Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1727-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ 10-Ի N 1727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

Կարգավորման ենթակա խնդիրը․ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 1727-Ն որոշման որոշ դրույթներ ներկայումս չեն համապատասխանում Հայաստանի Հանրապե­տութ­յան կողմից ստանձնած հանձնառություններին՝ ՏՀԶԿ-ի «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» ծրագրով նախատեսված նվազագույն ստանդարտներին: 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրա­ժեշտությունը․ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաս­տանի Հանրապետության կողմից ՏՀԶԿ-ի «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» ծրագրի անդամակցությամբ և վերջինիս նվազագույն ստանդարտների ներդրման պարտավորվածությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ՏՀԶԿ քարտուղարությունը ներկայացրել է իր կողմից այն դիտարկումները, որոնք կօգնեն որպեսզի ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 1727-Ն որոշումը համապատասխանի վերոնշյալ ծրագրի ստանդարտներին:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Նպատակը և ակնկալվող արդյունքըՆախատեսվում է փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին իրավական ակտի դրույթները համա­պա­տաս­խանեցնել գործող ՏՀԶԿ  «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» ծրագրով նախա­տես­ված ստանդարտի դրույթներին:

  • Обсуждалось

    22.12.2023 - 06.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3295

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: