Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի № 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

«___»_____________ 2023 թվականի N ____-Ն

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի №

1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.2-
րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի դրույթները և առաջնորդվելով «Նորմատիվ իրավական
ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի
2023 թվականի նոյեմբերի 13-ի №1134-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի
Հանրապետության համայնքների (բացառությամբ Երևանի) վարչական տարածքում գտնվող` պետական
սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց
կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտ շինարարության
օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1098-Ն
որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշմամբ հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից
հանել «(բացառությամբ հողերի)» բառերը.
2) որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե)
մասնավորեցումից ստացված գումարների փոխանցման մասին տեղեկատվությունը 10-օրյա ժամկետում
տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն), ինչպես նաև համապատասխան համայնքին:».

4) որոշմամբ հաստատված կարգի.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Երևանի քաղաքապետին` Կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա
Երևանի ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել ծրագիրը (ծրագրերը) և այն հաստատվելու օրվանից
10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարին.».
բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման վարչության» բառերը փոխարինել «Կոմիտեի» բառով.
գ. 6-րդ և 7-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման»
բառերը.
դ. 8-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

« » ----------------------- 2023թ.

Երևան

  • Обсуждалось

    09.01.2024 - 25.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1017

Принт