Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Իրականացման նպատակն է՝

 

  • Ստեղծել պայմաններ ՀՀ գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրերի միջոցով գնումների մասնակիցների համար առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար։

Նախագծով առաջարկվող կարգավորումներն են՝

Լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում, սահմանելով, որ.

  • Ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր,
  • Նման պայմանագրի կնքման դեպքում ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ֆակտորինգի պայմանագրի կնքման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 898-րդ հոդվածով սահմանված կարգով,
  • Պատվիրատուն կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության խնդրանքով՝ ֆինանսական գործակալը, պարտավոր է երեք աշխատանքային օրվա ժամկետում նրանց ապացույց ներկայացնել այն մասին, որ դրամական պահանջի զիջումը ֆինանսական գործակալին իրականում տեղի է ունեցել: Եթե ֆինանսական գործակալը չի կատարում այդ պահանջը, տվյալ պահանջով վճարումն իրականացվում է  ընտրված մասնակցին` ի կատարումն վերջինիս հանդեպ ունեցած պարտավորության,
  • Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից պահանջել և ստանալ Ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագրի, ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
  • Ֆակտորինգի պայմանագրի կնքման մասին ծանուցում ստացած լինելու դեպքում լիազորված մարմինը վճարումը կատարում է ֆինանսական գործակալին:
  • Обсуждалось

    08.02.2024 - 23.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Финансовая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 987

Принт