Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ ___________ 2024 թվականի N ______-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1315-Նորոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակեը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) ականջապիտակները, որոնք պետք է պատրաստված լինեն ջերմակայուն պոլիմերային նյութից՝ ուղանկյուն կամ քառակուսի կամ շրջանաձև. ուղղանկյուն կամ քառակուսի ականջապիտակների իգական կցամասի երկարությունը՝ 30 մմ-ից մինչև 50 մմ, լայնությունը՝ 30 մմ-ից մինչև 45 մմ, արական կցամասի երկարությունը՝ 30 մմ-ից մինչև 50 մմ, լայնությունը՝ 30 մմ-ից մինչև 45 մմ, շրջանաձև ականջապիտակների իգական և արական կցամասերի տրամագիծը՝ 20 մմ-ից մինչև 35 մմ, երկկողմանի ընթեռնելի նույնանման նիշերով ականջապիտակներն ամրացվում են կենդանու աջ և ձախ ականջներին՝ նախատեսված հատուկ դակիչով.»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՎԱՐՉԱՊԵՏ                                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    30.01.2024 - 19.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1404

Принт