Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշմամբ հաստատվել է Արդարադատության նախարարության կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն)։

Կանոնադրությամբ Արդարադատության նախարարության նպատակներից է իրավական փորձաքննությունը, իսկ խնդիրներից՝ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության ապահովումը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում և հիման վրա անհրաժեշտություն է առաջացել կարգավորել Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մոտարկման առանձնահատկությունները, ինչի շրջանակներում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել են  փոփոխություններ։

Հիմք ընդունելով Օրենքում կատարված փոփոխությունները և դրա անցումային դրույթներով նախատեսված կարգավորումները՝ անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել նաև Կանոնադրությունում՝ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի  մոտարկման համապատասխանության փորձաքննությունը որպես Արդարադատության նախարարության նպատակ և դրանից բխող խնդիր սահմանելու նպատակով։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել Արդարադատության նախարարության նպատակները և խնդիրները՝  դրանցում ներառելով նաև Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված նախագծերի համապատասխանության փորձաքննությունը:

 

3 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

5 Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթների կիրարկումը:

 

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

  • Обсуждалось

    14.12.2023 - 29.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1124

Принт