Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Գործող կարգավորումների համաձայն՝

- հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար օրենսգրքով, այլ օրենքներով և դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները,

- պատասխանատվություն կիրառելու առումով, որպես դրոշմավորման կանոնների խախտման դեպքեր են դիտարկվել՝ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ Օրենսգրքի 393-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարելու դեպքերը։

Խնդիրն այն է, որ՝

- սահմանված չէ, թե որ իրավական ակտերով են կարգավորվելու հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող անձանց համար դրոշմավորման համակարգի կիրառության ապահովումը,

- հարկային հսկողության ընթացքում հանդիպում են իրավիճակներ, որոնք ակնհայտ դրոշմավորման կանոնների խախտումներ են, սակայն պատասխանատվություն սահմանված չէ (օրինակ՝ դրոշմանիշը կամ դրոշմապիտակը ապրանքի վրա տեսանելի տեղում չփակցնելը կամ  Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքի վրա «ներմուծված» մակագրությամբ, իսկ  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքի վրա «տեղական» մակագրությամբ դրոշմանիշ կամ  դրոշմապիտակ փակցնելը)։

  • Обсуждалось

    15.01.2024 - 30.01.2024

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1429

Принт