Добавить в избранное

Проект принят

«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.02.2024 19:38:32 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մեր կազմակերպությունը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարարության www.e-draft.am պաշտոնական կայքում տեղադրված «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը (https://www.e-draft.am/projects/6876) (այսուհետ՝ Հաշվետվություն) և դրա հիմնավորումը: Հաշվետվության ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանում Երևանի բյուջեի ֆինանսական մուտքերի և ելքերի չոր շարադրությունը նկարագրում է այսպես ասած պարզ «հաշվապահական հաշվետվություն»՝ առանց Երևանի զարգացման ծրագրի նպատակադրումներին հասնելուն արդյունքային ցուցանիշների (քանակական, որակական, ժամկետային) ներկայացման: Այսպիսի իրավիճակը վկայում է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում ներդրված չէ մասնակցային ու ծրագրային բյուջետավորման ընդունված գործելակերպ, ինչը թույլ չի տալիս Երևանի քաղաքացիներին ստանալու թափանցիկ, ամբողջական ու արժանահավատ տեղեկատվություն իրենց հարկերի, տուրքերի ու այլ վճարների հաշվին Երևան քաղաքում իրականացվող ծրագրերի արդյունավետության մասին: Ավելին՝ Երևան քաղաքի բյուջեի նկատմամբ հանրային մեխանիզմների վերահսկողության բացակայության պատճառով լուրջ կասկածներ են ծագում դրանց ծախսման կոռուպցիոն մեխանիզմների առկայության ու բյուջետային միջոցների յուրացման և փոշիացման վերաբերյալ: Այսպիսի իրավիճակում անխուսափելի ենք համարում Երևան քաղքաի բյուջեն ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ կազմելու և Երևանի զարգացման ծրագրերի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի ու բյուջեների կազմմանը, դրանց մոնիթորինգին ու վերահսկողությանը մասնակից դարձնելու համապատասխան փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Հաշվետվության հանրային քննարկման սկզբից դրան ՀՀ արդարադատության նախարարության www.e-draft.am պաշտոնական կայքում 2024 թ. Փետրվարի 21-ի դորւթյամբ ծանոթացել են սոսկ 313 այցելու, որոնցից միայն 15-ն են քվեարկել, ընդ որում, նրանցից 11-ը կամ քվեարկածների 73 տոկոսը դեմ է քվեարկել Հաշվետվությանը:Ավելին, որևէ մեկն, այդ թվում՝ կողմ քվեարկած 4-ից, առ այսօր չի տվել որևէ կարծիք, դիտողություն կամ առաջարկություն դրա վերաբերյալ: Այս տվյալները վկայում են երևանցիների անտարբերությունը իրենց միջոցներով գոյացող Երևան քաղաքի բյուջեի ծախսմանը, քանզի նրանցից շատերը հավաստիացած են, որ իրենց կարծիքը, դիտողություններն ու առաջարկությունները ընդունվող որոշումների ժամանակ հաշվի չեն առնվում Երևան քաղաքի իշխանությունների կողմից, քանզի նրանք շարունակում են դրժել իրենց խոստումները՝ ԱՍԵՔ՝ ԿԿԱՏԱՐԵՆՔ քաղաքական հռչակագրի ներքո, իսկ բյուջետային միջոցները մսխվում են առանց որևէ արդյունավետության՝ դառնալով դրանց տնօրինողների ապօրինի հարստացման աղբյուր: Աշխատանքներ են տարվում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու ուղղությամբ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.02.2024 19:39:11 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հաշվետվությանը դեմ քվեարկածների թվում է նաև մեր կազմակերպությունը՝ հետևյալ հիմնավորումներով. 1. անտեսելով քաղաքացիական հասարակության մասնակցային գործընթացը, և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (2019 թ. Հունվարի 24-ի 02/42-271 հ, 2021 թ. սեպտեմբերի 23-ի թիվ 02/09-113035հ, 2021 թ. հոկտեմբերի 01-ի թիվ 02/09-120716հ, 2022 թ. սեպտեմբերի 16-ի թիվ 42/90239-22 և այլն) ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի (2022 թ. սեպտեմբերի 16-ի թիվ Ն/25450-22) խոստում նամակները տարիներ շարունակ, այդ թվում՝ Երևանի զարգացման 2023 թվականի բյուջեում չեն նախատեսվել մեր կազմակերպության կողմից առաջարկված հետևյալ միջոցառումները.  Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի Ա.Բաբաջանյան 89-99 շենքերի բակի մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, չնայած դրա համար պատվիրվել և կազմվել էին նախագծանախահաշվային փաստաթղթերը,  Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի Ա.Բաբաջանյան 89-99 շենքերի բակի վերանորոգման, ասֆալտապատման, բարեկարգման ու սպորտ-մարզական գույքի տեղադրման աշխատանքները,  Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի Ա.Բաբաջանյան 91, 93, 95 մուտքերի վերանորոգման աշխատանքները, որոնցից 93 շենքը գտնվում է վթարային վիճակին մոտ իրավիճակում,  Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 հինական դպրոցի վերանորոգման աշխատանքները,  Երևանի մետրոպոլիտենի Մալաթիա կայարանի նախագծման աշխատանքները, ինչը նախատեսված էր դեռևս Երևանի զարգացման 2017-2022 թթ զարգացման ծրագրում: Այդ խոստումները չեն կատարվել այն պարագայում անգամ, երբ Երևան բյուջեն 2023 թ. ունեցել է շուրջ 3.7 մլրդ ՀՀ դրամի ավելցուկ (պրոֆիցիտ): Ցավոք, այդ աշխատանքների կատարումը չի նախատեսված նաև Երևանի զարգացման 2024թ. զարգացման ծրագրում և բյուջեում: Հետևապես առաջարկում ենք այդ խոստումները կատարեք 2024 թվականի ընթացքում, այլապես հատկապես վտանգված է Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի Ա.