Добавить в избранное

Проект не принят

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու մասին

«Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի N 426 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ««Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-410-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով («Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով), համաձայն որի ստանդարտացման ոլորտի լիազոր մարմինը «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը»:

  • Обсуждалось

    17.01.2024 - 04.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 749

Принт

Предложения

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

30.01.2024

Մրցանակաբաշխության գործընթացը կազմակերպելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստեղծվում է համապատասխան որակավորում ունեցող աշխատանքային խումբ .. ավելացնել՝ ձևավորված ոլորտային պետական, սպառողների շահերը պաշտպանող հասարակական և գիտական կազմակերպությունների փորձագետներից... ՞Սպառողների աջակցման կենտրոն՞ ՀԿ-ն 2013թ.-ից անց է կացնում ՞Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստանում՞ ամենամյա մրցանակաբաշխությունը և շահագրգռված է ներկայացնել իր փորձը աշխատանքային խմբում ի նպաստ պետական մրցանակաբաշխության արդյունավետ ու թափանցիկ կազմակերպմանը:

Узнать больше