Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

                                                                                                    

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել  հետևյալ  բովանդակությամբ՝ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ և 2.6-րդ մասերով.

«2.1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործեր կարող են միացվել մեկ վարույթում, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը:

2.2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կողմը կարող է ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացնել տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն: Միջնորդությունը ներկայացվում և քննվում է այն դատավորի կողմից, որի վարույթում քննվող գործով հայցադիմումն ավելի վաղ է ընդունվել վարույթ:

2.3. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում քննվող մի քանի գործեր մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում և դրա վերաբերյալ կայացվում է որոշում այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: Միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումն անհապաղ ուղարկվում է միացվող գործը քննող մյուս դատավորին:

2.4. Եթե որոշումն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում միացվող գործը քննող դատավորը չի կայացնում գործի քննությունը տարբեր վարույթներում շարունակելու մասին որոշում, ապա գործն անհապաղ հանձնվում է գործը մեկ վարույթում միացնելու մասին որոշում կայացրած դատավորին:

2.5. Եթե որոշումն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում միացվող գործը քննող դատավորը կայացնում է գործի քննությունը տարբեր վարույթներում շարունակելու մասին որոշում, ապա գործերը դատավորների վարույթում շարունակվում են քննվել առանձին:

2.6. Երկու և ավելի գործեր մեկ վարույթում միացնելու մասին որոշում կայացվելու դեպքում գործերը միացվում են մեկ վարույթում, բացառությամբ այն գործի, որով կայացվել է գործի քննությունը տարբեր վարույթում շարունակելու մասին որոշում:»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    26.01.2024 - 10.02.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Гражданский процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1162

Принт

Предложения

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

03.02.2024

Քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգով քննվող գործերով նույնպես անհրաժեշտ է սահմանել նման իրավունք: Չկա տրամաբանություն առանձնացնել ապօրինի գույքի բռնագանձման վարույթը:

Hayk Hwvsepyan

26.01.2024

Լրացնել դատախազի բողոքարկման իրավունքը հոդվածով։

Узнать больше