Добавить в избранное

В стадии разработки

««Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

           Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններից, 47-րդ հոդվածի վերնագրից, 1-ին և 2-րդ  մասերից, 63.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ  մասերից, 64-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «մշտական» բառը։

           Հոդված 2.    Օրենսգիրք 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը։

Հոդված 3.    Օրենսգիրք 75-րդ հոդվածում՝

1) վերնագրից և 1-ին մասից, 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերից, 3-րդ և 4-րդ մասերից հանել «մշտական» բառը,

2) 75-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությունում  «ընթացքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի (անհատույց) օգտագործման դեպքերի, որոնք  օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի, որոնք օգտագործման, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ կառավարության սահմանած կարգով)» բառերը։

Հոդված 4. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։»։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին»   2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից և 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Обсуждалось

    22.02.2024 - 11.03.2024

  • Тип

    Закон

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 706

Принт