Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ԵՎ 728-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792ԵՎ 728-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.9.2. կետի պահանջներով:

2.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ապահովել ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկով սահմանված պահանջները՝ բնակավայրերի տարերայնորեն զարգացող ճարտարապետական միջավայրում կառուցապատման կարգավորման նպատակով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում ստեղծել կանոնակարգված քաղաքաշինական գործունեության միջոցառումների պարզեցված ընթացակարգ:

3.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունման արդյունքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում կառուցապատման կարգավորման նպատակով սահմանվում են ճարտարապետական և պատմական միջավայրի անվտանգ, գրավիչ և հարմարավետ կազմավորմանն ու կատարելագործմանն ուղղված պահանջներ ու կարգավորվում են քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների փոխհարաբերությունները, ինչպես նաև հստակեցվում է այդ տարածքներում նախատեսվող քաղաքաշինական գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմն ու բովանդակությունը և դրանց ներկայացման ընթացակարգը:

5.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6.

Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N792-Ն և N 728-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշման մեջ:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N792-Ն և N 728-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներից։

8.

Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

Նախագիծը տեղադրվել է www.minurban.am կայքում:

 

  • Обсуждалось

    29.01.2024 - 13.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 951

Принт