Սույն օրենքի ընդունման նպատակը ՀՀ սահմանադրությամբ նախատեսված տեղեկություններ ստանալու իրավունքի իրացման ապահովումն է՝ հանրությանը և յուրաքանչյուր անձի արդյունավետ ու որակյալ հանրային ծառայություններ մատուցելու միջոցով, որը հնարավորություն է տալիս իրականացնել հանրային հսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ։

Նախագծի ընդունումը կնպաստի հանրային տեղեկատվության համակարգի, ներառյալ՝ տեղեկատվության ազատության ոլորտի միջազգային չափանիշներին բավարարող կարգավորումների, տեղեկատվական միասնական  քաղաքականության իրականացման և պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, զարգացմանը և արդիականացմանը, հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:

  • Обсуждалось

    19.12.2023 - 04.01.2024

  • Тип

    Закон

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2529

Принт

Предложения

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

04.01.2024

Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանման արդյունքում՝ գործող օրենքի համեմատ (որը նույնպես, հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձն, ինքնին բավականին թերի է (տես ԻԶՊՀ հետազոտությունը - https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf )) ընդհանուր առմամբ հետադիմական բնույթը։ Հատկապես խնդրահարույց ենք համարում տեղեկության (հանրային տեղեկության) հասկացության նեղացումը՝ այն սահմանափակելով միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված տվյալներով, տեղեկատվություն տնօրինողի հասկացության առանց այդ էլ թերի սահմանման ավելի նեղացումը, որոշ տեղեկություններ տրամարդելու համար ավելի երկար ժամկետների սահմանումը, սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկի՝ միջազգային փորձին անհամապատասխանությունը, որևէ կարգավորում չի պարունակում տեղեկատվությունը տեսալսողական խնդիրներ ունեցող անձանց տրամադրելու առանձնահատկությունների մասով։ Միևնույն ժամանակ, թեև Նախագծով նախատեսված է ոլորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության գործառույթ, դրա իրականացումը դրված է թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտների քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմնի վրա և հանդիսանում է այդ մարմնի գործառույթներից մեկը և ոչ հիմնականը, ավելին, սահմանված չեն նշված մարմնի անկախության և ինքնավարության երաշխիքները։ Վերոգրյալի հետ մեկտեղ, նախագիծը մինչև e-draft հարթակում տեղադրվելը, լինելով տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքի իրացման հիմնաքարային ոլորտային փաստաթուղթ, չի դրվել ավելի լայն, մասնագիտական և հանրային քննարկման։ Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք հանել Նախագիծը շրջանառությունից։

Հանրային լրագրության ակումբ

25.12.2023

Նախագիծը պատշաճ չի քննարկվել ոլորտիային մասնագետների ու կառույցների հետ, կարծում ենք այն ավելի շատ խառնաշփոթ է ստեղծում, քան հստակություն։ Կարծում եմ այն պետք է հետ կանչվի։

Shushan Doydoyan

20.12.2023

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը որպես տեղեկատվության ազատության ոլորտի մասնագիտացած կառույց հայտնում է իր խորը մտահոգությունը սույն նախագծի կապակցությամբ։ Սույն նախագծով. - փոփոխվել են ՏԱ օրենքի որոշ հասկացություններ, որոշ կարգավորումների ձեւակերպումներ այն պարագայում, որ փոփոխությունների արդյունքում կան թյուրըմբռնումների տեղիք տվող եզրույթներ, վիճելի ձեւակերպումներ եւ միմյանց հակասող դրույթներ, - կան տեղեկատվության ազատության իրավունքի տեսանկյունից խնդրահարույց ծավալուն լրացված դրույթներ եւ կարգավորումներ, որոնք ուղղակիորեն կապ չունեն տեղեկատվության ազատության իրավունքի հետ, - խեղաթյուրված է տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի գաղափարը, եւ ներկայացվող մոդելը որեւէ առնչություն չունի ՏԱ լիազոր մարմնի միջազգային լավագույն փորձի հետ։ Նախագիծը վտանգի տակ է դնում տեղեկատվության ազատության իրավունքի պատշաճ իրականացում՝ ՀՀ-ում ձեւավորված ավելի քան 20 ամյա դրական փորձը հաշվի չառնելով: Այսպիսով, պահանջում ենք. ա) Տվյալների կառավարման վերաբերյալ առանձին օրենք մշակել՝ առանց դրա նպատակներն ու կարգավորման առարկան ՏԱ մասին գործող օրենքի մեջ խցկելու (ինչպես արվել է հիմա)։ Տվյալների հետ վարվելու, դրանց դասակարգման, գրանցման, պահպանման, հրապարակման ձեւաչափեր եւ այլ վերաբերելի կանոններ ու կարգավորումներ սահմանող առանձին օրենք է պետք մշակել։ բ) ԱՆհապաղ հեռացնել այս նախագիծը ի դրաֆթ համակարգից և նախաձեռնել հանրային խորհրդատվություններ՝ վերոնշյալ կարգավորումները մշակելու նպատակով։ գ) Պատրաստակամություն ենք հայտնում աջակցել Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ ըստ մեր առաջարկի՝ նախագծի նպատակներից բխող տվյալների կառավարման վերաբերյալ առանձին օրենքի մշակման աշխատանքներին: ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Узнать больше