Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի №737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նա¬խա¬գիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 3-Ի №737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի №737-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) №1 հավելվածով հաստատվել են պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները՝ ինչպես ըստ գերատեսչական պատկանելիության, այնպես էլ՝ ըստ ընդհանուր մասնագիտությունների:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.3.-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ծառայությունում սահմանվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքներ, որոնք զբաղեցնող անձինք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:».

Մինչև ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2023թ․ մարտի 29-ի N 354-Լ որոշման ընդունումն ու ուժի մեջ մտնելը Պետական պահպանության ծառայությունը՝ գրասենյակի կարգավիճակով, գտնվում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում և առաջնորդվում էր Որոշման №1 հավելվածի ինչպես «Ազգային անվտանգության ծառայություն» բաժնում, այնպես էլ «Ընդհանուր մասնագիտություններ» բաժնում սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներով:

««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ նաև Ծառայություն) ստեղծվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի (2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի խմբագրությամբ) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է ՀՀ վարչապետին ենթակա մարմին։ ՀՀ վարչապետի 2023թ․ մարտի 29-ի N 354-Լ որոշմամբ հաստատվել են Ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը։

  Ծառայության կառուցվածքով պայմանավորված կազմավորվել են կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց հիմնական խնդիրների և գործառույթների իրականացման գործում օժանդակելու համար նախատեսվում է դրանք համալրել քաղաքացիական աշխատանք կատարող անձանցով: Նման մոտեցումը պայմանավորված է նրանով, որ որոշակի ոլորտում մասնագիտական փորձ ունեցող անձանց հնարավոր չէ ընդունել զինվորական ծառայության՝ օրենսդրությամբ զինվորական ծառայության անցնելու համար սահմանված պահանջներին չբավարարելու պատճառով: Մեկ այլ դեպքում նախատեսվում է այդ պաշտոնները համալրել տվյալ բնագավառում մեծ փորձ ունեցող և երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած նախկին զինծառայողներով:

        Բացի այդ, Ծառայությունում անհրաժեշտ է մամուլի քարտուղար կամ հանրային կապերի մասնագետ, ով ԶԼՄ-ների հետ փոխգործակցությունից բացի կվարի Ծառայության պաշտոնական կայքէջը և պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում, ինչը կարևոր է հասարակությանը Ծառայության գործունեության իրազեկման և Ծառայությունը որակյալ կադրերով ապահովելու տեսակետից, մինչդեռ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա պետական մարմնի կառուցվածքում մամուլի քարտուղարի պաշտոն չի ընդգրկում:

Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել Որոշման մեջ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» №737-Ն որոշման №1 հավելվածը լրացնել նոր՝ «Պետական պահպանության ծառայություն» բաժնով, որն իր մեջ կներառի այլ գերատեսչական բաժիններում, այդ թվում նաև «Ազգային անվտանգության ծառայություն» բաժնում սահմանված պաշտոնները և դրանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, այնպես էլ նոր պաշտոններ և դրանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներ:

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է Որոշման №1 հավելվածում լրացվող նոր՝ «Պետական պահպանության ծառայություն» բաժնում ներառել «ավագ դասախոս», «ավագ հրահանգիչ՝ կրակային պատրաստականության» և «ավագ հրահանգիչ՝ ֆիզիկական պատրաստականության» պաշտոնները և դրանց պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանել «3.00», ինչպես նաև «դասախոս», «հրահանգիչ՝ կրակային պատրաստականության» և «հրահանգիչ՝ ֆիզիկական պատրաստականության» պաշտոնները և դրանց պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանել «2.80»: Գործակիցների նման ընտրությունը պայմանավորված է նրանով, որ առաջարկվող գործակիցների հաշվառմամբ ձևավորվող վարձատրությունը թույլ կտա Ծառայությունում աշխատանքի ներգրավել համապատասխան ոլորտի փորձառու և հմուտ մասնագետների:

Բացի այդ առաջարկվում է  «Պետական պահպանության ծառայություն» բաժնում ներառել նաև «մամուլի պատասխանատու» պաշտոնը և դրա պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանել «4.50», որը համարժեք է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի №1 հավելվածով սահմանված նախարարի մամուլի քարտուղարի գործակցին:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կընդլայնվի Ծառայությունում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնների ցանկը, ինչը հնարավորություն կտա աշխատանքի ներգրավել որոշակի ոլորտում մասնագիտական փորձ ունեցող անձանց, ում հնարավոր չէ ընդունել զինվորական ծառայության:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Ծառայության հաստիքացուցակում կատարել կազմ-հաստիքային փոփոխություններ, որի արդյունքում հաստիքացուցակով նախատեսված քաղաքացիական աշխատանք կատարողի որոշ պաշտոններ կկրճատվեն, իսկ փոխարենը կսահմանվեն նորերը՝ նախագծով սահմանվող «Պետական պահպանության ծառայություն» բաժնին համապատասխան:

Քանի որ ներկայումս ստույգ հայտնի չեն կրճատման ենթակա և դրանց փոխարեն նոր սահմանվող պաշտոնները, ուստի նախագծի ֆինանսական ազդեցության գնահատականը ներկա փուլում հնարավոր չէ տալ:

 

 

 

  • Обсуждалось

    01.02.2024 - 18.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Безопасность, Образование и наука, Работа и занятость, Социальное обеспечение, Спорт и молодежь

  • Министерство

    Служба государственной охраны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1007

Принт