Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգի մանրամասները։

  • Обсуждалось

    06.02.2024 - 21.02.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3089

Принт

Предложения

Սիրանուշ Սերոբյան

07.02.2024

Անիմաստ խոչընդոտ է միջազգային կազմակերպությունների համար, որոնց ներկայացուցիչները ազգությամբ հայ են , բայց ՀՀ քաղաքացի չեն։

Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն ԻՀԿ

06.02.2024

Արհեստական խոչընդոտներ են ստեղծված Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած հասարակական միավորումների և կազմակերպությունների համար։ Միաժամանակ տվյալ հանձնաժողովի անդամը չի հանդիսանում հանրային կամ քաղաքացիական ծառայող, ուստի որևէ օրենսդրական հիմնավորում չկա ՀՀ քաղաքացիության պահանջի։

Ռազմավարությունների ազգային կենտրոն

06.02.2024

Արհեստական խոչընդոտներ են ստեղծված Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած հասարակական միավորումների և կազմակերպությունների համար։ Այսպիսով Ոստիկանության բարեփոխումների հիմքում կանգնած են մի շարք ՀԿ-ներ և միջազգային գործընկերներ, որոնց ներկայացուցիչները չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ, սակայն ծանոթ են ոստիկանության ողջ խնդիրներին, բարեփոխումների անհրաժեշտությանը և այլ հարցերի, այդպիսիք են օրինակ՝ ԻՍԻԹԱՓ, Իրազեկ քաղաքացիների միավորում, ՌԱԿ , ՈՔՎԿ և այլն։ Միաժամանակ տվյալ հանձնաժողովի անդամը չի հանդիսանում հանրային կամ քաղաքացիական ծառայող, ուստի որևէ օրենսդրական հիմնավորում չկա ՀՀ քաղաքացիության պահանջի։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: