Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Ծխախոտային արտադրատեսակի նմանակին (հոդված 1, մաս 1, կետ 10) տրված հասկացությունը կարող է շատ լայն մեկնաբանվել՝ սկսած ծխախոտի տեսքով կախազարդից մինչև թղթով փաթաթված թմրախոտ: Ուստի անհրաժեշտ է ծխախոտային արտադրատեսակի հասկացությունը հստակեցնել՝ տալով, օրինակ, դրա օգտագործման հասկացությունը:
2 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հասարակական վայր (հոդված 1, մաս 1, կետ 16) հասկացությունը պետք է ավելի հստակեցնել, արդյոք, օրինակ, մայթերը ընկալվում են այս հասկացության տակ:
3 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 2- ով սահմանվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների իրացման շրջանառության և օգտագործման իրավական կարգավորումը, միևնույն ժամանակ ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների իրացման շրջանառության և օգտագործման հասկացությունները սահմանված չեն սույն Նախագծով:
4 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 3-ի 2-րդ մասից պետք է հեռացնել «ծխախոտային արտադրատեսակի նմականկ» արտահայտությունը, քանի որ ներքևում դրա վերաբերյալ որևէ խոսք չկա
5 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 4-ով և Հոդված 5-ով կարգավորվող հարաբերությունները իրավական ակտերի գերակայության սկբունքով կարգավորում են ԵՏՄ ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով:
6 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 6-ի 5-րդ մասով սահմանվում է զեղչի կիրառման արգելքը, միևնույն ժամանակ նախագիծը չի տալիս «զեղչի» հասկացությունը: Որն է այդ դեպքում համարվելու զեղչի որոշման չափանիշը, ծխախոտի առավելագույն մանրածախ գինը?
7 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 6-ի 7-րդ մասի 2-րդ կետում նշված 100 մետր շառավիղը հաշվվելու է մուտքից թե ընդհանուր տարածքից, անհրաժեշտ է հսկատեցնել:
8 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 7-ի1-ին մասի 7-րդ կետում թվարկված տարածքները կարող են ունենալ նաև ծխելու համար փակ տարածք? Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կովենցիայի անդամ երկրներից մեծ մասում ծխելու համար առաձին հատկացված տարածքները ընդունելի են:
9 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 7-ի 1-ին մասի 16-րդ կետում արդյոք շինհրապարակները ընկալվում են շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքների ներքո:
10 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 7-ի 5-րդ մասից պետք է հեռացնել 2-րդ մասը, քանի որ նույն հոդված երկրորդ մասով ծխելը արգելված չէ: Հետևաբար, այդ վայրերում չի կարող տեղադրվել ծխելու արգելիք մասին տեղեկատվական ցուցանակ: (ստուգել հոված 7-ի մասերի համարակալումը, 1-ին թվագրումը երկու անգամ կրկնվում է տեքստում):
11 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 8-ի 6-րդ մասով հստակ չէ՝ արգելվում է արդյոք ծխախոտային արտադրատեսակների մանրածախ վաճառքում ապրանքների ցուցադրման արգելքը թե պարզապես սահմանափակվում է դրանց ցուցադրման եղանակները: Ապրանքների ցուցադրման արգելքի դեպում պետք է հստակեցնել դրանց իրացման կարգը:
12 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 8-ի 8-րդ մասով հստակ չէ արդյոք կորպորատիվ սոցիալական միջոցառումները համարվում են հովանավորություն և ընկալվում են նշված դրույթ իմաստով:
13 Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 Հոդված 12-ի 1-ին մասում նշված է «ծխախոտի կախվածություն» արտահայտությունը, որի հասկացությունը տրված չէ նախագծում:
14 Մեսրոպ Առաքելյան 02.02.2018 11:20:08 Ընդհանուր առմամբ նախագծում շարադրված նպատակներն ինչ խոսք ողջունելի են, սակայն պարոնայք, ձեր նախատեսած պատժիչ միջոցները պարզապես աբսուրդ են: Խոստովանեք, որ միանգամայն այլ նպատակ եք հետապնդում:
15 karlen karlenyan 02.02.2018 21:15:36 Ամբողջ աշխարհն է անցնում նման ճանապարհ...
16 ruslan petrosyan 02.02.2018 21:27:25 Ռուսաստանում բազմաթիվ հասարակական վայրերում՝ սպորտային, մշակութային, աշխատանքային վայրերում արգելված է ծխելը, և վարչական տույժեր են նախատեսված, և դրանք վճարում է տվյալ հասարակական վայրի սեփականատերը, ողջունելի է, որ նման բան մեր երկրում կիրառվի
17 Գօր Առաքելյան 05.02.2018 13:45:49 Meka mer masin vojmek chi m tatum. taza pox utelu deva
18 Գօր Առաքելյան 05.02.2018 13:45:49 Meka mer masin vojmek chi m tatum. taza pox utelu deva
19 ARAM Hakobyan 05.02.2018 14:06:54 Պարապ են մնացել սկսել են ստեղծագործել: Օրինակ կանգառում չծխե՛լ: Բա որտեղ ծխել: ԱՄՈԹԱ...
20 sima gabrielyan 05.02.2018 23:00:31 Տուգանքի չափսը շատ մեծ է, պետք է վերանայել
21 Anna Stepanyan 06.02.2018 12:58:22 chunem
22 Anna Stepanyan 06.02.2018 12:59:45 chunem
23 Anna Stepanyan 06.02.2018 13:02:13 chunem
24 Karine Shahzadyan 06.02.2018 13:01:39 Dem enq
25 Gevorg Khachatryan 06.02.2018 16:20:34 Dem em