Добавить в избранное

«ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1093-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1849-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Գոհար Հովհաննիսյան 05.02.2024 19:34:33 Համակարգը շատ սխալ է, արդյունքում տուժելու է ՀՀ քաղաքացին Չի ընդունվել Դիտարկումը դուրս է նախագծի կարգավորման առարկայից: Մասնավորապես, նախագծով ապահովվում է արդեն իսկ 22.12.2023թ.-ին ընդունված ՀՕ-11-Ն և ՀՕ-12-Ն օրենքների կիրարկումը, ինչով պայմանավորված դրանով չեն կարող նախատեսվել օրենքով նախանշված շրջանակից դուրս կարգավորումներ: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Նախագծի նպատակն է ապահովել դատական էլեկտրոնային համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջև տվյալների փոխանցումը, դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության իրականացումը, դրանց ինտեգրումը, փոխգործելիությունը և անխափան աշխատանքը: