Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 9-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 29-ի թիվ 9-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագծի

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 1672-Ն որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն՝  Հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահված է եղել  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, որի հիմքով  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը 2013թ․ ապրիլի 29-ին ընդունվել է «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանը։ Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած է ճանաչվում  ՀՀ ոստիկանության պետի 2013թ․ ապրիլի 29-ի թիվ 9-Ն հրամանը։

Նախագծի  նախապատրաստումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով, որի համաձայն՝ օրենքի 43․1-ին հոդվածի 8-րդ մասով ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին է վերապահվել կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորություն։ Ինչի հիման վրա նախապատրաստվել  է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը (ուժի մեջ է մտել----------), որի 2-րդ հավելվածի 5-րդ կետով ՀՀ ներքին գործերի նախարարին է վերապահվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» հրամանի ընդունումը։

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի ընդունումը։

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

6. Ակնկալվող արդյունքը.

 Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ ոստիկանության պետի 2013թ․ ապրիլի 29-ի թիվ 9-Ն հրամանը։

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    03.01.2024 - 18.01.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 829

Принт