Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  2024  ԹՎԱԿԱՆԻ   ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՍԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ   ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ   ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024թ. բյուջեն հաստատելու մասին»  համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Սևան համայնքի 2024-2026 թվականների  համայնքի միջին ժամկետ ծախսային ծրագիրը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ 3-րդ մասի պահանջներով:  Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:

Համայնքի 2024թ-ի բյուջեի նախագծման համար հիմք է ծառայել նաև  «Տեղական ինքնակառավարման  մասին»  2002թ-ի  մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում լրացում կատարելու մասին 2021թ-ի հոկտեմբերի 4-ի ՀՕ-329-Ն «Տեղական ինքնակառավարման  մասին»  օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով  ձևավորվել է Սևան միավորված համայնքը:

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամուտների կանխատեսումները և ծրագրերի իրականացումը նախագծվել են  յուրաքանչյուր մասի համար առանձին-առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում փաստացի Սևան համայնքի և գյուղական բնակավայրերի  բյուջեներ մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների  վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու  համայնքի համաչափ և կայուն զարգացումը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովմանը, ՀՈԱԿ-ների զարգացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:

Սևան համայնքի 2024 թվականի բյուջեի  եկամուտների և ծախսերի  ընհանուր գումարը կազմել է 3108351.1 հազ. դրամ,  այդ թվում`  1859714,0 հազար դրամ համայնքի բյուջեի վարչական եկամտային և ծախսային մասերով. Վարչական բյուջեի դեֆիցիտը կամ պակասորդը` 0,0 դրամ, Ֆոնդային բյուջեն`  1720000,0 հազար դրամ եկամտային և 1793 637.1 հազ. դրամ ծախսային մասերով։ Համայնքի բյուջեի ֆոնդային  մասի դեֆիցիտը /պակասորդը/  կազմում է  73637,1 հազար դրամ:

Համայնքի բյուջեի վարչական մասից  ֆոնդային բյուջե կհատկացվի  շուրջ 545000,0 հազար դրամ գումար։

 

 

 

  1. Բյուջեի եկամուտների կանխատեսում

 Սևան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել  է   1859714,0 հազ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա՝ 2023թ-ի  պլանավորված  /ճշտված/՝  1453190,7  ճշտված  բյուջեն՝   406523,3  հազար դրամի չափով։

Նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական ճշտված եկամուտները կազմում են 500000.0  հազար դրամ, որը գերազանցելու է 2023թ-ի ճշտված պլանը  10000,0 հազար դրամի չափով։

Նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունն առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։ 
Մասնավորապես. 
     1) Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտները ծրագրվել են 2024 թվականի համար 423 00.0 հազար դրամի։ 2024 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են` հիմքում ունենալով  2023 թվականի Սևան համայնքի բնակավայրերի կողմից համապատասխան բյուջեների կատարողականները, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը, հարկային բազաներում  առկա հաշվարկները: Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի չեն առնվել առկա ապառքները և ապառքները ժամանակին չվճարելու համար օրենքով հաշվարկված տույժերը։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից։ Բյուջեում ներառված է նաև 7700,0 հազար դրամի չափով հողի հարկի և շինությունների գույքահարկի ապառքներ։

  Տեղական տուրքերը ծրագրվել են 2024թվականի համար 10000.0 հազար դրամի չափով և 13000.0 հազար դրամի չափով պետական տուրքեր, որոնք  նախատեսվել են  2023թ-ի  մակարդակից ելնելով։

     2) Պաշտոնական դրամաշնորհներ.    
    Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները`  ծրագրվել են  1355089,9 հազար դրամի չափով, որը  2023 թվականին նախատեսված գումարի համեմատ  ավել է 48,2%-ով կամ  441000.0 հազար դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են` հիմք ընդունելով 2022-2023 թվականներից  տեղափոխված անավարտ  և 2024թ.-ին   իրականացվելիք  միջին ժամկետ  ծախսային ծրագրերը։  Եթե  նախանշված ծրագրերը ամբողջությամբ  իրականություն դառնան, ապա ակնկալվում է շուրջ  815000,0 հազար դրամի  պետական բյուջեից սուբվենցիայի ստացում  և շուրջ  900000,0 հազար դրամի չափով համայնքային ներդրում։

  3) Այլ եկամուտներ.  
2024 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են  69300.0 հազար դրամ՝ 2023 թվականի  բյուջեով նախատեսված  63200,0 հազար դրամի դիմաց, կամ աճը կազմում  է 10,0%։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), աղբահանության և այլ տեղական վճարներ,  պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։  

  1. Բյուջեի ծախսերի կանխատեսում
    Սևան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  3108351.1հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ  59,8 %-ը կամ  1859714.0 հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե/

1793637,1 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 360000 հազար դրամ, դեֆիցիտը` 73637,1 հզար  դրամ։

   Նախագծով առաջարկվող բյուջետային ընթացիկ ծախսերում  24,2 %-ը կամ  450614,0 հազար դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 0,4%-ը կամ  5000.0 հազար դրամը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 13,4%-ը կամ 250000.0 հազար դրամը՝ «Բնակարանային տնտեսությանը և կոմունալ ծառայություն» ոլորտին, 0,5 %-ը կամ  100000.0հազար դրամը՝   «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 4,0%-ը կամ  74100.0 հազար դրամը՝ «Կրթություն» ոլորտին, 27,1%-ը կամ  505000.0 հազար դրամը՝  «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին, 1.1 %-ը կամ 20000.0 հազար դրամը՝  «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին  29,3 %-ը  կամ 545 000,0 հազար դրամ։

Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 29,3 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները  /ընդ որում` 2024թ.-ին վարչական բյուջեի պահուստային ֆոնդից  հատկացումը ֆոնդային բյուջե 20 տոկոսից, ըստ նոր գործող  օրենքի, հասցվել է 30 տոկոսի/։

Ստորև ներկայացվում են համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։ 
   1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում»  ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները:    
Ոլորտային մյուս ծրագրերում  էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը  պլանավորվել են` հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները։
   2) Նախորդ տարվա համեմատ  «Աղբահանություն» բնագավառի ծախսերը ավելացել են 6,3%-ով՝ նախատեսված որոշակի ծառայությունների և հաստիքների աշխատավարձերի ավելացման։

3) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝        
   3.1)  Փողոցների ասֆալտապատման և գծանշման  աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի 86.0%-ը, որը նախատեսված է փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման և քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում  կատարելու համար։

3.2)  Ֆոնդային բյուջեի ծրագրված  ծախսերի 2.0%-ը կհատկացվի վերը նշված կապիտալ ծախսերի նախագծահետազոտական փաստաթղթերի պատվիրման աշխատանքներին։     
3.3/ Ֆոնդային բյուջեի ծրագրված  ծախսերի 6,2%-ը կամ 107000.0 հազար դրամը կհատկացվի լուսավորության ցանցի արդիականացման, նոր լուսավորության ցանցի կառուցմանը, 107000,0 հազար դրամի չափով մշակութային ծրագրերի իրակաացմանը,  13000.0 հազար դրամի չափով  այլ  բնագավառներին: Կանխատեսնվում են նաև այլ ծրագրերի իրականացում։

    

                

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության   Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 թվականի  բյուջեն հաստատելու մասին» Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա։    

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք՝

         - համայնքի ղեկավար

         - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի աշխատակիցներ

     - համայնքի ղեկավարի աշխատակազմ

     -  Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ և   մասնագետներ

   - «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն

  - համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ՀՈԱԿ-ների տնօրեններ  

 

  • Обсуждалось

    06.02.2024 - 21.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Местное самоуправление

  • Министерство

    Гегаркуникская область муниципалитет Севан

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 862

Принт