Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների տվյալների տրամադրման գործընթացի կատարելագործմամբ, ավելորդ վարչարարությունից խուսափելու և գործընթացը թվայնացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» գործող որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը պարտավոր է  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող այն քաղաքացիների անվանացուցակի, ովքեր 18 տարին լրանալու օրվա դրությամբ չեն ավարտել հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը և հայտարարված համապատասխան զորակոչի շրջանակներում ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հարցում է կատարում Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած և հայտարարված համապատասխան զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների քանակը հստակեցնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում տվյալ ուսումնական հաստատությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ համապատասխան կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած և հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների անվանացուցակներ:

Որոշման հավելվածի 4-րդ կետը չի նախատեսում քաղաքացիների դիմումների ներկայացման ժամկետներ և այդ ժամկետների խախտման հետևանքները:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ճշգրտում է ստացված անվանացուցակները և դիմումները, որի հիման վրա ըստ տարածքային զինվորական կոմիսարիատների տեղեկությունների համաձայն կազմած քաղաքացիների ամփոփ անվանացուցակներն ու քաղաքացիների դիմումները և այլ փաստաթղթեր ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:»:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից անվանացուցակները, քաղաքացիների դիմումները և այլ փաստաթղթեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ուղարկվում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ՝ քաղաքացիների տարկետումն օրենքով սահմանված կարգով ձևակերպելու համար: Տարածքային զինվորական կոմիսարիատները քաղաքացիների տարկետումը սահմանված կարգով ձևակերպում են մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 19 տարին լրանալու օրը:»:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը գործող կարգավորումների և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված ներկայացվող հիմնական պահանջների պահպանությամբ և մոտեցումներով սահմանել առավել պարզեցված և ընկալելի ընթացակարը:

  1. Կարգավորման նպատակը.

Նախագծով ներկայացվող առաջարկությամբ նախ և առաջ գործընթացը կիրականացվի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով:

Նախագծով սահմանվում է, որ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Համակարգի ամբողջական տվյալների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Տարկետումները տրամադրելու համար հիմք  կհանդիսանա նշված Համակարգում ուսումնական հաստատությունների կողմից տվյալ ուսումնական հաստատությունում սովորողների մուտքագրված տվյալները: Տարածքային զինվորական կոմիսարիատը տվյալները Համակարգում առկա տվյալների հիման վրա տարկետման ենթակա քաղաքացիների անվանացուցակները և ամփոփ տվյալները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Իսկ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած և հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների դիմումների հիման վրա տարկետման հավակնող քաղաքացիների տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

Բացի այդ Նախագիծը կսահմանի օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած և հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների դիմումների ներկայացման ժամկետները և այդ ժամկետները խախտելու հետևանքները:

Նախագծի նպատակն է նաև խուսափել ավելորդ վարչարարությունից, որի արդյունքում կբացառվեն տեխնիկական վրիպակները և մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականությունը:

 

  1. Ակնկալվող արդյունքը.
  2. ՀՀ-ում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների ցանկը Համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնելու հաստատված  գործընթացը
  3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  • Обсуждалось

    21.02.2024 - 08.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 781

Принт