Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում առավել կանոնակարգված և գործնականում առավել արդյունավետ կիրականացվի բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների գործընթացը։

  • Обсуждалось

    30.01.2024 - 14.02.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1104

Принт

Предложения

Իշխան Գևորգյան

05.02.2024

Տեսական քննության վճարը չի կարող գերազանցել 3000 ՀՀ դրամը, իսկ գործնական քննության վճարը՝ 10000 ՀՀ դրամը։ Առաջարկում եմ այս վճարները հանել առաջին զենք բերելու պետ տուրքի գնից: Առանց այն էլ առաջվա ակոսափող ձեռք բերելու համար նախատեսված 2000 և 6000 դրամը դարձել են հիմա 20.000դր ու 6.000դր: Օրինակ մարդը մուծել է 3000 ու 10000 դր քննության համար, կտրոնները պահել է իր մոտ, դրանք կցում են զենք գնելու համար անհրաժեշտ թղթերին և վճարում է պետ տուրքի տարբերությունը: Կամ քննություն անող կառույցը անվճար է անում, պետությունը պետտուրքից գումարը փոխանցում է քննություն անող կառույցին: Սա միայն առաջին զենքի ժամանակ է լինում: Հետո ողջ պետտուրքը կմնա պետությանը: Հիմնավորում: Առաձին զենք ձեռք բերելու ծախսերը նոր օրենքին զուգահեռ ահռելի աճել են: Որպեսզի էլ ավելի անհասանելի չդարձնենք զենքը քաղաքացուն, այս ծախսը եկեք չավելացնենք:

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

31.01.2024

Զենքը պիտի հասանելի լինի ամեն ադեկվատ հայի ամեն հայ մարդու այսօրվա պայմաններում քանի որ պատերազմական իրավիճակում ենք գտնվում առաջնային է քաղաքացի մարդ զինված լինելու փաստը

Ռաֆայել Շաքարյան

30.01.2024

Քննությանը կողմ եմ , սակայն օրենքն այս տեսքով ավելի շատ դրամահավաքության միտում ունի, քան անվտանգության :

Узнать больше