Добавить в избранное

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

2024 թվականի N     -Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը:
  2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

      1) ռազմական ունակությունների կատարելագործման,

      2) մասնագիտական վերապատրաստման,

      3) մասնագիտական պատրաստման,

      4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

  1. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 435 քաղաքացու, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
  2. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

      1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 140 պահեստազորային, որոնցից` 40 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 100 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ.

      2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 54 պահեստազորային, որոնցից` 44 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 19-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ.

      3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 17 պահեստա­զո­րային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ.

      4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ.

      5) հետախուզական մասնագիտություններով մինչև 49 պահեստազորային, որոնցից` 14 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 17 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 2-ից մայիսի 26-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 3-ից մայիսի 27-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի հունիսի 3-ից հունիսի 27-ը ներառյալ.

      6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստա­զորային` 2024 թվականի մայիսի 7-ից մայիսի 31-ը ներառյալ.

      7) ինժեներական մասնագիտություններով մինչև 64 պահեստա­զո­րային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ,

      8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային, որոնցից` 32 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 7 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 6-ը ներառյալ,

      9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

  • Обсуждалось

    30.01.2024 - 14.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2234

Принт

Предложения

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

31.01.2024

Հարուստի լակոտներին տարեք նրանց օվքեր չեն ծառայել հայրենիքին,

Hayk Hwvsepyan

31.01.2024

Որոշման 1․4․1 կետը սահմանում է․<<Վարժական հավաքներին ներգրավել մինչև 435 քաղաքացու, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ>>:Մինչդեռ որոշման 2-րդ կետում սահմանում է միայն ժամկետը և վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների ընդհանուր թիվը և ժամկետները, առանց նշելու, թե որ մասնագիտություններից և քանի հոգի։ Նման մոտեցումը կարող է տեղիք տալ զինկոմիսարիատներում կոռուպցիոն մոտեցումների։ Անհրաժեշտ է նշել նաև մասնագիտություններիը։

Узнать больше