Բաբաջանյան 91, 93, 95 շենքերի սեյսմիկ անվտանգությունը, ինչը հղի է դրանք վթարային կարգավիճակի հասնելուն: Վերաբերելի չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.02.2024 19:39:48 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 2. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են շուրջ 115 մլրդ դրամ՝ ծրագրված (ճշտված) 112,9 մլրդ դրամի նկատմամբ կամ դա կատարվել է 102%-ով։ Ընդ որում, բյուջետային մուտքերի 44.4 մլրդ դրամը կամ ընդհանուր մուտքերի 38.7 տոկոսը կազմել են սեփական եկամուտները: Վերջիններիս հավաքագրման ծրագիրը կատարվել է 113 %-ով և դրանց փաստացի հավաքագրման ցուցանիշը ավել է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից շուրջ 14,7 մլրդ դրամով կամ շուրջ 1.5 անգամ։ Սակայն հաշվետվության մեջ նկարագրված չեն սեփական եկամուտների այսպիսի աննախադեպ աճի աղբյուրները: Հետևապես խնդրում ենք պատասխանել, թե այդ աճի վրա ինչպիսի ազդեցություն են ունեցել.  անշարժ գույքահարկի դրույքաչափերի փոփոխությունները,  բնապահպանական վճարի փոփոխություները,  շարժական գույքի հարկերը,  ինչպիսի փոփոխություններ են առաջացել հավաքագրված անշարժ գույքի հարկային կառուցվածքում՝ դրա վերջին բարեփոխումների արդյունքում և ինչպիսն է դրա հավաքագրման հարաշարժը: 3. Հաշվետվության մեջ նշված է, որ հարկային եկամուտների հավաքագրումը 2023 թվականին կազմում է 22,3 մլրդ դրամ, այդ թվում՝ գույքային հարկեր անշարժ գույքից հավաքագրվել է շուրջ 10 մլրդ դրամի չափով, ինչը կազմել է ծրագրվածի 84.4%-ը և հարկային եկամուտների 44.5%-ը, իսկ փոխադրամիջոցների համար գույքահարկը հավաքագրվել է ավելի քան 12,3 մլրդ դրամի չափով՝ ծրագրվածից 389,2 մլն դրամով պակաս, որը իր հերթին կազմում է հարկային եկամուտների 55.5%-ը: Այդ պարագայում անգամ անշարժ գույքի հարկի և գույքահարկի գծով փաստացի կատարողական ցուցանիշը կազմել է 91.6%: Կ՞արող եք բացատրել արդյոք.  թե ի՞նչու չեն կատարվել նախատեսված հավաքագրումները գույքային հարկերի գծով: Որոնք են խոչընդոտները այդ հարցում,  հավաքագրվու՞մ է արդյոք գույքահարկ շահագործման հանձնված էլիտար շենքերում դեռևս չիրացված, սակայն կառուցապատողի հաշվեկշռին մնացած բնակարանների համար գույքահարկ: Եթե չեն հավաքագրվում, ապա ի՞նչու,  արդա՞ր եք համարում արդյոք անշարժ գույքի գույքահարկի պրոգերսիվության աստիճանը: Չե՞ք գտնում, որ այդ ոչ համաչափ ու իրավաչափ պրոգրեսիվությունը խտրականություն է և ի՞նչ առաջարկություններ ունեք այդ ուղղությամբ:  ո՞րքան գույքահարկ են վճարում հայտնի օլիգարխների սեփականատերերն իրենց բազմամիլիոն ապարանքների համար և մյուս էլիտար առանձնատների ու բնակարանների սեփականատերերը, 4. Հաշվետվության մեջ նշված է, որ պաշտոնական դրամաշնորհները մնացել են գրեթե նույն մակարդակին: Այս պարագայում արդարացի հարց է առաջանում՝ մի՞թե Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների ծավալը 2023 թ. չեն ավելացել և դրա համար պետական բյուջեից հատկացումները չեն ավելացել: Երևան համայնքի սեփական եկամուտների աճը պայմանավորված է ինչպես անշարժ գույքի հարկի դրույքաչափի ավելացմամբ, այնպես էլ սեփական եկամուտների հավաքագրումն ապահովելու նպատակով իրականացվող համապատասխան աշխատանքներով, մասնավորապես` ծանուցագրերի և այլ միջոցներով իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև ժամկետանց պարտավորությունների գանձման (բռնագանձման) նպատակով իրականացվող վարչարարության և սնանկության գործընթացի ապահովմամբ: Հետևաբար, դրույքաչափի ավելացմամբ կամ այլ աշխատանքներով պայմանավորված սեփական եկամուտների աճի ցուցանիշն ընդհանուր սեփական եկամուտների աճի ցուցանիշից տարանջատել հնարավոր չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.02.2024 19:40:17 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 5. Հաշվետվության մեջ նշված է, որ այլ եկամուտները 2023 թ. կազմել են շուրջ 65 մլրդ դրամ՝ 2022 թ. 40 մլրդի դիմաց կամ ավելացել են ավելի քան 1.6 նագամ: Ընդ որում, դրանք կազմել են ընդհանուր եկամուտների 56.4%-ը: Կարող եք արդյո՞ք.  թվարկել այն գործոնները, որոնց հաշվին տեղի է ունեցել այլ եկամուտների այդպիսի թռիչքաձև աճ,  ի՞նչու է Երևան քաղաքի կազմակերպությունների շահաբաժիններից այդքան քիչ եկամուտներ գեներացում՝ 0.3%: Մի՞թե Երևան քաղաքի ենթակայության կազմակերպություններում այդքան ցածր է շահութաբերույան մակարդակը,  ի՞նչու է Երևան քաղաքի գույքի վարձակալության հաշվին եկամուտների մասնաբաժինը այդքան ցածր այլ եկամուտների կազմում՝ 1.3%-ը,  թվարկել, թե Երևանի քաղաքապետարանի ու ենթակա կազմակերպությունների կողմից ի՞նչպիսի ապրանքներ են մատակարարվում և ծառայություններ են մատուցվում, որոնցից եկամուտները կազմում են համայնքի բյուջեի այլ եկամուտների 37.0%-ը,  թվարկել, թե ինչպիսի վարչական գանձումներից, տույժերից ու տուգանքներից են գոյացել համայնքի այլ եկամուտները, որոնց տեսակարար կշիռը համայնքի բյուջեի այլ եկամուտների մեջ կազմում է 17.6%-ը: Մ՞իթե դրանց թվում մեծ չեն Երևանի քաղաքապետարանի կողմից ապօրինի վարչարարության արդյունքում գանձումները, տույժերն ու տուգանքները: Պատճառներից են նոր տեղական վճարների ուժի մեջ մտնելը՝ Ավագանու 27.06.23թ. թիվ 819-Ն որոշմամբ սահմանված, Վարձակալության հաշվին եկամուտների աճի ուղղությամբ իրականացվում են քայլեր՝ նոր դրույքաչափով վարձակալության պայմանագրերի կնքման ուղղությամբ: Հիմնական մասը կազմում են վարձական իրավախախտումներից մուտքերը: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.02.2024 19:40:54 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 6. Հաշվետվության մեջ նշված է, որ հարկային եկամուտների և տուրքերի կազմում 2023 թվականի տեղական տուրքերի գծով փաստացի կատարման ցուցանիշները կազմել են ավելի քան 4,7 մլրդ դրամ՝ նախատեսված 3,6 մլրդ դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 133.0%: Ընդ որում, 2023 թվականին տեղական տուրքերի մասնաբաժինը հարկային եկամուտների և տուրքերի կազմում կազմել են ավելի քան 17.0%: Կարո՞ղ եք բացատրել, թե.  ի՞նչով է պայմանավորված հարկային եկամուտների և տուրքերի կազմում վերջիններիս տեսկարար կշռի կտրուկ բարձրացումը,  ծրագրվածի համեմատ տեղական տուրքերի հավաքագրման մակարդակի ավելի քան, 1.33 անգամով գերակատարումը,  վերոհիշյալը չի՞ ենթադրում արդյոք երևանցիների վրա հարկային բեռի ոչ իրավաչափ բարձրացման քաղաքականության արդյունք: 7. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով այլ եկամուտների կազմում տեղական վճարների գծով փաստացի եկամուտները կազմել են` 16,7 մլրդ դրամ՝ նախատեսված 11,1 մլրդ դրամի դիմաց կամ նախատեսվածից ավելի քան 1.5 անգամ ավելի, ինչն հիմնականում արդյունք է ճարտարապետանախագծային առաջադրանքների դիմաց վճարների, աղբահանության վճարների, ինչպես նաև ավտոկայանատեղի վճարների գծով կանխատեսված և փաստացի հավաքագրված ցուցանիշների տարբերությամբ: Այս պարագայում չե՞ք կարծում արդյոք, որ.  Երևանի ավագանու որոշումներով այսպես կոչված «կարմիր գծերի» համար որպես վճարովի ավտոկայանտեղիի համար սահմանված պարտադիր վճարները ապօրինի են, հակասահմանադրական և ոչ իրավաչափ,  վերոհիշյալ ապօրինի որոշման արդյունքում ՀՀ քաղաքացիներից գանձած վարչական տուգանքները, տույժերն ու ԴԱՀԿ ծառայության կողմից գանձված հարկադիր կատարման վճարները ապօրինի են և հակասում են ՀՀ վարչապետի քաղաքական հայտարարությաննն այն մասին, որ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,  վերոհիշյալ եզրակացության վկայությունն է այն փաստը, որ ըստ Հաշվետվության 2023 թ. վարչական իրավախախտումներից փաստացի մուտքերը կազմել են շուրջ 1,4 մլրդ դրամ՝ նախատեսվածից 0.6 մլրդ դրամով կամ 2.5 անգամ ավելի և համայնքի բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց գանձվող տույժերից մուտքերը նախատեսված 5,0 մլն դրամի փոխարեն կազմել են 76,9 մլն դրամ դրամ կամ 15.4 անգամ ավելի,  վերոհիշյալ հավաքագրումների, ինչպես նաև՝ ճարտարապետանախագծային առաջադրանքների դիմաց վճարների, աղբահանության վճարների հավաքագրումների՝ ծրագրվածի համեմատ առաջանցիկ կատարումը արդյունք է կամ սխալ պլանավորման կամ էլ՝ վարչարարության ապօրինի գերազանցման,  ավելին՝ հիմնավորված չեն 2024 թ. հունվարի 1-ից ճարտարապետանախագծային առաջադրանքների դիմաց վճարների և աղբահանության վճարների դրույքաչափերի բարձրացումները: 8. վերոհիշյալ փաստերի համատեքստում խնդրահարույց է մնում այն փաստը, որ ինքնակամ կառույցների օրինականացման վճարների մասով փաստացի մուտքերը կազմել են սոսկ 0,58 մլրդ դրամ՝ շուրջ 1,0 մլրդ դրամի դիմաց կամ դրանից 0,4 մլրդ դրամով կամ 42.0 տոկոսով պակաս: Այս փաստն էլ իր հերթին վկայում է Երևանի քաղաքապաետարանի աշխատակազմում ոչ պատշաճ վարչարարության կամ էլ կոռուպցիոն համաձայնության մասին, Վերաբերելի չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.02.2024 19:41:49 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 9. ըստ Հաշվետվության տվյալների Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 111,2 մլրդ դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 90%-ը։ Այդ տարբերությունը հիմնականում բացատրվում է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով: Այս պարագայում մեզ խիստ խնդրահարույց են թվում, որ, օրինակի համար, բյուջետային միջոցները 2023 թ. խնայվել են շինարարական տեսչական վերահսկողության ծախսերի խնայման հաշվին, որոնք տեղի են ունեցել այդ ծառայությունները հայտարարված գնի 20 տոկոսի չափով գնառաջարկման ձեռք բերելու արդյունքում: Այդ փաստերի մասին մեր ահազանգերը մնացել են անպատասխան և ըստ մեզ վկայում են այդ ոլորտում կոռուպցիոն համաձայնությունների արատավոր գործելակերպի մասին: Այդպիսի մոտեցաման արդյունքում տուժոմ են շինարարության որակը և երևանցիների հանրային շահերը, 10. խիստ մտահոգիչ է թվում բյուջետային ծախսերի չկատարումը կամ էլ խնայողությունը կնքված անցումային պայմանագրերով, կամ էլ պատվիրակված լիազորությունների և ծրագրերի մասամբ չիրականացմամբ, այն դեպքում երբ Երևան քաղաքի 2023 թ. Ծրագրի կատարման հաշվետվության մեջ դրանում նախատեսված ծրագրերի կատարումը բացատրվում է ֆինանսական միջոցների բացակայությամբ: Եւ դա յան դեպքում, երբ Երևանի բյուջեն ունեցել է բավարար միջոցներ և ծրագրված պակասուրդի փոխարեն ունեցել է հավելուրդ՝ 3,7 մլրդ դրամի չափով, 9. Վերաբերելի չէ: 10.Բյուջեի հավելուրդը առաջիկա ավագանու նիստում վերաբաշխվելու թ ըստ կոնկրետ ծրագրերի և միջոցառումների: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.02.2024 19:42:30 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 11. խիստ խնդրահարույց են թվում Երևանի քաղաքապետարանի (ներառյալ` վարչական շրջանների) հաշվեկշռում հաշվառված թվով 98 ավտոմեքենաների պարտադիր ապահովագրական անհավանական ծախսերը: Այսպես, ըստ Հաշվետվության տվյալների այդ մեքենաներից յուրաքանչյուրի ապահովագրական ծախսը 2023 թ. կազմել է 401 հազար դրամ: Այս պարագայում օրինական հարց է առաջանում, թե.  արդյոք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն կարիք ունի այդքան շատ ծառայողական մեքենաների: Միթե ճիշտ չէ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներն ավելի շատ երթևեկեն հանրային տրանսպորտով, որպեսզի իրենց մաշկի վրա զգան իրենց կողմից կառավարվող տրանսպորտային խնդրի ողջ ծանրությունը,  այդ ի՞նչ ապահովագրություն է, որ 1 ավտոմեքենայի ապահովագրական գումարը այդքան մեծ է,  ո՞ր ապահովագրական ընկերությունների կողմից են մատուցվում ապահովագրական ծառայությունները: Արյոք այդ ծառայությունները գնվում են 1 անձից,  արդյո՞ք այդ ապահովագրական ծախսերի մեջ մտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ավտոմեքենաների վարորդների մեղավորության արդյունքում կատարված ապահովագրական հատուցման գումարները: Եթե այո, ապա ի՞նչու դրանք չեն փոխհատուցվում մեղավորներից, այլ՝ փոխհատուցվում են Երևանի օրինապահ հարկատուների գրպանից: 12. վերոհիշյալի պայմաններում խիստ խնդրահարույց են թվում նաև մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման գծով ծախսերը, որոնք 2023 թ կազմել են շուրջ 250.0 մլն դրամ: Այդ ծախսերն ուղղվել են Երևանի քաղաքապետարանի (ներառյալ` վարչական շրջանների) հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների պահպանման և նորոգման, գույքի, համակարգչային տեխնիկայի և շահագործվող այլ սարքավորումների ընթացիկ նորոգման ու պահպանմանը։ Այլ հավասար պայմաններում ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի (ներառյալ` վարչական շրջանների) հաշվեկշռում հաշվառված յուրաքանչյուր ավտոմեքենաների պահպանման և նորոգման համար ի լրումն դրանց պարտադիր ապահովագրության գծով 401 հազար դրամի ծախսերի, տարեկան միջինում ևս կատարվում են 2,0 մլն դրամի ծախսեր: 13. վերոհիշյալի ծախսերի պայմաններում ևս կատարվել են տրանսպորտային նյութերի գծով 164,3 մլն դրամի ծախսեր, որոնք ուղղվել են վարչական շրջաններին սպասարկող ավտոմեքենաների վառելիքի, քսանյութի և անվադողերի ձեռք բերման ծախսերը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի որոշ ստորաբաժանումների գործառութային առանձնահատկություններով պայմանավորված անձնական ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործման համար տրված վառելիքի ծախսերը: Փաստորեն այս հոդվածով մեկ ավտոմեքենայի ծախսը լչացուցիչ կերպով միջինում կազմել է ավելի քան 1.6 մլն դրամ: 14. վերոհիշյալ ծախսերին զուգահեռ 2023 թ. պարտադիր վճարների գծով կատարվել են ևս 2.7 մլն դրամի ծախսեր՝ ուղղված քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մեքենաների տեխնիկական զննման և տուրքերի վճարմանը: Այս հոդվածով 1 ավտոմեքենայի ծախսրը կազմել են ևս 27.235 ՀՀ դրամ: 15. ելնելով վերոհիշյալ վերլուծությունից օրինական ու բնական արց է առաջանում՝ արդյոք բազմաբովանդակ ու լոռուպցիոն ռիսկերով չեն Երևաի քաղաքապետարանի աշխատակազմում հաշվառված ավտոմեքենաների պահպանման ծախսերը: Այստեղից բնական հարց է առաջանում արդյո՞ք շատ չեն Երևանի քաղաքապետարանի (ներառյալ` վարչական շրջանների) հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների քանակը և կարիք չկա արդյո՞ք դրանք կրճատել առնվազն 60-70 տոկոսով: 16. վերոհիշյալ ծախսերի պարագայում չհիմնավորված ու անարդարացի ենք համարում նախատեսված և կատարված ծախսերը 28.0 մլն դրամի չափով՝ ուղղված աշխատանքային օրերին չորս ուղղություններով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների փոխադրման ծառայությունների ձեռք բերմանը: Այս պարագայում կրկին առաջանում է հետևյալ հարցադրումները.  մի՞թե կոռուպցիոն բնույթ չեն կրում այդ ծախսերը,  մի՞թե ճիշտ չէ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներն ավելի շատ երթևեկեն հանրային տրանսպորտով, որպեսզի իրենց մաշկի վրա զգան իրենց կողմից կառավարվող տրանսպորտային խնդրի ողջ ծանրությունը: 11. 2023 թվականին Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գումարը մեկ մեքենայի համար կազմել է ոչ թե 401.000դրամ, այլ միջինը՝ 110.000 դրամ: 1) մեքենաների կարիքը կա, դրանց մեծ մասն օգտագործվում են աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և ծառայությունների վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից. 2) «Սիլ ինշուրանս»ԱՓԲԸ, «Արմենիա ինշուրանս» ԱՍՊԸ, «Լիգա ինշուրանս»,«Նաիրի ինշուրանս», Ռեսո ապահովագրական ընկերություն: 3) մեքենաները բաշխվել են հավասարաչափ բոլոր ապահովագրական ընկերությունների միջև. 4) Երևանի քաղաքապետարանի վարորդների մեղավորության արդյունքում տեղի ունեցած ՃՏՊ-ների պատճառով քաղաքապետարանի վնասված մեքենաները վերանորոգվում եմ վարորդների միջոցներով: 12. Մեքենաների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունները ձեռք են բերվում «Գնումների մասին» օրենքին համապատասխան՝ մրցութային կարգով: 13. 12 վարչական շրջանների, ինչպես նաև քաղաքապետարանի ստոաբաժանումներին կցված մեքենաների վառելիքի, անվադողերի, քսայուղերի ծառայողական և անձնական /միայն վառելիք/ մեքենաների շահագործման համար: 14.Կախված մեքենաների արտադրության տարեթվից մեքենաներն օրենքի պահանջին համապատասխան ենթարկվել են տեխնիկական զննման: 15. Մեքենաների քանակը կրճատելը նպատակահարման չէ, սակայն մեքենաների պահպանման և սպասարկման ծախսերը հնարավոր է կտրուկ նվազեցնել ավտոպարկի թարմացման դեպքում: Մեքենաների 80%-ը 12-15 տարեկան են և պահանջում են չարդարացվան ծախսեր: 16. Ծառայողական ավտոբուսներն ընդունված պրակտիկա է, դրանք կան պետական շատ գերատեսչություններում և կոռուպցիոն ռիսկերը բացակայում են: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.02.2024 19:43:05 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 17. խիստ անհեթեթ է թվում Հաշվետվության մեջ ներկայացված հետևյալ արձանագրումը. «Ներքին գործուղումների գծով ծախսը կազմել է 30.0 հազար դրամ՝ ճշտված 50.0 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 60.0 %:»: Այս պարագայում խիստ բնական հարց է առաջանում՝ այդ ու՞ր պետք է գործուղվեին կամ գործուղվել են Երևանի ավագանու և/կամ աշխատակազմի աշխատակիցները, որ 2023 թ. կատարվել է 30.0 հազար դրամի ծախս: Ի՞նչու պետք է կատարվեին նման ծախսրե, երբ Եչևանի քաղաքապետարանի աշխատակզմում հաշվառված են 98 ավտոմեքենաներ, իսկ ավագանու անդամները Երևաի բուջեից ստանում են համապատասխան դրամական հատուցումներ: 18. վերոհիշյալ կետի պարագայում խիստ մտահոգիչ են թվում նաև արտասահմանյան գործողումների վրա կատարված շաւրջ 20.0 մլն դրամի ծախսերը, երբ մեզ բոլորովին անհայտ են այդ գործողումների արդյունքներն ու արդյունավետությունը, 19. խիստ խնդրահարույց են թվում նաև 2023 թ. Կատարված հետևյալ շռայլ ու չհիմնավորված ծախսերը, որոնք կարելի էր կատարել անձնական օգտագործման դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի անձնական բյուջեների հաշվին կամ էլ կարելի էր պարզապես չկատարել՝ դրանց չհիմնավորվածությամբ պայմանավորված.  խմելու ջրի, մեկանգամյա օգտագործման բաժակների, տնտեսական ապրանքների ձեռք բերման համար կատարված 23.6 մլն դրամի ծախսերն այն պարագայում, երբ բյոււեով նախատեսվել և իրականացվել են համանման նպատակների համար ևս 125.8 մլն դրամի ներկայացուցչական ծախսեր,  հատուկ նպատակային այլ նյութերի գծով ծախսերը՝ 11,4 մլն դրամի չափով, որոնք ուղղվել են տոնական և հիշատակի օրերի, ինչպես նաև այլ միջոցառումների համար նախատեսված մեդալների, ծաղկեպսակների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռք բերման,  այլ նպաստներ բյուջեից հոդվածով փաստացի կատարված 46,6 մլն դրամի ծախսերը՝ ոււղված Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցմանը՝ այն դեպքում, երբ նրանցից շատերը չեն մասնակցում ավագանու աշխատանքներին, չեն կատարում իրենց պարտականությունները, իսկ կատարելու դեպքում էլ՝ խիստ ցածր է նրանց աշխատանքի արդյունավետությունը: 17.ՀՀ տարածքում Աշխատանքային պարտականությունները կատարելու շրջանակներում աշխակիցներին հատկացվող գործուղման ծախս: 18. Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակներում, փորձի փոխանակման, վերապատրաստման և նոր կապեր հաստատելու նպատակով 2023 թվականի ընթացքում կազմակերպվել է 27 գործուղում քույր և գործընկեր քաղաքներ: Օրինակ՝ ապրիլի 16-ից 22-ը կազմակերպվել է գործուղում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ 2022 թվականին Իլ դը Ֆրանս շրջանի հետ կնքված «Երևանի քաղաքային փոփոխությունների ծրագրի» շրջանակներում: Հունվարի 17-ից 19-ը կազմակերպվել է գործուղում ԻԻՀ մայրաքաղաք Թեհրան՝ համագործակցության կապեր հաստատելու և «Երևանի և Թեհրանի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու» փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով, ինչպես նաև կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցություն իրականացնել կոնկրետ ոլորտներում: հունիսի 13-ից 18-ը կազմակերպվել է գործուղում ՑԺՀ Ցինդաո քաղաք՝ համագործակցության կապեր հաստատելու և «Երևան քաղաքի և Ցինդաո քաղաքի քույր քաղաքային հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիր ստորագրելու նպատակով: Օգոստոսի 29-ից 30-ը կազմակերպվել է գործուղում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ ֆինանսական, իրավական և եկամուտների գանձման ոլորտներում փորձի փոխանակման նպատակով: 19. 1) Խմելու ջրի ձեռք բերման համար 2023թ. ծախսվել է 3.457.300 դրամ, իսկ մեկանգամյա օգտագործման բաժակների ձեռք բերման համար՝ 1.287.000 դրամ, այլ ոչ թե 23.6 մլն. դրամ: 2) Տոնական և հիշատակի օրերին քաղաքապետարանի կողմից ծաղկեպսակներ են դրվել հուշահամալիրներին: 3) 2021 թվականի հոկտեմբերի 26-ի N454-Ա քաղաքապետի որոշման հիման վրա: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.02.2024 19:44:36 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 20. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում ծրագրով նախատեսվել և կատարվել են ավելի քան 32.8.7 մլն դրամի ծախսեր, որոնք ուղղվել են քաղաքապետարանի ծրագրային ապահովում և ցանցային ղեկավարում իրականացնող «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի սուբսիդավորմանը։ Կարևորելով այդպիսի ծախսերի կատարումը միաժամանակ օրինական հարց է առաջանում, թե.  արդյո՞ք այդ ծախսերը եղել են արդյունավետ: Որո՞նք են դրանց գնահատման արդյունքային ցուցանիշները,  ի՞նչու քաղաքապետարանի աշխատակազմում գործարկված ծրագրերը գործում են խափանումներով և դժվարացնում են երևանցիների խնդիրները: Մասնավորապես, մեծ խափանումներով է աշխատում Երևանի քաղաքապետի կողմից տեղական վճարների արտոնությունների տրամադրման ծրագիրը, ինչի շրջանակներում այդպիսի արտոնություններ ստացած անձինք զրկվում են իրացնելու իրենց այդ իրավունքը: 21. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով Դիմումներ, հայցադիմումներ, դատարանի որոշումների և վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս սահմանված վճարներ և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, գնահատման և տեղեկատվության տրամադրման հետ կապված վճարումներ ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 328,8 մլն դրամ: Այդ ծրագրերի շրջանակներում իրականացվել են դատարան դիմելու պետական տուրքերի, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գրանցման և գնահատման հետ կապված ծախսերը։ Տվյալ դեպքում առաջանում են հետևյալ օրինական հարցերը.  այս ծախսերը ներառում են արդյո՞ք Երևանի քաղաքապետարանին դիմումով և/կամ բողոքով դիմաց անձանց վարչական վարույթների ծախսերը,  իրականացվել ե՞ն արդյոք այդպիսի վարչական վարույթներ, քանիսը, ի՞նչ ելք են ունեցել դրանք,  բավարարվե՞լ են արդյոք անձանց վարչական բողոքները, դրանց համար վճարվե՞լ են արդյոք նյութական և ոչ նյութական ծախսերի փոխհատուցումներ,  եղե՞լ են արդյոք դատական հայցեր և ի՞նչպիսի ելք են ունեցել դրանք: 22. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով նախատեսվել և իրականացվել են հետևյալ ծրագրերը.  իրավախախտ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխուման և պահպանում, ինչի գծով ծախսերը կազմել են 19,1 մլն դրամ,  ինքնակամ տեղադրված առևտրի ծառայությունների մատուցման օբյեկտների ապամոնտաժման, տեղափոխման և պահպանման ծառայություններ, ինչի գծով ծախսերը կազմել են 16,5 մլն դրամ,  ինքնակամ կառույցների քանդում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 56,4 մլն դրամ, որի շրջանակներում քանդվել են այն ինքնակամ կառույցները, որոնք հնարավոր չի եղել իրականացնել կառուցապատողների հաշվին, ապամոնտաժվել են նաև ապօրինի գովազդային վահանակները: Այս պարագայում մզ համար անհեթեթ են թվում քաղաքային բյուջեից ավելի քան 92.0 մլն դրամի ծախսերը, որոնց համար պատասխանատվություն չեն կրում իրավախախտները: Այս պարագայում բնականաբար առաջանում են հետևյալ հարցերը.  փոխհատուցվե՞լ են արդյոք այդ ծախսերը իրավխախտների կողմից,  եթե՝ ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ,  այս պարագայում ստացվում է, որ օրինապահ հարկատուները (ըստ վարչապետի թիվ մեկ հերոսները) իրավախախտների փոխարեն հսկայական՝ ավելի քան 92 մլն դրամի ծախսեր են կատարում, որոնք կարող էին ուղղվել օրինակ անապահով երևանցիների ապահովման սոցիալական ծրագրերին,  արդյո՞ք կարիք չկա այդ խնդրում իրավակարգավորումների ճշգրտում,  ի՞նչու չեն կատարվել տարիներ շարունակ մեր կազմակերպության կողմից հնչած առաջարկություները.  Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 112 շենքի դիմաց մայթի վրա կառուցված ապօրինի կառույցի քանդման վերաբերյալ, ինչը խոչընդոտում է հետիոտներին,  Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր ապօրինի կցակառույցի քանդման վերաբերյալ, ինչը նույնպես խոչընդոտում է հետիոտներին,  Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցի քանդման վերաբերյալ,  Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց, Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում գտնվող ապօրինի բենզալցակայանների ապամոնտաժման ուղղությամբ, որոնք կառուցված են «Մանկան մոլորակ» մանկական սրաճարանին կից՝ չպահպանելով 50 մետր հեռավորությունը և զբաղեցրել են հետիոտների համար նախատեսված մայթը՝ խոչընդոտելով նրանց ազատ ու անվտանգ երթևեկությունը: Ընդ որում, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց հենց այս տարի կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր կցակառույցը, Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցը և Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմացի բենզալցակայնը կառուցված են Հյուսի-Հարավ մայրուղային ճանապարհի Ա.Բաբաջանյան փողոցի հատվածին հարակից պահեստային ավտոմոբիլային ճանապարհի և հետիոտների համար նախատեսված մայթերի վրա, որոնք էապես արդեն և ակնհայտորեն մոտակա ժամանակաշրջանում՝ մայրուղու շահագործումից հետո լուրջ խոչընդոտ կհանդիսանան ավտոմեքենաների ու հետիոտների ազատ տեղաշարժի ու երթևեկի համար: Իսկ ահա Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում այսօր գործող բենզալցակայանն ուղղակիորեն կառուցված է հետիոտների համար նախատեսված մայթի հաշվին և հանրային տրանսպորտի կանգառին կից, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում հետիոտների համար: 20. Երևանի քաղաքապետարանը, որդեգրելով թվային փոխակերպման ուղղությունը, այս ոլորտին մեծ կարևորություն է տալիս: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն (100% համայնքային սեփականություն) իրականացնում է ոչ միայն ոլորտային թվայնացման նախագծեր, այլ նաև սպասարկում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքները (սերվերային հանգույցներ, կապի հանգույցներ, հեռախոսացանս, համակարգչային տեխնիկա և այլն): Ընկրությունը, լինելով համայնային կառույց, ծառայությունները մատուցում է դրանց ինքնարժեքով: Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկված թվային գործիքները գործում են պատշաճ, իսկ խափանումների դեպքում դրանք արագ վերացվում են: Նշված արտոնությունների տրամադրման ոլորտը դեռ թվայնացված չէ, ինչը կարող էր ազդել մատուցվող ծառայության որակի վրա: 21. Հարցերն անհրաժեշտ է հստակեցնել: 22. 1) Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետը կամ իրավախախտ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխվում և պահպանվում է Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 243-Ն որոշման սահմանված կարգով, որի հավելվածի 5-րդ դկետի համաձայն՝ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձվում է վճար՝ 30,000 ՀՀ դրամի չափով, իսկ 6-րդ կետի համաձայն՝ հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է վճար` յուրաքանչյուր ժամի համար` 100 ՀՀ դրամի չափով, յուրաքանչյուր օրվա համար` 1,000 ՀՀ դրամի չափով։ Վերը նշված որոշման 13-րդ կետի համաձայն՝ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը մեկ տարի ժամկետում հատուկ տարածքում կայանելու պարագայում, եթե սույն որոշմամբ սահմանված տեղափոխման ու հատուկ տարածքում պահպանության ծախսերը չեն հատուցվել, հատուկ տարածքի պատասխանատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է Երևանի քաղաքապետարան՝ գումարը օրենքով սահմանված կարգով բռնագանձելու և տվյալ գույքի հետագա տնօրինման հարցը լուծելու համար։ Միաժամանակ, Երևան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու դեպքում վարչական իրավախախ-տումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 16-րդ կետի հատկանիշներով կազմվում է համապատասխան արձանագրություն, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհա-րյուրապատիկի չափով: Երևան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից և (կամ) դրանց կցորդներից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 17-րդ կետի հատկանիշներով կազմվում է համապատասխան արձանագրութ-յուն, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազա-գույն աշխատավարձի հարյուրա-պատիկի չափով: Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: 2) Ինքնակամ կառույցների քանդման ծրագրի իրագործման ընթացքում քանդվող օբյեկտների մի մասը հանդիսանում են տարիների վաղեմություն ունեցող և վերջին ժամանակներում չշահագործվող կառույցներ՝ տաղավարներ, կրպակներ: Դրանց նախկին օգտագոործողները ժամանակի ընթացքում փոփոխվել են, ոմանք բացակայում են Հանրապետությունից և տվյալ պարագայում իրավախախտում կատարած անձանց հայտնաբերել և բռնագանձման պահանջ ներկայացնել դատարան հնարավոր չէ: Այսինքն՝ քանդման աշխատանքները պետք է իրականացվեն բյուջեի հաշվին: 3)Ինքնակամ կառույցների քանդման ընթացքում բազմաթիվ են դեպքերը երբ բացատրական աշխատանքների շնորհիվ իրավախախտում կատարող անձիք անձամբ են ապամոնտաժում շինությունը: Բացի այդ ապամոնտաժման աշխատանքներից հետո բոլոր տարածքները ենթակա են բարեկարգման, ինչի ծախսերը հնարավոր չէ թողնել իրավախախտում կատարած անձանց վրա և տվյալ ծախսերը ևս ներառված են ծրագրով նախատեսված գումարների մեջ: Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ ապամոնտաժման աշխատանքները պետք է ներառվեն բյուջեով նախատեսվող ծրագրերի մեջ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
10 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.02.2024 19:45:07 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 23. Հաշվետվության մեջ նշված է, որ Ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություններ ծրագրով փաստացի ծախսը 2023 թ. կազմել է ավելի քան 430,5 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում 70,5 մլն դրամ գումար տրամադրվել Է «Երևանտրանս» ՓԲԸ-ին որպես սուբսիդիա՝ Ազատության պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղիի պահպանման համար, իսկ 360,0 մլն դրամը՝ «Փարքինգ Սիթի սերվիս» ՓԲԸ-ին՝ Երևան քաղաքում ավտոկայանատեղիի կազմակերպման համար: Այս պարագայում անթույլատրելի և հակաօրինակ են համարվում Երևանի քաղաքապաետարանի աշխատակազմի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի գործողությունները Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ի ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 45-Ն որոշման և ըստ այդմ ՀՀ քաղաքացիներին Երևանի քաղաքապետի 2024 թ. Հունվարի 04-ի թիվ 25-Ա որոշմամբ տեղական վճարների գծով արտոնությունների կտրոններ տրամադրելու մասին որոշման իրավակարգավորումները կատարելու ուղղությամբ: Այդ որոշումների 9կատարման վերաբերյալ իմ բողոքները կամ մնացել են անպատասխան (Դ-16076-24) կամ էլ ստացել են ոչ իրավաչափ հակաիրավական պատասխան (Դ-11670-24): Այս պարագայում նույնպես այդ ծախսերը հիմնականում են հակաօրինակն և կոռուպցիոն: 24. Ըստ մեզ, կռուպցիոն և անվերահսկելի բնույթ են կրում հասարակական կազմակերպություներին աջակցություն ծրագրով փաստացի կատրաված ծախսերը՝ ավելի քան 161,7 մլն դրամի չափով, որոնք իբր ուղղվել են 14 հասսարակական կազմակերպությունների աջակցությանը: Մինչդեռ ոչ մի տեղ չի նշված, թե որոնք են այդ հասարակական կազմակերպությունները և ինչ ծախսերի համար է եղել այդ աջակցությունը: Այս պարագայում խիստ մտահոգիչ է, որ 2024 թ. բյուջեով նախատեսված այդ ծրագրի ծախսը պետք է կազմի 500 մլն դրամ, իսկ ևս 80.0 մլն դրամ պետք է ուղղվի հասարակական կազմակերպություններին Երևանի քաղաքապետարանի մասնակցության համար: 25. Մեզ խիստ խնդրահարույց են թվում Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսված և իրականացված ծախսերը՝ այն դեպքում, երբ Երևանի բազմաթիվ բազմահարկ բնակելի շենքերում արդեն փակվել են աղբամուղները և այդտեղ կուտակված ր լքված աղբ վաղուց չկա: Ընդ որում, Բյուջեում նախատեսվել են ևս 2 ծախսային ծրագրեր՝ ուղղված աղբահանությանը և սանիտարական մաքրմանը: 23.Դ-11670-24 դիմումին տրվել է 14/17325-24 գրությամբ պատասխան, իսկ Դ-16076-24 Դիմումին՝ 14/22564-24 գրությամբ: 24. Հիմք ընդունելով վարչության կանոնադարության 8-րդ կետի 4-րդ ենթակետը, ինչպես նաև 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ հասարակական կազմակերպություններին աջակցություն տողն ուղղվել է. 1) «Փրկություն» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն կոմունալ ծառայությունների փոխհատուցման նպատակով: Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում Երևան համայնքի տարբեր վարչական շրջաններում բնակվող մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաներին: 2) «Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրվել է աջակցություն՝ ֆեդերացիայի սաների տեղափոխման համար հարմարեցված տրանսպորտային միջոցի վարձակալության և դիզելային վառելիքի ձեռքբերման համար: 3) «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությանը տրամադրվել է աջակցություն Երևան համայնքում սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաներին անվճար թերապիաներ տրամադրելու նպատակով: 4) «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքներին աջակցության հիմնադրամին Երևան համայնքի բյուջեից տրամադրվել է դրամական աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը, առողջական և մտավոր զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման նպատակով: 5) «Հայաստանի Խուլերի Միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրվել է աջակցություն՝ «Խուլ անձանց հզորացում հանուն ներառման» ծրագրի շրջանակում ստեղծված հեռավոր տեսակապով զանգերի կենտրոնի ծրագրի շարունակությունն ապահովելու նպատակով: 6) «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը աջակցություն է տրամադրվել՝ «Վարդագույն Երևան» խորագրով համերգի կազմակերպման նպատակով: 7) «Լիարժեք Կյանք» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների երեխաների ամառային հանգիստը Ստեփանավանում գործող «Լիարժեք Կյանք» ՀԿ-ի ներառական ճամբարում կազմակերպելու համար: Երեխաները ներառական ճամբարում հնարավորություն են ունեցել մասնակցել տարաբնույթ խմբակների, ինչպես նաև ստանալ համապատասխան ծառայություններ՝ ըստ կարիքի: 8) «Դու կարող ես» ՔՀԿ-ին տրամադրվել է աջակցություն՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածության խթանման նպատակով /10 ընտանիք/: 9) «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ին տրամադրվել է աջակցություն՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածության խթանման նպատակով /100 ընտանիք/: 10) «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն՝ կենտրոնի կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով: 11) «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին տրամադրվել է աջակցություն կոմունալ ծառայությունների էլեկտրաէներգիայի, գազի և ջրի փոխհատուցման նպատակով: Կազմակերպությունը ծառայություններ է տրամադրում շուրջ 100 անօթևան անձի: 12) «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Երևան համայնքի բյուջեից տրվել է աջակցություն՝ տարեցների համար տնային խնամքի, տաք ճաշի և սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով: 13) «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն պատերազմից տուժած և սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ծնողներին Ռեքավրի ծրագրի միջոցով հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվությունը նշվում է վարչության եռամսյակային և տարեկան զարգացման ծրագրերում և վերջինիս մասին հաշվետվությունները հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու և տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Ինչ վերաբերում է կազմակերպությունների հետ համագործակցության ձևաչափին և մշտադիտարկամանը՝ հայտնում ենք, որ քաղաքապետարան դիմած կազմակերպություններին աջակցելու նպատակահարմարությունը դիտարկելու նպատակով վարչության կողմից իրականացվում են այցելություններ, փաստաթղթերի ուսումնասիրություններ, դիտարկումներ տեղում, քննարկումներ կազմակերպության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում որոշում է կայացվում աջակցել կազմակերպությանը: Կազմվում է պայմանագիր, որն ուսումնասիրվում է աշխատակազմի իրավաբանական և ֆինանսական վարչությունների կողմից: Կազմակերպությանն աջակցություն տրամադրելուց հետո հիմք ընդունելով վարչության կանոնադրության 10-րդ կետի 8-րդ ենթակետը՝ վարչության կողմից պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման այցելություններ և ուսումնասիրություններ: Ծրագրի ավարտին կազմակերպությունը վարչություն է ներկայացնում նկարագրական և ֆինանսական հաշվետվություններ, որը ներկայացվում է իրավաբանական վարչություն: Միաժամանակ ամփոփաթերթում նշված հասարակական կազմակերպություն-ներին ուղղված 500 մլն դրամ ի հետ կապված հայտնում ենք, որ վարչության 2024 թվականի բյուջեում նախատեսված է ընդամենը 42 մլն դրամ, որն ուղղվելու է հասարակական կազմակերպությունների կողմից խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովմանը: 25.«Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ» ծրագիրը դա բյուջեի տողի վերնագիրն է և այդ ծրագրով նախատեսված գումարը միայն շինարարական աղբի տեղափոխման ծառայության համար է: Նախագծում փոփոխություն չի կատարվել: