Добавить в избранное

«ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունմամբ ստեղծվում է ազգային նոր իրավական փաստաթուղթ, որը կկանոնակարգի անասնաբուժասանիտարական փորձաքննության ոլորտի գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը:

  • Обсуждалось

    19.01.2018 - 04.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8262

Принт

Предложения

David Pipoyan

22.01.2018

«ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը պարունակում է ակնհայտ շահերի բախումներ: Մասնավորապես ԵԱՏՄ 021 Սննդամթերքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի Հոդված 21-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն անասնաբուժասանիտարական փորձաքննությունը հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև: Այստեղից բխում է, որ փորձարկման լաբորատորիան ենթակա է հավատարմագրման: Ներկայացվող նախագծով սույն պահանջից բացի հաստատվում են նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց համար նախատեսված հարցաթերթը: Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կազմում գործում է նաև «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, ստացվում է, որ ՍԱՊԾ-ն ստուգում է անելու իր ենթակայությամբ տակ գտնվող լաբորատորիային ևս, ինչն ակնհայտ շահերի բախում է պարունակում: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ կանոնակարգերը իրավական հիերարխիայի առումով ևս գերակա են, լրացուցիչ նմանատիպ պարտավորությունների սահմանումը կարող է սահմանափակումներ մտնել ոչ կառույցի կազմում գործող այլ կազմակերպությունների գործունեության համար:

Узнать больше