Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  2024  ԹՎԱԿԱՆԻ   ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

  Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետի 2բ ենթակետի, «Բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1 հոդվածի 1-ին կետի 1.2 գ) ենթակետերի համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրներ են նաև տեղական տուրքերն ու վճարները:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին համայնքի տվյալ տարվա բյուջեի հաստատումից առաջ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ և 19-րդ ենթակետերի հիմքով համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը:

Ներկայացվող որոշման նախագիծը բխում է «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքեներում կատարված փոփոխություններով, միաժամանակ Սևան համայնքի բոլոր բնակավայրերում սահմանվել են աղբահանության ծառայությունների դիմաց վճարների դրույքաչափեր, որը թույլ կտա համայնքի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել համակարգված, ապահովել  համայնքի բյուջեի եկամուտները:

 

Առկա իրավիճակը

2023թ. հաստատված տեղական տուրքերի, վճարների դրույքաչափերը եղել են իրատեսական, ապահովել են համայնքային բյուջեի մուտքերը, սակայն, պայմանավորված օրենքում առկա փոփոխություններով, առկա են որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են լուծում:

 

Կարգավորման առարկան

 

Որոշման կարգավորման համար հիմք են «Տեղական ինքնակառավարման մասին», Բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքների համապատասխան հոդվածները:  Այս որոշման նախագծի ընդունման համար այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխման անհրաժեշտություն չկա:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

«Սևան համայնքում 2024թ. տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը հաստատելու մասին որոշման նախագծի հաստատմամբ ապահովվելու է բյուջեի կատարումը, որը նպաստելու է համայնքապահպան ծրագրերի իրականացմանը, տարեկան աշխատանքների պլանով նախատեսված աշխատանքների կատարմանը, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սեփական եկամուտների աճի ապահովմանը, ոլորտային աշխատանքների արդյունավետությանը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար,

         - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի աշխատակիցներ

         - համայնքի ղեկավարի աշխատակազմ

         - Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ

       - «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն

  • Обсуждалось

    11.12.2023 - 27.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Гегаркуникская область муниципалитет Севан

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 815

Принт