Ներկայում քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորվում են 2001 թվականին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք):  Գործողության 15 տարիների ընթացքում Օրենքում կատարվել են երկու տասնյակից ավելի փոփոխություն. հիմնական նպատակը եղել է համակարգի անցնցում զարգացումը և կայացումը: Պետք է արձանագրել, որ այդ հաջողվել է: Սակայն այսօր արդիական է հիմնովին վերանայել քաղաքացիական ծառայության հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը՝ ժամանակին համահունչ քաղաքացիական ծառայություն ունենալու համար: Նախագծի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմնված հստակ լիզորություններ, բացի այդ ապակենտրոնացվելու է քաղաքացիական ծառայության համակարգը:

Նոր օրենքի ընդունումը բխում է Հայաստանի  Հանրապետության կառավարության 2015 թվականի  դեկտեմբերի 29-ի  N 57 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Ռազմավարությունից, ինչպես նաև Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-իՆկ-263-Ա կարգադրությունից:

  • Обсуждалось

    25.01.2018 - 15.02.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Образование и наука, Работа и занятость, Социальное обеспечение, Спорт и молодежь, Экономическая, Борьба с коррупцией, Конституционное и административное законодательство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5219

Принт

Предложения

Արմեն Գրիգորյան

25.01.2018

Հոդված 8 Քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքում կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և/կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում կամ կադրերի ռեզերվից՝ տեղափոխության արդյունքում կամ ժամկետային աշխատանքային պայմանագրով: Հոդված 10/9 Թեստերում ընդգրկվող առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխան մարմինը՝ մասնագիտական գիտելիքների մասով ևքաղաքացիական ծառայության գրասենյակը՝ կոմպետենցիաների մասով: Հոդված 12/2 Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է տվյալ թափուր պաշտոնին հավասարազոր պաշտոն զբաղեցնող այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել թափուր պաշտոնին, եթե վերջինս բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Հանել 12-րդ հոդվածի 5-րդ կետը: Հոդված 10/8 Քաղաքացիական ծառայության պաշտոնների առանձնահատկություններից ելնելով կարող են կազմվել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետմանը ներկայացվող պահանջներից բխող տարբեր բովանդակությամբ թեստեր: Հոդված 10/2 վերջին նախադասություն Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի և քաղաքացիական ծառա¬յութ¬¬յան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Արմեն Գրիգորյան

25.01.2018

7) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ՝ քաղաքացիական ծառայության պաշտոններից սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով ազատված քաղաքացիական ծառայողների գրանցման տիրույթ.

Արմեն Գրիգորյան

25.01.2018

4) քաղաքացիական ծառայող՝ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող, մասնագիտական գործունեություն կատարող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարձատրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի.

Узнать больше