, թէ որևէ բան գիտէ, ապա նա դեռ ոչինչ չգիտէ այնպես ինչպէս պէտք է գիտենալ: 1 Կորնթացիներին 8 : 2» Ինֆորմատիկայի ուսուցիչ՝ Արթուր Բաղդասարյան Բարձրացված խնդիրը ճիշտ է և հաճախ է հանդիպում։ Սակայն այն դպրոցի կառավարման և օրենքներով և կարգերով առաջնորդվելու մասին է։ Այս խնդրի լուծման պատասխանատվությունը դրված է դպրոցի տնօրենի վրա պաշտոնային պարտականություններով։ Ուստի այս փաստաթղթում չի կարող նկարագրվել։ Հանրակրթության պետական չափորոշչով մեծացել է դպրոցների ինքնավարությունը։ Կարևոր է, որ դպրոցը ինքնուրույն որոշի դպրոցի առանձնահատկություններից բխող հարցերը։ Բարձրացված հարցերի վերաբերյալ անհամաձայնությունները դպրոցում դպրոցի կառավարման խնդիրներին են վերաբերում, որը դպրոցի տնօրենի պարտականություններից է։ Այդ պարտականությունների վատ կատարումը չի կարող դառնալ պատճառ դպրոցի ինքնուրույնությունը սահմանափակելու համար։ Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված են վերջնարդյունքներ, որոնք զարգանում են բոլոր առարկաների ուսուցման ընթացքում։ Բանավոր խոսքը զարգանում է բոլոր առարկաների ընթացքում։ Մյուս կողմից գնահատման չափանիշներով սահմանված է, որ միավորային գնահատական է նշանակվում ամփոփիչ աշխատանքի համար։ Թեման ամփոփոխ աշխատանքը չի կարող ենթադրել թեմայի որևէ մեկ դասը պատմել։ Ուսուցիչն է որոշում ամփոփիչ աշխատանքի ձևը, կառուցվածքը և գնահատման սկզբունքները։ Ուսուցիչն է  կազմում ամփոփիչ աշխատանքը։ Ձեր բարձրացված բոլոր հարցերը կարող են լուծվել հենց ուսուցչի կողմից։ Տարբերակված միավորային գնահատականների առաջարկի մասին նշեմ, որ Ձեր պահանջը սահմանված է սովորողների գիտելիքների գնահատման չափանիշներով, որի համաձայն 5-12-րդ դասարաններում միավորային գնահատական է նշանակվում միայն ամփոփիչ աշխատանքի համար։
5 Վարդիթեր Մանուկյան 06.03.2024 22:47:25 Ողջունելի է, քանի որ նոր ՀՊՉ-ի ներդրմամբ փոփոխվում է նաև սովորողների գնահատման կարգը ևսովորողը կձգտի գիտելիք ստանալուն և ոչ թե թվանշան լրացնելուն, սակայն նախընտրելի է խմբագրել նախագծի 7-րդ կետը: Այն առաջարկում եմ շարադրել այսպես․ «7. Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված հերթականությամբ։ Փուլ կարող է համարվել թեման կամ թեմաները,ենթաթեման կամ ենթաթեմաները։ Գնահատման փուլերի ընտրությունը կիրառում է ուսուցիչը։ Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): 11-րդ կետում առաջարկում եմ, որ հայտորոշիչ գնահատման ձևն ընտրի ուսուցիչը: Շնորհակալություն: Ձեր դիտարկումներն ընդունվել են, կքննարկվեն, նախագիծը կխմբագրվի:
6 Նվարդ Առաքելյան 07.03.2024 17:49:00 Նոր ՀՊՉ-ի ներդրմամբ պայմանավորված՝ ողջունելի են փոփոխությունները, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցանկացած փոփոխություն գործնականում կիրառվելուց հետո է ի հայտ բերում իրենից բխող խնդիրները։ Այս դեպքում, միանշանակ, խնդրահարույց է 7-րդ կետը, որը «գլխացավանք» է դառնալու ուսուցիչների համար։ Առաջարկում եմ վերախմբագրել 7-րդ կետը. «7. Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված հերթականությամբ։ Փուլ կարող է համարվել ենթաթեման կամ ենթաթեմաները, թեման կամ թեմաները։ Գնահատման փուլերի ընտրությունը կիրառում է ուսուցիչը։ Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող)»։ Անհրաժեշտ է ներառել նաև «ենթաթեմա կամ ենթաթեմաներ» վերախմբագրումը. մի շարք առարկաների դեպքում 1 թեմայի ուսուցումը կարող է տևել 5-7 շաբաթ կամ ավելի երկար ժամանակահատված, ու այդ դեպքում ի՞նչ է ստացվում՝ այդ ողջ ժամանակահատվածում աշակերտը միավորային գնահատում չի՞ ստանալու, ու մեկ օրվա ընթացքում միանգամից պետք է գնահատվի մի ամբողջ դասարա՞ն։ Թույլ տվեք, որպեսզի ուսուցիչը, ով նոր ՀՊՉ-ի և բոլոր փոփոխությունների բեռը կրում է իր ուսերին, իրավունք ունենա որոշելու՝ երբ, ինչպես և քանի աշակերտի գնահատի։ Ձեր դիտարկումներն ընդունվել են մասամբ, ներառվել են նախագծում:
7 Gayane Kostandyan 10.03.2024 23:49:45 Նախապես ասեմ, որ նախագծին կողմ եմ քվեարկել, սակայն ունեմ որոշակի նկատառումներ։ 1․ Համամիտ եմ, որ նախագծի մեջ 7-րդ կետը շարադրվի հետևյալ կերպ՝ Փուլ կարող է համարվել թեման կամ թեմաները, ենթաթեման կամ ենթաթեմաները (հաշվի առնելով որոշ առարկաների որոշ թեմաների երկար լինելը)։ 2․ Առաջարկում եմ 11-րդ կետի 1-ին ենթակետի կամ բառից հետո գրված բառակապակցությունը, այն է՝ գրավոր այլ աշխատանք, իջեցնել ներքևի տող՝ առանց կամի։ 3․ Ըստ նպատակի կիրառման գնահատման 3 ձևերի մեջ, այն է՝ հայտորոշիչ, ձևավորող, ամփոփիչ, թեստ բառի ներքևի տողում ավելացնել ՏՀՏ գործիքներով պատրաստված առաջադրանքներ։ 4․ 17-րդ կետում՝ Ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդներն ընտրում է ուսուցիչը, այն քննարկվում է առարկայական մեթոդական միավորման նիստում, հաստատվում տնօրենի հրամանով և կարող է լրացվել կամ փոփոխվել ուսումնական տարվա ընթացքում նախադասության վերջից հանել «այն քննարկվում է առարկայական մեթոդական միավորման նիստում, հաստատվում տնօրենի հրամանով և կարող է լրացվել կամ փոփոխվել ուսումնական տարվա ընթացքում» նախադասությունը, որովհետև ուսուցիչը, հաշվի առնելով սովորողների կարիքները, կարող է բազմիցս փոփոխել ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդները։ Բացի դրանից, 18-րդ կետում նշված է, որ «Ձևավորող գնահատման ձևերն ընտրելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, ուսուցանվող նյութի բովանդակությունը և սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը»: Ուսուցիչն ինչպե՞ս պետք է նախապես հաշվի առնի այս ամենը, երբ նոր պետք է դասավանդի այդ դասարաններում։ Իմ կարծիքով ընտրությունը կարող է կատարվել ամբողջ տարվա ընթացքում։ 5․ 24-րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝ Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է՝ ուսումնական գործընթացի որևէ փուլի, կիսամյակի, ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտին՝ ամփոփիչ ատեստավորման միջոցով: 6․ 41-րդ կետի միավորների մեջ պարզեցնել 10 միավորի բնութագրիչները, այլապես այս միավորը դուրս կգա գործածությունից՝ նամանավանդ՝ հիմնական դասարաններում։ 7․ Սա արդեն գրում եմ շատ ուսուցիչների կարծիքը, որ դեմ են ամփոփիչ գնահատման ժամանակ բոլոր սովորողներիսյունակով գնահատմանը, որովհետև 35 հոգանոց դասարանում նույն օրը հնարավոր կլինի կիրառել միայն թեստը։ Մնացած ձևերը կբացառվեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, առաջարկները կքննարկվեն:
8 Gayane Kostandyan 11.03.2024 12:33:05 Գրում եմ ուսուցիչների խնդրանքով. Արդյոք կարելի՞ է թեմատիկ գրավոր աշխատանքները դիտել որպես ամփոփիչ գնահատման ձև: Խնդրում եմ մի քիչ մանրամասնել: Վերաբերելի չէ նախագծին: Առաջարկում եմ հստակեցնել ԿԶՆԱԿ-ի համապատասխան բաժնից: