Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____» _____________ 2023 թվականի   N ____ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 211-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4) Էլեկտրոնային բաժանորդային արկղ՝ փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողի դոմենային անվանումը, որը հանդիսանում է էլեկտրոնային փոստի հասցե և ստեղծվել է փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային նամակների (հաղորդագրությունների), փաստաթղթերի, տեղեկատվության և (կամ) հիբրիդային առաքանու փոխանցման և դրանց պահպանման համար.»:

գ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) փոքր փաթեթ՝ մինչև 2 կգ քաշով նամակագրական թղթակցություն, որը պարունակում է փաստաթղթեր և առարկաներ, որոնց ներդրվածքը, չափերը, քաշը և փաթեթավորման տեսակը սահմանվում են սույն կանոնակարգով.»

դ. 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) հանձնման մասին տեղեկացմամբ փոստային առաքանի՝ գրանցվող փոստային առաքանի, որը տալու ժամանակ ուղարկողը փոստային կապի օպերատորին հանձնարարում է իրեն կամ իր նշած անձին հաղորդել, թե երբ և ում է հանձնվել փոստային առաքանին.»

ե. 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) պատվիրված փոստային առաքանի՝ գրանցվող փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից առանց ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին՝ անդորրագրի հանձնմամբ և ստացողին հանձնվում է ստորագրությամբ.»:

զ. լրացնել նոր՝ 15-րդ և 16-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«15) փոստային ավտոմատ (Postamat (Փոստամատ))՝ ավտոմատացված համակարգ, որը նախատեսված է փոստային առաքանիների ընդունման / հանձնման համար:

16) նույնականացում՝ գործընթաց, որի ժամանակ փոստային կապի օպերատորի կողմից իրականացվում է ներկայացված անձնական տվյալների համեմատում փոստային առաքանու վրա նշված տվյալների հետ, որը անհրաժեշտ է  ծառայության մատուցման համար:»:

3) Հավելվածի III-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«III. ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ»

4) Հավելվածի 4-6-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

5) Հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Փոստային առաքանիների տեսակներն են՝ ներհանրապետական և միջազգային:»

6) Հավելվածի 8-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«6) փոքր փաթեթներ (հասարակ, պատվիրված):»:

7) Հավելվածի  10-րդ կետի «իրավունք ունեն սահմանելու փոստային առաքանիների» բառերը փոխարինել «սահմանում են փոստային առաքանիների առաքման հսկիչ ժամկետները,» բառերով:

8) Հավելվածի  11-րդ կետի՝

ա) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ներհանրապետական փոստային առաքանին, որն առաքվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ հասարակ և գրանցվող էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով առաքվող), պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի հետևյալ պահանջներին՝»:

բ) աղյուսակը լրացնել նոր «3.1» կետով հետևյալ բովանդակությամբ՝

«

3.1

Փոքր փաթեթ (հասարակ, պատվիրված)

2 կգ

փոքր, չկոտրվող առարկաներ, կամ եզակի ապրանքների նմուշներ

առավելագույնը`

երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի,

ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ,

ամենամեծ չափումը՝ 0.1 մ

 

»

9) Հավելվածի 13-րդ կետի «երկկողմանի պայմանագրի» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով կնքված պայմանագրի» բառերը:

10) Հավելվածը լրացնել նոր 13.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«13.1. Իրավաբանական անձանց կողմից 10 և ավել գրանցվող փոստային առաքանիների ուղարկման ժամանակ ուղարկողի կողմից ներկայացվում են ցուցակով՝ փոստային կապի օպերատորի կողմից սահմանված ձևաչափին համապատասխան: Սահմանված ձևաչափը պետք է հրապարակվի փոստային կապի օպերատորի կայքէջում:»

11) Հավելվածը լրացնել նոր 17.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«17.1. Փոստային կապի օպերատորը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով ապահովում է՝

1) մատչելի մուտք փոստային կապի օբյեկտ՝ աջակցող միջոցների առկայությամբ.

2) առանց հերթի սպասարկում.

3) տրամադրվող ծառայությունների վերաբերյալ լիարժեք և հավաստի տեղեկատվության տրամադրում:»

12) Հավելվածը լրացնել նոր IV1 գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.

«IV1 . ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

17.2. Փոստային կապի օպերատորները պարտավոր են փոստային կապի ծառայություններից օգտվողների անձնական տվյալների մշակումն իրականացնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան:

17.3. Ուղարկողի կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ փոստային կապի օպերատորը չի ընդունում գրանցվող փոստային առաքանին:

17.4. Հասցեատիրոջ կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ փոստային կապի օպերատորը հասցեատիրոջը չի հանձնում գրանցվող փոստային առաքանին:

17.5. Փոստային կապի օպերատորը կարող է փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ փոստային կապի ծառայություններից օգտվողների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տվյալները փոխանցել վերջնակետ (ստացող) երկրի կամ տարանցիկ երկրների փոստային կապի օպերատորներին, որոնց այդ տվյալներն անհրաժեշտ են փոստային կապի ծառայությունն իրականացնելու համար, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից հսկողություն իրականացնելու ժամանակ տեղեկատվության անհրաժեշտությամբ պայմանավորված:

17.6. Փոստային կապի օպերատորները պարտավոր են պահպանել փոստային կապի գաղտնիության ապահովման օրենքով սահմանված պահանջները:

17.7. Փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի տվյալները, փոստային առաքանիները, փոստային առաքանիների վերաբերյալ տեղեկատվությունը (ներդրվածքի և գտնվելու մասին տեղեկատվություն) հանդիսանում են փոստային կապի գաղտնիություն և տրվում են միայն ստացողին (հասցեատիրոջը) կամ օրինական ներկայացուցչին, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից հսկողություն իրականացնելու ժամանակ տեղեկատվության անհրաժեշտությամբ պայմանավորված:

13) Հավելվածը լրացնել նոր 20.1-ին, 20.2-րդ, 20.3-րդ 20.4-րդ և 20.5-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«20.1. Փոստային կապի օպերատորի կողմից հիբրիդային առաքանու առաքման ծառայության տրամադրման սկզբնական փուլում առաքանին ուղարկվում է  փոստային օպերատորի ծառայություններից օգտվողներին էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով, որը գրանցվում է տեղեկատվական համակարգում կամ ուղարկվում է էլեկտրոնային կրիչների միջոցով և որը հանձնվում է գրանցվող կամ հասարակ նամակի տեսքով (փոստային բացիկ) կամ առաքանին սկզբնական փուլում ուղարկվում է որպես նամակ (փոստային բացիկ) և հանձնվում է էլեկտրոնային փոստին կամ էլեկտրոնային բաժանորդային արկղին՝ էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով՝ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ:

20.2. Փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգով էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով առաքվող նամակները (փոստային բացիկ) փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողները ստորագրում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:

20.3. Թղթային տարբերակով կնքվում են փոստային կապի օպերատորի փոստային դրոշմակով, որը հաստատում է առաքանու իսկությունը՝ համաձայն փոստային կապի օպերատորի և փոստային կապի ծառայություններից օգտվողի միջև կնքված պայմանագրի:

20.4. Էլեկտրոնային նամակի տեսքով առաքվող նամակները (փոստային բացիկ) պետք է պարունակեն սույն կանոնակարգի 28-րդ կետով սահմանված տվյալները:

20.5. Փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգը էլեկտրոնային ձևով ծանուցում է ուղարկողին գրանցված նամակի (փոստային բացիկի) ընդունման, փոխադրման, հանձնման կամ վերադարձի մասին կամ հասարակ նամակի (փոստային բացիկի) ընդունման մասին, որն առաքվում է էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով:»:

14) Հավելվածի 29-րդ կետում «բաժանորդային արկղ» բառերը փոխարինել «փոստային անվանական պահարանին» բառերով:

         15) Հավելվածը լրացնել նոր 32.1-ին, 32.2-րդ և 32.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

         «32.1. Գրանցվող փոստային առաքանիների ընդունման ժամանակ փոստային կապի օպերատորի աշխատակիցը իրականացնում է ուղարկողի (լիազորված անձի) նույնականացում, անձը հաստատող փաստաթղթերի միջոցով:

         32.2. Ներկայացված անձը հաստատող փաստաթղթերում ներառված անձնական տվյալներն ամրագրվում են փոստային կապի օպերատորի կողմից սահմանված տիպային ձևաթղթերում, որոնք անհրաժեշտ են փոստային կապի ծառայությունների պատշաճ մատուցման համար:»:

         32.3. Գրանցվող փոստային առաքանիները կարող են առաքվել ներդրվածքի ցուցակով, հանձնման մասին տեղեկացմամբ և վերադիր վճարով: Ներդրվածքի ցուցակով, հանձնման մասին տեղեկացմամբ և վերադիր վճարով փոստային առաքանու տեսակների ցանկը որոշվում է փոստային կապի օպերատորի կողմից:»

16) Հավելվածի 33-րդ կետի «առաքանիների» բառից հետո լրացնել «, հիբրիդային առաքանիների» բառերով:

17) Հավելվածը լրացնել նոր 33.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«33.1. Փոստային կապի օպերատորը փոստային կապի ծառայության վճարի փոփոխության վերաբերյալ պետք է հասարակությանը տեղեկացնի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 30 օրացուցային օր առաջ, բացառությամբ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների:»:

18) Հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետի «նամականիշերը» բառից հետո լրացնել «(փոստային գեղաթերթիկները)» բառերը:

19) Հավելվածը լրացնել նոր 44.1-ին, 44.2-րդ, 44.3-րդ և 44.4-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

         «44.1. Գրանցվող փոստային առաքանիների հանձնման ժամանակ փոստային կապի օպերատորի աշխատակիցը իրականացնում է ստացողի (լիազորված անձի) նույնականացում, անձը հաստատող փաստաթղթերի միջոցով:

         44.2. Փոստային կապի օպերատորը՝ փոստային կապի ծառայություններից օգտվողի ցանկությամբ փոստային առաքանիների հանձնումը կարող է իրականացնել փոստային ավտոմատների միջոցով: Փոստային առաքանիները փոստային ավտոմատներում պահվում են 3 օրացուցային օր, պահման ժամկետի ավարտից հետո փոստային առաքանին հետ է վերադարձվում փոստային կապի օբյեկտ:

44.3. Փոստամատների կիրառման պայմանները սահմանվում են փոստային կապի օպերատորների կողմից:

44.4. Փոստային առաքանիները, դրամական միջոցների փոստային փոխադրությունները մինչ փոստային կապի օպերատորի կողմից հասցեատիրոջը հանձնելը` պատկանում են ուղարկողին:»

20) Հավելվածի 46-րդ կետից հանել «փոստային բաժանորդային արկղերի» բառերը:

21) Հավելվածի 46-րդ կետի 4-րդ ենթակետում «բաժանորդային փոստարկղի» բառերը փոխարինել «փոստային անվանական պահարանի» բառերով:

         22) Հավելվածը լրացնել նոր 47.1-ին, 47.2-րդ, 47.3-րդ և 47.4-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

         «47.1. Հասարակ կամ գրանցվող նամակի (փոստային բացիկի) տեսքով ընդունվող և էլեկտրոնային համակարգի օգտագործմամբ Էլեկտրոնային փոստին կամ էլեկտրոնային փոստային բաժանորդային արկղին էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով հանձնվող առաքանին համարվում է հանձնված հասցեատիրոջը՝ հանձնման մասին ծանուցումը ստանալուց հետո:

         47.2. Էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով ընդունվող և գրանցվող նամակի (փոստային բացիկի) տեսքով հանձնվող առաքանին համարվում է հանձնված հասցեատիրոջը՝ եթե առկա է գրանցվող նամակի (փոստային բացիկի) հանձնումը հաստատող հասցեատիրոջ ստորագրությունը:

         47.3. Հասցեատիրոջ կողմից հիբրիդային առաքանու ստացման մասին ծանուցումը ձևավորվում է էլեկտրոնային տեսքով և առաքվում է փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողի տեղեկատվական համակարգին կամ էլեկտրոնային փոստային բաժանորդային արկղին՝ միայն փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգում հանձնման վերաբերյալ համապատասխան կարգավիճակի հայտնվելուց հետո:

         47.4. Հիբրիդային առաքանիները վերադարձի դեպքում ենթակա են ոչնչացման օրենքով սահմանված կարգով՝ փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողի տեղեկատվական համակարգում վերադարձի կարգավիճակի մասին հաստատումը ստանալուց հետո, եթե պայմանագրով այլ պայմաններ սահմանված չեն:»:

         23) Հավելվածի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         «Գրանցվող փոստային առաքանին վերադարձնելու, կրկին կամ նոր հասցեով առաքելու դեպքում գանձվում է վճար, որի չափը որոշվում է վերադարձի օրը գործող սակագնով:»

         24) Հավելվածի 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         «71. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում փոստային կապի օպերատորները պետք է օրենքով սահմանված կարգով ծառայությունների մատուցումն ապահովեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվներին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագներին համապատասխան:»:

         25) Հավելվածը լրացնել նոր 71.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«71.1. Փոստային կապի օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 11-Ն հրամանին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել հաշվետվություն:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    26.12.2023 - 10.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Почтовая связь

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 913

Принт