Добавить в избранное

«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հայկանուշ Հակոբյան 05.02.2024 15:58:35 Եթե ուսուցիչը պատրաստակամ է իր գիտելիքների ու հմտությունների զարգացման հարցում, ուրեմն` ևս մեկ հնարավորությունը նպատակային կլինի թե մարդկայնորեն, թե իր անձնական որակների բարելավման առումներով։ Սույն նախագծի բովանդակությունն ինքնին ուղղված է ուսուցչին հնարավորություն ընձեռնելուն:
2 Վարդուհի Ասատրյան 06.02.2024 22:17:12 Այս նախագիծը նշված ուսուցիչներին ոչինչ չի տալիս, հաշվի առնելով բարձրագույն կրթության մասով տրված լուծումները, որը չի նախատեսում իրական աջակցություն՝ հաշվի առնելով նաև խոցելիությունը ռիսկային առումով և չկա նաև որոշակիություն, թե որ կուրսից է նախատեսվում ուսման սկիզբը: Իսկ կամավոր ատեստավորման դեպքում էլի չկան երաշխիքներ կոնկրետ թեստերի որակի բարելավման առումով, քանի որ ուսուցիչների արձանագրած բազմաթիվ թերությունները այդպես էլ ուշադրության չարժանացան և լուծումներ չունեցան: Նախագիծը չի տալիս նաև երկու տարբերակից օգտվելու հնարավորություն, որը անհրաժեշտ էր, իսկ ատեստացիան հաղթահարելու դեպքում նույնիսկ ուսուցիչը չի կարող վերադառնալ իր աշխատանքին՝ արդեն հիմնական աշխատողների առկայության պարագայում: Այնպես որ այս նախագիծը իր բնույթով չի կարող հանդիսանալ իրական աջակցություն ուսուցիչնեչի համար, դա կլիներ միայն այն դեպքում, եթե ուսուցիչը շարունակեր իր գործունեությունը՝ զուգահեռ օգտվելով իրական և ռեալ առաջարկներից: Այս նախագիծը չի գալիս հոգալու մեր ուսուցիչների առկա կարիքները: Շահառուին տրվում է պահանջվող փաստաթղթերի հիման վրա համապատասխան կուրսում սովորելու հնարավորություն: Ծրագրի շահառուն կարող է դիմել և մասնակցել աջակցության երկու ծրագրերին՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսման վճարի փոխհատուցում ստանալու և կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետության կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու։
3 Վարդուհի Ասատրյան 07.02.2024 17:22:44 Համաձայն կլինեի նախագծի բովանդակության հետ, եթե օժանդակություն բառը գրված լիներ չակերտների մեջ,այլապես այս նախագիծը ոչ մի կերպ չի գալիս աջակցելու ուսուցիչներիս: Ծրագրի շահառուն կարող է դիմել և մասնակցել աջակցության երկու ծրագրերին՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսման վճարի փոխհատուցում ստանալու և կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետության կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու։
4 Տատյանա Մաղաքյան 07.02.2024 14:17:30 Թողնել աշխատանքի` մինչև ծերության թոշակի անցնելը և վերականգնել աշխատանքը հաշվի առնելով երկար տարիների աշխատանքային փորձը, հաշվի առնել ատեստավորման սկզբնական որոշումը, որ 50-59% հավաքած ուսուցիչները կարող են շարունակել աշխատանքը առանց կրկնակի ատեստավորման, հաշվի առնել նաև աշակերտների, ծնողների, ուսուցիչների կարծիքը։ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովվում են ուսուցչին ներկայացվող պահանջները, կամ մասնակցել են կամավոր ատեստավորմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համարվել ատեստավորված։
5 Anahit Karapetyan 07.02.2024 14:54:59 Առաջարկում եմ մինչև 2010 թ. - ը աշխատանքի անցած մ/մ ունեցող ուսուցիչներին, առանց որևէ նախապայմանի թույլ տալ աշխատել մինչև իրենց վաստակած և պատվաբեր հանգիստը, քանի որ նրանք անցնելով 90 ականների ծանր օրերի միջով չլքեցին ոչ երկիրը ևոչ էլ երեխաներին։ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովվում են ուսուցչին ներկայացվող պահանջները, կամ մասնակցել են կամավոր ատեստավորմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համարվել ատեստավորված։
6 Anahit Karapetyan 07.02.2024 14:54:59 Նաև "կամավոր" ատեստացիան չհաղթահարած մ/մ ներին թույլ տալ աշխատել և մասնակցել հաջորդ հերթական ատեստացիային, որը լինելու է աշնանը։ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովվում են ուսուցչին ներկայացվող պահանջները, կամ մասնակցել են կամավոր ատեստավորմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համարվել ատեստավորված։
7 Marine Ohanyan 08.02.2024 17:41:21 Ձեր կողմից աջակցություն կլիներ ,եթե անհատական մոտեցում ցույց տրվեր ուսուցիչներին։ Ես աշխատանքի եմ անցել 1989թ.այս հրամանը ուժի մեջ է մտել 2010 թվականին, հետևաբար ճիշտ չէր այս հրամանը տարածել մեր վրա ։Կարելի է ցանկության դեպքում մեկ կետ ավելացնել ,որով թույլ կտրվի առանց որևիցէ նախապայմանի շարունակել աշխատանքը։ Հաշվի առնելով տարիքը ,երկար տարիների նվիրումը աշխատանքին «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովվում են ուսուցչին ներկայացվող պահանջները, կամ մասնակցել են կամավոր ատեստավորմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համարվել ատեստավորված։
8 Նելլի Թովմասյան 09.02.2024 10:37:10 Հարգելիներս չգիտեմ ում գլխում է այսպիսի միտք առաջացել,բայց այս նախագիծը ինչքանով է խելքին մոտ։Դուք շատ լավ գիտեք ,որ Մ/Մ ուսուցիչներից շատերը այնպիսի տարիքում չեն,որ գնան բարձրագույն սովորեն,իսկ ովքեր էլ երիտասարդ են ,նախ աշխատանք ապահովեք ,հետո նոր ուսում առաջարկեք։Ասում է պետությունը կվճարի ուսման վարձը,եթե մոգը բարձր լինի։Լու՞րջ ,հավատա՞նք։Պետությունը առանց նախապայմանների պետք է վարձը փոխհատուցի,ոչ թե լավ կամ վատ սովորելու հարց մեջտեղ բերի։Ձեր կարծիքով բարձրագույնավարտ քանի ուսուցիչ է գերազանց ավարտել։Տեսնում եմ էլի,իմ կուրսում կան երիտասարդ <<ապագա ուսուցիչներ>>ովքեր հասարակ ուղղագրություն չգիտեն ,տարրական կուլտուրա չունեն ,դե իհարկե կվերցնեն դիպլոմը և հրաշքով կմտնեն դպրոց։Դե հիմա կասեք թող անցնեին կամավորը Մ/Մ ուսուցիչները ,հնարավորություն կար,ես էլ ասեմ ԳԹԿ-ի կազմած անհեթեթ թեստերը վերցրեք տարեք ինքներդ ատեստավորվեք ,ես ինքս շախմատից եմ մասնակցել ,խայտառակ սխալներով թեստ,վատն էլ այն է ,որ թեստ կազմողը պատասխանատվության չենթարկվեց ,իր համար վայելում է կյանքը։Սեփական երկրում ,սեփական երկրի ուսուցչին այսչափ նվաստացնել կարող էր միայն կրթության նախարարությունը։Ես դեմ եմ քվեարկել այս նախագծին,որովհետև այստեղ ոչ մի խելացի միտք չեմ տեսնում։Գրառումս կհաստատեք։Շնորհակալություն։ Ցանկալի է նախագծի վերաբերյալ ներկայացնել բովանդակային դիտարկումներ:
9 Նելլի Թովմասյան 09.02.2024 10:47:16 Առաջարկում եմ հարգանքով վերաբերել ուսուցչին ,կառավարությունը պետք է խնդրեր,որ ուսուցիչը ցանկանա դպրոցում աշխատի,ոչ թե հակառակը։Եթե դուք աշակերտի մասին մտածող էիք,չէիք թողնի ուստարվա կեսից մնային առանց սիրելի ուսուցչի։Դուք խափանեցիք երեխաների սովորելու իրավունքը ,եկել ասում եք մեր երեխաներին բարձրագույնավարտ ուսուցիչ է պետք։Շատ առարկաներ չեն ուսումնասիրվում `ուսուցիչներին հանելու պատճառով։Դուք մտածող եք դպրոցի ,աշակերտի մասին։Աշակերտին զրկեցիք ուսուցչի ջերմությունից և սիրուց։ Դիտարկումը նախագծի բովանդակությանը վերաբերելի չէ:
10 Նելլի Թովմասյան 12.02.2024 13:05:57 Առաջարկում եմ անհապաղ բոլոր ուսուցիչներից ներողություն խնդրել և վերադարձնել աշխատանքի` բարձրացված դրույքով։ Ուսուցչի թշնամիներին խորհուրդ կտամ մեկնաբանություն չթողնել։ Վերաբերելի չէ:
11 Նելլի Թովմասյան 13.02.2024 11:30:04 Բովանդակային դիտարկում ե՞ք ուզում։ Այս նախագիծը զուրկ է բովանդակալից լինելուց։ Առաջարկում եմ ուսուցչին բարձր դասել և հարգալից վերաբերել։ Բարձրագույն կրթություն եք առաջարկում ,բայց ուշացած է այս որոշումը։Ուսուցիչներին թողել եք գործազուրկ ,նսեմացրել եք հիմար թեստերի պատճառով ,հիմա եկել <<աջակցություն>>եք <<շնորհում>>։Երկիրը կդառնա մի օր բարեկեցիք ,երբ սկսեք հարգել ։ Ուսուցիչների՝ հաստատությունից ազատվելու հիմքը ոչ թե կամավոր ատեստավորումն է կամ ատեստավորմա թեստերը, որոնք լրացուցչի հնարավորություն էին հաստատությունում գործունեությունը շարունակելու, այլ Հանրակրթության մասին օրենքի՝ շուրջ 13 տարի ներկայացված և 3 անգամ ժամկետը երկարաձգված պահանջը:
12 Անահիտ Պողոսյան 09.02.2024 12:15:22 Շարունակել սովորել կամ ատեստավորվել աշխատանքին զուգընթաց։ Այսինքն վերականգնեն մեզ մեր աշխատանքին։ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովվում են ուսուցչին ներկայացվող պահանջները, կամ մասնակցել են կամավոր ատեստավորմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համարվել ատեստավորված։
13 Շուշանիկ Ամիրխանյան 11.02.2024 21:55:25 Բարև ձեզ։ Միանշանակ կողմ եմ ուսուցիչների աջակցության այս ծրագրին, սակայն կցանկանամ մի քանի կետ հստակեցնել. 1․ Ակնհայտ է, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները արդեն ազատված են աշխատանքից, արդյո՞ք կամավոր ատեստավորման անցողիկ շեմը հաղթահարելուց հետո նրանք ավտոմատ կվերականգնվեն իրենց նախքին զբաղեցրած պաշտոններին, թե՞ դա կմնա տնօրենների հայեցողության տակ։ Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ արդեն ուսուցչի ազատումից հետո առաջացած թափուր տեղը համալրվել է մրցույթային կարգով։ 2․ Կամավոր ատեստավորման անցողիկ շեմը հաղթահարելուց հետո ուսուցիչը պետք մասնակցի ուսուցչի թափուր տեղի մրցույթին, թե՞ կարող է առանց մրցույթի վերականգնվել իր՝ նախքինում զբաղեցրած հաստիքում։ 3․ Արդյո՞ք կամավոր ատեստավորման անցողիկ շեմը հաղթահարելուց հետո ուսուցիչը կստանա իրավունք մասնկացել այլ դպրոցներում հայտարարված ուսուցչի թափուր տեղի մրցույթին։ 4․ Կարո՞ղ է արդյոք միևնույն ուսուցիչը օգտվել կարգի մի քանի կետից՝ և՛ մասնակցել կամավոր ատեստավորմանը, և՛ օգտվել ԲՈՒՀ-ի՝ ուսման վճարի փոխհատուցման ծրագրից, անկախ կամավոր ատեստավորման արդյունքներից։ 5․ Այս օրենքը կտարածվի բոլոր միջին մասնագիտական կրթություն ունեցողների վրա՞, թե՝ միայն նրանց վրա, ովքեր աշխատել են դպրոցում մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Ձեր կողմից առաջադրված հարցերը լրացուցիչ դիտարկման կարիք ունեն, կքննարկվեն:
14 Էլեոնորա Հովհաննիսյան 15.02.2024 00:40:33 Եթե միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչը մասնակցի կամավոր ատեստացիային և հավաքի 60+, 5 տարի հետո նրա մասնակցությունը կամավոր ատեստովորմանը կլինի կամավո՞ր,իսկ մասնակցության դեպքում նա կմասնակցի նո՞ւյն պայմաններով,ինչ բարձրագուն կրթություն ունեցող ուսուցիչները։Այս հարցերի պատասխանները ևս ներառեք նախագծում։ Կամավոր ատեստավորմանը մասնակցելու պայմանները նույնն են արդյունքի իմաստով: 60+ արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դյույքաչափը փոփոխվում է անժամկետ:
15 Էլեոնորա Հովհաննիսյան 15.02.2024 01:14:11 Առաջարկում եմ, որ եթե միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչը մասնակցի կամավոր ատեստացիային և հավաքի 60+տոկոս, 5 տարի հետո նրա մասնակցությունը կամավոր ատեստովորմանը լինի կամավոր,իսկ մասնակցության դեպքում ՝ մասնակցի նույն պայմաններով,ինչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչը։ Ձեր հարցին պատասխանվել է նախորդ դիտարկմամբ:
16 Մարգարիտ Կարապետյան 15.02.2024 22:40:49 Ընդհանրապես պետության կողմից իր քաղաքացիներին աջակցությունը ողջունելի քայլ է: Տվյալ դեպքում այս նախագծին վերաբերում եմ դրական, քանի որ աջակցությունը բարձրագույն կրթություն չունեցող անձանց ունի մի քանի կողմ: Առաջին հերթին մարդիկ առանց աշխատանքի չեն մնա և կշարունակեն իրենց ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը, երկրորդ հնարավորություն կունենան ավելի կատարելագործելու իրենց մասնագիտական որակները: Քանի որ մանկավարժությունը չափազանց պատասխանատու աշխատանք է, ապա մենք ինքներս էլ պետք է պատրաստ լինենք այդ պատասխանատվությունը կրելու: Առաջարկում եմ արդեն աշխատանքից ազատված ուսուցչին վերականգնել իր աշխատանքում և դրան զուգահեռ տալ հնարավորություն, որ մասնագիտական կրթությունը ստանա կամ անցնի համապատասխան վերապատրաստում աշխատանքին զուգահեռ: Ձեր դիտարկման վերջին հատվածը իրավական որևէ հիմք չունի: Աջակցության ծրագիրն արդեն իսկ շահառու մասնագետներին ընդառաջելու քայլ է:
17 Լուսինե Օհանյան 19.02.2024 20:58:57 Նախագիծը մի նոր հնարավորություն է տալիս աշխատանքից ազատված ուսուցիչներին։ Ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում նախագծին։ Եթե ուսուցիչը ցանկանում է զարգացնել մասնագիտական հմտությունները, ապա կմասնակցի աջակցության ծրագրերից որևէ մեկին։ Անհասկանալի է ընդվզումը, քանի որ բոլորն էլ ծանոթ էին «Հանրակրթության մասին» օրենքի համապատասխան որոշմանը( բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները իրավունք ունեն աշխատելու մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը) ։ Առաջարկում եմ կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչներին ևս, ցանկության դեպքում, հնարավորություն տալ օգտվելու աջակցության մյուս ծրագրից, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ստանալ ուսման վճարի փոխհատուցում։ Շնորհակալություն, Ձեր առաջարկը կքննարկվի:
18 Լալա Սահակյան 20.02.2024 23:47:49 Ծրագիրը շատ լավ հնարավորություն է տալիս բարձագույն կրթություն չունեցող մանկավարժներին էլ ավելի զարգացնել մասնագիտական որակներն ու հմտությունները: Սակայն առաջարկում եմ, որ ուսմանը զուգահեռ վերականգնվի մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքը, քանի որ գործնականում մանկավարժը էլ ավելի արդյունավետորեն կկարողանա աշխատել ու բարելավել իր կարողությունները: Լավ կլիներ նաև կամավոր ատեստացիան հաղթահարած, սակայն բարձագույն կրթություն չունեցող ուսուցիչներին նույնպես աջակցել ֆինանսապես, որպեսցի վերջիններս էլ կարողանան օգտվել ծրագրից և ստանալ բարձագույն կրթություն՝ պետության ֆինանսավորմամբ: Ուսմանը զուգահետ մասնագիտական գործունեությունը շարունակելու մասին Ձեր առաջարկը որևէ իրավական հիմք չունի: Ձեր վերջին առաջարկը կքննարկվի, շնորհակալություն: