Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշ­ման նախագծի ընդու­նու­մը պայ­մա­նավորված է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծա­ռա­յողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վիճա­կի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով` 2019 թվականի օգոստոսի 22-ին ըն­դու­ն­­­վել է Կառավարության N 1091-Ն որոշումը, որի նպատակն է մատչելի և արտոնյալ պայման­նե­րով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորմամբ լուծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների բնակարանային ապահովման խնդիրը, մինչդեռ նույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի 6-րդ բաժնի (այդ թվում՝ 65-րդ հոդվածի 2-րդ մասի) դրույթների կիրառման իմաստով զին­ծա­ռա­յող­ներ են համարվում ոչ միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները, Ազգային անվտանգության և Պետական պահպանության մարմինների, այլ նաև Ներքին գործերի նախարարության համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք: Ներկայումս ՀՀ ՆԳՆ ոստիկանության բազմաթիվ ծառայողներ ունեն բնա­կա­րա­նային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առա­ջարկ­վող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար:

Սույն որոշման ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կար­գա­վիճա­կի մասին» օրենքի իմաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ օգտվելու օրենքով նախատեսված սոցիա­լա­կան երաշխիք­ներից, այդկերպ համակարգը համալրել որակյալ և բանիմաց կադրերով, գրավիչ դարձնել ծառայությունը ոստիկանությունում, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից:

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն որոշման ընդունմամբ նախատեսվում է Կառավարության 2019 թվականի օգոստոսի   22-ի N 1091-Ն որոշմամբ հաստատված բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև ոստիկանության ծառայողներին, ինչն էապես կխթանի ոստիկանության որակյալ և բանիմաց կադրերով համալրելու գործընթացը՝ շա­հագրգռելով ան­ձ­անց ծառայության անցնել ոստիկանական համակարգում, կկանխի կադ­րերի արտահոսքը համակարգից։ Վերը նշված ծրագ­րի շրջա­նակ­ներում առաջարկվում է յուրաքանչյուր տարի ՀՀ ՆԳՆ ոստիկանության 60 ծա­ռայողի հնարավորություն ընձեռել բարելավելու բնակարանային պայ­ման­ները՝ սահմանելով սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքներ:

Նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյու­ջեից նախատեսվող միջոցների վերաբերյալ առաջարկը կներկայացվի 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում։

3․ Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունման արդյունքում յուրաքանչյուր տարի ՀՀ ՆԳՆ ոստիկանության 60 ծառայող հնարավորություն կստանա բարելավել բնակարանային պայմանները:

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն որոշման ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված 2021-2026թ. ՀՀ կառավարության ծրագրի 5.4.-րդ կետի 5-րդ պարբերությունից, համաձայն որի անհրաժեշտ է ոստիկանության ծառայողների համար սահմանել արժանապատիվ սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքներ:

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Обсуждалось

    20.02.2024 - 06.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 856

Принт