Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 7 հավելվածով սահմանված է պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում հաշվառվող՝ որոշ պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները։

Իրավակիրառ պրակտիկայում բարձրացվել է Հարկային տեսչության պետի, Հարկային տեսչության պետի առաջին տեղակալի, Հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնը Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 7 հավելվածով սահմանված՝ պետական պաշտոնների ցանկում ընդգրկելու հարցը։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 7 հավելվածում։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումը։

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895‑Ն որոշման N 7 հավելվածով Հարկային տեսչության պետի, առաջին տեղակալի, տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի, առաջին տեղակալի, տեղակալի, պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները հաշվառել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված ստաժում և դրանց համար կիրառել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, համապատասխանաբար, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնների համար սահմանված գործակիցները։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ապահովվում է Հարկային տեսչության պետի, առաջին տեղակալի, տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի, առաջին տեղակալի, տեղակալի, պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացումը  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»,  Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Ներկայումս ներկայացված մեկ անձի դիմումի հիման վրա լրացուցիչ ծախսը կկազմի ամսական 58000 դրամ (10 գործակցի փոխարեն կկիրառվի 12 գործակից, կավելանա 6 տարվա ստաժ՝ 14000*2+6*5000), որը կկատարվի բյուջետային համապատասխան միջոցառման գծով (1102-12005) ծախսերի հաշվին։

 

  • Обсуждалось

    17.01.2024 - 02.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 969

Принт