Добавить в избранное

Проект принят

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 159-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով:

Նշված կարգավորման համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով, որ  Սահմանադրության 147-րդ հոդվածի համաձայն՝ նախարարությունների ցանկը ենթակա է սահմանման այլ օրենքով, անհրաժեշտություն է առաջանում որոշել պետական կառավարման համակարգի այլ մարմինների շրջանակը, դրանց կարգավիճակը և սահմանել պետական կառավարման համակարգի մարմինների գործունեության վերաբերյալ ընդհանուր դրույթներ:

Բացի այդ, սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Միաժամանակ, պետական կառավարման համակարգի մարմինների մասին առանձին օրենքի ընդունման արդյունքում առաջանում է բազմաթիվ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ պայմանավորված համապատասխան մարմինների կարգավիճակի փոփոխությամբ և լիազորությունները միայն օրենքներով սահմանելու սահմանադրական կարգավորումներով:

Վերոշարադրյալը վկայում է պետական կառավարման համակարգի մարմինների մասին առանձին օրենքի ընդունման և հարակից օրենքները վերջինիս համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

      «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերով՝

      1) սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը և դրանց կազմավորման կարգը,

      2) նախատեսվել է Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը,

      3) ամրագրվել է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի և նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ,

      4) սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ:

      5) hարակից օրենքների նախագծերով համապատասխան օրենքները համապատասխանեցվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը համապատասխան կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը և դրանց կազմավորման կարգը, ինչպես նաև կկարգավորվեն դրանց հետ կապված այլ հարաբերությունները:


 

  • Обсуждалось

    24.01.2018 - 08.02.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 16558

Принт

Предложения

Արտեմ Պետրոսյան

08.02.2018

Հաշվի առնելով ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործման հնարավորությունները և Հանրապետությունում առկա պոտենցիալը (Հայկական ԱԷԿ, Ալիխանյան եղբայրների անվան ԳՀԻ, Հայատոմ ԳՀԻ, Ֆանարջանի անվ ուռուցքաբանական կենտրոն, և այլն) առաջարկում եմ ՀՀ Վարչապետին ենթակայության տակ ստեղծել Ատոմային Էներգիայի Խաղաղ Նպատակներով Անվտանգ Օգտագործման համակարգող մարմին, որի հիմնական գործառույթներից կլինի ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործման զարգացման համակարգումը լինի դա էներգետիկայի, առողջապահության թե ՀՀ տնտեսության այլ բնագավառ: Արդյունքում տվյալ բնագավառում կունենանք առաջատար տեխնոլոգիաներին համապատասխան զարգացում: (օրինակ՝ առողջապահության բնագավառում ունենք բոլոր նախադրյալները այսպես կոչված միջուկային բժշկության զարգացման համար օգտագործելով Ֆիզիկայի ինստիտուտի հնարավորությունները): Ի տարբերություն միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի առաջարկվող կառույցը կիրականացնի ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառի միասնական համակարգում, վերջինիս մուլտիպլիկատիվ ազդեցությունը ՀՀ տնտեսության զարգացման վրա ակնհայտ է: (հետազոտման համար պահանջվող դեղարայքի ներմուծման փախարեն տեղական արտադրություն արտահանման հնարավորությամբ): Շնորհակալություն:

Տիգրան Սարաֆյան

01.02.2018

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի նախագծում հոդված 4-ում անհրաժեշտություն է Կառավարությանը ենթակա մարմինների շարքում ավելացնել նաև աշխատանքի տեսչություն տեսչական մարմինը, քանի որ Պետ. եկամուտների կոմիտեն ստուգում է աշխատողի ձևակերպված լինել/չլինելը, որը ևս կարևոր է, իսկ մնացած առումներով գտնում եմ կան հարցեր որ անգամ Առողջապահության տեսչության իրավասության հարցեր չեն իսկ դատական լուծումները աշխատանքային խնդիրների պետք է մնան որպես վերջին ատյանի, իսկ ավելի արագ կարող են լուծումներ ստանալ այդպիսի տեսչության առկայության պարագայում, քանի դեռ երկրում աշխատանքայի ռեսուրսների առաջարկի ու պահանջարկի տարբերությունը մեծ է, և այդ ոլորտում արագ լուծում տվող վերահսկող մարմնի կարիք կա,

Հասմիկ Հովհաննիսյան

31.01.2018

Նախագծում բացակայում է կարևորագույն և քաղաքաշինության ոլորտի վերահսկողական տեսչական մարմինը: Առաջարկում եմ 4-րդ հոդվածի 2-րդ կետում ավելացնել 13)-րդ ենթակետ` Քաղաքաշինական տեսչական մարմին և ներկայացված ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ Հոդվածը` Օրենքի 26-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել», փոխարինել «Օրենքի 26-րդ կետում կատարել փոփոխություն` «քաղաքաշինական պետական տեսչություն» բառերը և և դրանց հոլովաձևերը փոխարինել «քաղաքաշինական տեսչական մարմին» բառերով և համապատասխան հոլովաձևերով»

Узнать больше