Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ԻՆՎԱԶԻՎ` ՕՏԱՐԱԾԻՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի և Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշման պահանջներից:

Հրամանի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ու ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների կողմից, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի դրամաշնորհի շրջանակներում, իրականացված «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորումն ու համակարգումը» գիտական ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքները:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ինվազիվ՝ օտարածին կենդանատեսակների ցանկը, hամաձայն որի կարգելվի ցանկում ներառված կենդանատեսակների ինքնակամ օգտագործումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Հրամանի նախագծի ընդունման արդյունքում կփակվեն ոլորտում առկա իրավական բացերը, կառանձնացվեն այն վայրի ինվազիվ՝ օտարածին կենդանիների ցանկը, որոնց ինքնակամ օգտագործումը կենսաբազմազանության պաշտպանության և պահպանության նպատակով կարգելվի:

Կիրականացվեն ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների տարածվածության ուսումնասիրություն, դրանց ներմուծման, օգտագործման նկատմամբ հասարակության իրազեկության բարձրացման աշխատանքների իրականացում:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    12.02.2024 - 01.03.2024

  • Тип

    Приказ решение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3842

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: