Добавить в избранное

«Ներքին աուդիտորի որակավորման շնորհման և շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը, հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար հրավիրված անձանց ներկայացվող հիմնական պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի օգոստոսի 21-ի N 541-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«Ներքին աուդիտի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի  համաձայն

«2) ներքին աուդիտի վերաբերյալ մեթոդական ցուցումները (ուղեցույցները), ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները, ինչպես նաև ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտեր հաստատում է լիազոր մարմինը:»

ՀՀ կառավարության 26.10.2023թ.-ի N 1833-Ն որոշման 1-ին կետի համաձայն ուժը կորցրած է ճանաչվել Վերոգրյալ կարգավորումները սահմանող՝ ՀՀ կառավարավարության 13.02.2014թ.-ի N 176-Ն որոշումը, իսկ 2-րդ կետով ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է երկու ամսվա ընթացքում հաստատել ներքին աուդիտորի որակավորման կարգը և հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները սահմանող նորմատիվ իրավական ակտ:

Նշվածով պայմանավորված առաջարկվում է ապահովել «Ներքին աուդիտի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 26.10.2023թ.-ի N 1833-Ն որոշման 2-րդ կետի կատարումը՝ ներքին աուդիտորի որակավորման կարգի և հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջների հաստատումը:

  • Обсуждалось

    08.12.2023 - 23.12.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1049

Принт