Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄ

Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունից՝ նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ սահմանել կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձևաթուղթը և ժամկետները:

  • Обсуждалось

    13.12.2023 - 28.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с коррупцией

  • Министерство

    Комиссия по предотвращению коррупции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3854

Принт

Предложения

ՀՀ ֆինանսների նախարարություն

03.01.2024

«Կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձևաթուղթը և ժամկետները սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ առաջարկում ենք սահմանել Նախագծի հավելվածով սահմանված ձևաթղթի լրացման ցուցումներ: Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ հիմունքով պետք է ներկայացվի Նախագծի հավելվածի Աղյուսակ 1-ում և 2-ում մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրամարկղային թե հաշվեգրման: Բացի այդ, Նախագծի հավելվածի «Կուսակցության կողմից հաշվապահական հաշվառման վարման եղանակի վերաբերյալ տեղեկություններ» Աղյուսակ 4-ում անհրաժեշտ է հստակեցնել, թե հաշվապահական հաշվառման վերաբերյալ ինչ տեղեկատվություն պետք է բացահայտվի:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: