Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Անի Պողոսյան 09.12.2023 19:51:55 Իհարկե, նախագիծը դրական է այն առումով, որ պարտադիր կոչվող վերապատրաստումներն ու ատեստացիան, արդեն իսկ իրենց սպառել են և այս՝ ինքնաշխատ այլընտրանքային տարբերակն կունենա դրական տեսլական, եթե 1.Տնօրենը կամայական որոշումներ չկայացնի 2.Ուսուցիչը ազնվորեն գնահատի իր սեփական կարիքները 3.Գործի վերահսկողության հստակ մեխանիզմ 4.Մեթոդմիավորումների որոշումները ևս դիտարկվեն այդ հարցի վերաբերյալ 5.Ավելորդ և ժամանակատար թղթատարությունը վերանա Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն
2 Նաիրա Ասլանյան 12.12.2023 11:35:28 Ես կողմ եմ կրթական հարթակում այն բոլոր փոփոխություններին, որոնք ուղղված են ուսուցչի մասնագիտական աճին և կարողունսկությունների զարգացմանը։ Լիահույս եմ, որ այս նախագիծը նպատակ ունի ավելի թեթևացնել ուսուցչի ՝ առանց այդ էլ մեծ ծանրաբեռնվածությունը։ Ժամանակակից աշխարհին համընթաց գնալով՝ պետք է մեծացնել առցանց դասընթացների և վերապատրաստումների քանակը, քանզի այդ դեպքում հաշվի է առնվում ուսուցչի զբաղվածության աստիճանը, հանդիպումները հարմարեցվում են վերջինիս աշխատանքային գրաֆիկին, հանձնարարությունները կատարվում են նախընտրած պահին։ Հաջորդ դիտարկումս վերաբերում է ուսուցչի կարիքի գնահատման սկզբունքին։ Առաջարկում եմ բացի տնօրենից և ուսուցչից, անանուն հարցաթերթիկներ տրամադրել նաև աշակերտներին , քանզի վերջիններս ամենաուղիղ կապն ունեն կրթական պրոցեսի հետ։ Շնորհակալություն: Տվյալ դեպքում կմեծանա սուբյեկտիվության գործոնը:
3 Լաուրա Ավետիսյան 13.12.2023 10:39:40 Ինչ խոսք, սույն փոփոխությունը գովելի է, բայց մի կարևոր հարց և առաջարկություն է առաջանում միևնույն ժամանակ , այն է՝ ի՞նչ կլինի, եթե ուսուցիչը մինչև հերթական ատեստավորման ժամկետը լրանալը չհասցնի հավաքել համապատասխան ինը կրեդիտը, ապա հերթական պարտադիր վերապատրաստումը մի՞թե անցնելու է սահմանված ծավալով և ժամանակում, թե՞ արդեն վաստակած կրեդիտները կարող է փոխարինել վերապատրաստման ինչ֊որ հատված բաց թողնելու հետ։ Խնդրում եմ սա դիտարկել և' որպես հարց, և' որպես առաջարկություն։ Շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն: Սկսնակ /1-5 տարի/ ուսուցիչների մոտ կարող է խնդիր առաջացնել, օրինակ՝ առարկայի իմացության մասով:
4 Anahit Mhkitaryan 13.12.2023 19:10:17 Ողջունում եմ կրթական համակարգի բարելավմանն ուղղված ցանկացած նորը,որը իրատեսական է,ճիշտ աշխատող տարբերակ:Նախագիծը վատը չէ,բայց որքանո՞վ օբյեկտիվ կլինի ուսուցչի ինքնագնահատումը և մյուս դերակատարների գնահատումը:Առաջարկում եմ մշակել գնահատման բնութագրիչներ,որոնց միջոցով կիարականացվի գնահատումը;Այս դեպքում հստակ կլինի կարիքը և շարունակական մասնագիտական զարգացման նաև կարիքին համապատասխան վերապատրաստման ուղղվածությունը:Այլապես ,կարող են լինել կամայական մոտեցումներ:Պետք է գնահատման մեջ լինի հստակություն,կոնկրետություն,այսինքն՝չափանիշներ ու դրանց համապատասխան բնութագրիչներ: Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն:
5 Արմինե Պողոսյան 13.12.2023 21:01:29 Նախագծում հետազոտական աշխատանքի մասին ոչինչ չի ասվում։ Առաջարկում եմ վերապատրաստման ժամանակ ուսուցիչների հետազոտական աշխատանքը փոխարինել մեկ այլ ստեղծագործ աշխատանքով, օրինակ որևէ դասի ընդարձակ ներկայացում իր բոլոր փուլերով։ Ընդունվել է ի գիտություն:
6 Լիլիթ Գրիգորյան 13.12.2023 22:35:04 Խնդրում եմ ուշադրություն դարձնել առարկայական պատրաստվածության վրա և դա չթողնել տնօրենի հայեցողությանը,քանի որ տնօրենը միշտ չէ,որ կարձանագրի կարիքը։Մյուս կողմից ուսուցիչների մի մասը կամավոր ատեստավորում է անցնում,մինչդեռ մյուսների դեպքում պարզ չէ թե ինչպիսի՞ մակարդակի է ուսուցիչը ։ Ընդունվել է ի գիտություն:
7 Սեյրան Հայրապետյան 14.12.2023 07:46:31 Բոլոր առաջարկները որ որոշում եք դարձնում պետք է քննարկվի ուսուցիչների կողմից։ Բոլոր ուսուցիչները պետք է առաջարկ ուղարկեն Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
8 Նարինե Գրիգորյան 14.12.2023 23:31:17 Ես առաջարկում եմ, որ ուսուցիչներին վերաբերվող ցանկացած նախագիծ ներկայացնելու իրավունք ունենան միայն այն անձինք, ովքեր առնվազն 5 տարի աշխատել են դպրոցում որպես ուսուցիչ: Ընդունվել է ի գիտություն:
9 Karine Gevorgyan 15.12.2023 00:18:02 Նախագիծը դրական է,քանի որ կամավոր ատեստացիայի երեք տարվա փորձը ցույց է տալիս,որ պատրադիր ատեստացիան ոչ ձևաչափով, ոչ էլ բովանդակությամբ չի համապատասխանում մեր ուսուցիչների իրական կարիքներին։ Առաջարկում եմ՝ 1.Մանրամասն մշակել կարիքների գնահատման հարցաթերթ, որը ուսուցիչը կարողանա անանուն լրացնել, առանց վախենալու դրա հետևանքներից, վերլուծել արդյունքները և դրանց հիման վրա գնահատել կարիքները, առաջարկելով կարիքներին համապատասխան վերապատրաստումներ։ 2.Առաջարկվող վերապատրաստումների մոդուլների բովանդակությունը/թեմաները տեղադրել ԿԳՄՍՆ օնլայն կայքում, ինչպես նաև տեղադրել վերապատրաստողների տվյալները, որ ուսուցիչները հնարավորություն ունենան իրենք ընտրել համապատասխան դասընթացը և վերապատրաստող մենթորին/կազմակերպությանը։ 3.Յուրաքանչյուր վերապատրաստում ավարտել պարտադիր թեստավորումով՝ըստ բովանդակության, և դրա արդյունքների համաձայն բարձրացնել ուսուցչի աշխատավարձը համապատասխան տոկոսով։ Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն
10 Լուսինե Օհանյան 20.12.2023 20:25:46 Ողջունելի նախագիծ է։ Կունենանք ժամանակի արդյունավետ կառավարում։ Այն թույլ կտա կարիքից ելնելով վերապատրաստել ուսուցչին։ Բայց արդյո՞ք ինքնագնահատումը կլինի օբյեկտիվ։ Առաջարկում եմ վերապատրաստման յուրաքանչյուր դասընթացի վերաբերյալ լրացնել մշակված հարցաթերթ՝ հստակ բնութագրիչներով։ Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն
11 Հայկուշ Եղիազարյան 21.12.2023 18:13:14 Կրթական հարթակում այն բոլոր փոփոխությունները, որոնք ուղղված են ուսուցչի մասնագիտական աճին և կարողությունների զարգացմանը, բավականին գովելի են։ 1. Առաջարկում եմ բացի տնօրենից և ուսուցչի ինքնագնահատականից, անանուն հարցաթերթիկներ տրամադրել նաև աշակերտներին։ Կարծում եմ բավականին օբյեկտիվ գնահատական կտան աշակերտները։ 2. Առաջարկում եմ կամավորն անցած և հավելավճար ստացող, ինչպես նաև տարակարգ ունեցող ուսուցիչներին ազատել պարտադիր վերապատրաստումներից, պարզապես այդ ուսուցիչներին ծանոթացնել նորություններին և փոփոխություններին էլ.փոստով կամ մի քանի առկա հանդիպումներով։ Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն
12 Ալիսա Հարությունյան 22.12.2023 15:05:44 Խիստ արդիական, սպասված նախագիծ է։ Առաջարկում եմ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման մեջ նույնպես մտցնել տարբերակում. մասնագիտական զարգացման 1 տարի շրջափուլի դեպքում առավելապես հիմնվել մասնախմբի, տնօրենության կողմից գնահատման արդյունքների(իհարկե, քննարկելով ուսուցչի հետ), իսկ 3 եւ հատկապես 5 տարի շրջափուլի դեպքում՝ ուսուցչի մասնագիտական զարգացման սեփական կարիքների ինքնագնահատման արդյունքների վրա։ Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն
13 Անուշ Հովսեփյան 22.12.2023 23:30:23 Ողջունելի է, որ վերապատրաստումը կլինի տարբերակված և կիրականացվի ըստ կարիքի, այլապես երբեմն այն անիմաստ է լինում և որոշ մոդուլների առումով ուսուցչի համար նորություն չի պարունակում։ Կարիքի գնահատման եղանակն ու տեղեկանքի ձևավորումը նույնպես ընդունելի են։ Առաջարկում եմ ամեն դեպքում ունենալ մոդուլներ, որտեղ կհանդիպեն ու միասին կաշխատեն և՛ սկսնակ, և՛ աշխատանքային երկար տարիների փորձ ունեցող ուսուցիչները։ Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի հանդիպումերն ու համատեղ աշխատանքը օգտակար են երկուստեք։ Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն
14 «Համագործակցային կրթական ծրագրեր» հկ 23.12.2023 03:00:02 Սկզբում անհրաժեշտ է նշել, որ ԿԳՄՍ նախարարությունը նախորդ տարիներին արված մի շարք կազմակերպությունների զեկույցները, դիտարկումները, առաջարկները, որոնք արվել էին վերջին տարիների ընթացքում և որոնք կնպաստեին ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավմանը, նոր կարգում հաշվի չի առել։ Միանշանակ կարևոր է, որպեսզի ուսուցիչն անձամբ ունենա հնարավորություն իրականացնել մասնագիտական կարիքի գնահատում, դա նաև հնարավորություն կտա ուսուցչին ճիշտ կողմնորոշվել անհրաժեշտ դասընթացները և վերապատրաստող համապատասխան կազմակերպություններն ընտրելիս։ Սակայն նախագծի բացը կայանում է նրանում, որ հստակ չափանիշներ սահմանված չեն, համաձայն որի ուսուցիչը կկարողանար համեմատել և գնահատել իր մասնագիտական գործունեությունը՝ վերհանելով բացերը, զարգացման ուղղությունները։ Նման դեպքում, ինչո՞ւ է կարևոր հստակ չափանիշների սահմանումը՝ 1․ Հնարավորի սահմանում նվազեցնելու սուբյեկտիվ մոտեցումը սեփական աշխատանքի գնահատման հարցում, 2․ Հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխան մոտեցումների ձևավորմանը նպաստելու համար։ Առանց հստակ սահմանված չափանիշների, առավել խնդրահարույց է դպրոցի տնօրենի՝ դասալսումների միջոցով ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի որոշումը։ Նախ տնօրենները չեն տիրապետում դպրոցում դասավանդվող բոլոր առարկաներին, հետևաբար ինչպես կարող են խորհուրդ տալ նեղ մասնագիտական հարցերում՝ դասալսումների միջոցով որոշելով ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը։ 6-րդ կետում ներկայացված ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլն ոչ միայն կառուցվածքային, այլև բովանդակային առումով հասկանալի ներկայացված չէ։ 8-րդ կետում նշվում է, որ վերապատրաստումների չափորոշչի և ծրագրի հիման վրա ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակվում է բարդության երեք մակարդակի դասընթաց, այն դեպքում, երբ 6-րդ կետի 4-րդ ենթակետում նշվում է երրորդ և չորրորդ բարդության մակարդակի դասընթացների մասին։ 9-րդ կետում նշվում է, որ վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակված բարդության 3 մակարդակների դասընթացներից առաջինն իրականացվում է առկա, երկրորդը և երրորդը՝ առկա կամ համակցված եղանակով, ստացվում է 2-րդ և 3-րդ մակարդակներում միայն հեռավար եղանակով անցկացվող դասընթացները ի սպառ բացակայում են, այն դեպքում, երբ նախագծի 11-րդ կետում նշվում է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունը վերապատրաստման դասընթացն իրականացնում է՝ առկա, հեռավար կամ համակցված եղանակով։ Բացի այդ նույն կետում նշվում է, որ վերապատրաստող կազմակերպությանն ընտրում է ուսուցիչը, այն դեպքում, երբ նախորդ տարիները ցույց են տվել, որ եղել են դեպքեր, երբ դպրոցի տնօրեններն են ուսուցիչների փոխարեն ընտրել վերապատրաստող կազմակերպությանը՝ նախապես ունենալով պայմանավորվածություններ իրենց նախընտրած վերապատրաստող կազմակերպության հետ։ Այստեղ ուսուցիչը հայտնվում է բավական անպաշտպան վիճակում, հատկապես, որ ՀՀ կառավարությունը 2021թ․ հուլիսի 22-ին ընդունում է N 1187-Ն որոշումը, համաձայն որի ուսուցչին չի համարում վերապատրաստող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի կողմ, այսինքն՝ վերապատրաստման դասընթացներին մասնկացության պայմանագիրը կնքում է դպրոցի տնօրենը և վերապատրաստող կազմակերպության ղեկավարը։ Այն դեպքում, երբ դեռ 2021թ․ ապրիլի 1-ին կառավարության կողմից ընդունված N 466 Ն որոշման 17-րդ կետի համաձայն ուսուցիչը հանդիսանում էր պայմանագրի կողմ, այսինքն՝ վերապատրաստող կազմակերպությունը պայմանագիր էր կնքում, թե ուսուցչի և թե դպրոցի հետ։ 12-րդ կետում նշվում է, որ հեռավար եղանակով վերապատրաստումն իրականացվում է նախարարության կողմից երաշխավորված ուսուցման կառավարման համակարգերից (LMS) մեկում։ Այստեղ ճիշտ կլիներ կից հավելվածով կամ հղումով տրամադրել ընտրված համակարգերի հիմնավորումները և ցանկը, քանի որ նախարարությունը համապատասխան հարթակի ընտրության նպատակահարմարությունը ընտրելու հնարավորությունը վերցրել է վերապատրաստող կազմակերպություններից, չէ՞ որ հենց վերապատրաստող կազմակերպություններն են մշակում դասընթացների մոդուլները և բովանդակությունը հետևաբար վերջիններս ավելի ճկուն կարող էին լինել այս հարցում։ 17-րդ կետի համաձայն հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացն իրականացվում է նախարարության կողմից հաստատված հարցաթերթիկով՝ էլեկտրոնային եղանակով ԴԿՏՀ-ում, սակայն գոնե հավելվածով ներկայացված չէ տվյալ հարցաթերթիկի կառուցվածքը և բովանդակությունը, որի հիման վրա էլ սկսվելու է ուսուցչի վերապատրաստման գործընթացը։ 18-րդ կետում կարելի էր մի փոքր փոխել ձևակերպումը, ավելի լավ կապելով բովանդակությունը 17-րդ կետի հետ նշելով, որ կամավոր ատեստավորման ձևաչափը նույնպես հանդիսանում է մասնագիտական զարգացման կարիքի գնահատման ձև։ 19-րդ կետում նշվում է, որ ԿԶՆԱԿ-ի կամ մենթոր դպրոցների կողմից իրականացվող դասալսումները համարվում եմ արտաքին դիտարկում, որի ժամանակ կարող է արձանագրվել ուսուցչի մասնագիտական զարգացման կարիք և առաջնահերթ այդ ուղղությամբ իրականացվել վերապատրաստումը, այս դեպքում հարց է առաջանում, ինչ չափանիշներով են իրականացվում դասալսումները վերոնշյալ կազմակերպությունների կողմից և ինչպե՞ս են որոշվում, թե ո՞ր դպրոցներում, ո՞ր դասարաններում, ո՞ր ուսուցիչների մոտ են իրականացվելու դասալսումները, չէ՞ որ նման դասալսումներ հերթական ատեստավորման ենթակա ոչ բոլոր ուսուցիչների մոտ են անցկացվում։ Այստեղ կարևոր է իմանալ ԿԳՄՍ նախարարության հիմնավորումները, թե ինչու ԿԶՆԱԿ-ից, մենթոր դպրոցներից բացի, ոլորտի հետ առնչվող այլ իրավական ձևակերպում ունեցող կազմակերպությունները, օրինակ՝ համալսարանները, հկ-ները, որոնք ունեն համապատասխան առարկաների հմուտ մասնագետներ, արտաքին դիտարկումներ իրականացնելու համար չեն ներգրավվել։ 20-րդ կետում նշվում է, որ առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնում է տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի համար տրվում է կրեդիտ: Այստեղ անհասկանալի է, մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը վերապատրաստումը իրականացնում է միայն ԿԶՆԱԿ-ի կամ մենթոր դպրոցների կողմից դասալսումների շրջանակում արձանագրված առարկայական գիտելիքի իմացության կարիքի դեպքում, թե նաև ուսուցչի և տնօրենի կողմից հարցաթերթիկի լրացման արդյունքում ձևավորված կարիքի դեպքում։ Եթե երկրորդ տարբերակում նույնպես կոնկրետ առարկայի շրջանակում վերապատրաստումն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհ-ը, ապա ստացվում է, որ մնացած երաշխավորված կազմակերպությունները զրկվում են առարկայական վերապատրաստումներ իրականացնելու հնարավորությունից։ 30-րդ կետում նշվում է, որ վերապատրաստվողների յուրաքանչյուր խմբի համար կազմակերպությունը վարում է առանձին մատյան թղթային տարբերակով։ Մի՞թե հնարավոր չէ կազմել համապատասխան ձևաչափով թվային մատյան, որտեղ կազմակերպությունները կլրացնեն անհրաժեշտ տվյալները՝ նվազեցնելով թղթի օգտագործման անհրաժեշտությունը։ 31-րդ կետում ի՞նչ է նշանակում կենտրոնացված գնահատման արդյունքներ, որոնց հիման վրա ձևավորվում են կրեդիտներ ԴԿՏՀ-ում՝ ինքնաշխատ եղանակով, այն դեպքում, երբ Ձև N 1-ով կրեդիտները շնորհում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունը։ Նույն 31-րդ կետի 1-ին մասում նշվում է, որ եթե վերապատրաստող կազմակերպության մոտ տվյալ մոդուլով վերապատրաստված ուսուցիչների առնվազն 40%-ի կողմից կրեդիտ չհավաքվի, ապա դա հիմք կհանդիսանա նախարարության համար կազմակերպությանն այդ մոդուլի վերապատրաստումներ իրականացնելու իրավունքից զրկելու համար։ Այստեղ հարց է առաջանում, իսկ եթե լինեն ոչ բարեխիղճ կազմակերպություններ, որոնք չցանկանալով զրկվել մոդուլի վերապատրաստում իրականացնելու իրավունքից, պարզապես կեղծեն տվյալները, իհարկե մասնակցող ուսուցիչների և դպրոցի տնօրենի համաձայնությամբ, իսկ ԿԶՆԱԿ-ը կամ մենթոր դպրոցը տվյալ դպրոցում չիրականացնեն դասալսում, այդ դեպքում ինչքանո՞վ է այս կետը համարվում ֆունկցիոնալ՝ որակ ձևավորելու տեսանկյունից կամ լինի հակառակը՝ կազմակերպությունը բարեխղճորեն իրականացնի իր վրա դրված պարտավորությունը, սակայն մասնակցող ուսուցիչները վերապատրաստմանը վերաբերվեն ոչ պատշաճ։ Մի՞թե սա կարելի է համարել վերահսկողական հիմնավորված մոտեցում։ 33-րդ կետը նույնպես խնդրահարույց է և նման մոտեցումը նախարարության կողմից ամենևին չի նպաստում որակական փոփոխություններին։ Մի՞թե հնարավոր չէ նման դեպքում հավելյալ միջոցներ տրամադրել պետբյուջեից, որպեսզի ուսուցիչը, տեղանքով պայմանավորված, չզրկվի այլընտրանքից և մասնագիտական վերապատրաստման մի շարք հնարավորություններից։ 41-րդ կետում, երբ նշվում է, որ ուսուցչի վերապատրաստումների ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դպրոցը կազմակերպում է անհատական վերահսկողություն վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում գնահատելու համար, արդյո՞ք այստեղ նույնպես մշակված են հստակ չափանիշներ և դրա հիման վրա կոնկրետ գործողությունների պլան, թե ինչպես է դա անելու դպրոցի ադմինիստրացիան, որպեսզի կարողանա հիմնավորել նույն 41-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործառույթը։ 42-րդ կետում նշված է սույն հավելված 40-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթի մասին, պետք է նշել, որ 40-րդ կետը չունի 1-ին ենթակետ, միգուցե խոսքը 41-րդ կետի 1-ին ենթակետի մասին է։ Բացի այդ առանց հստակ մշակված չափանիշների, որոնց հիման վրա դպրոցը պետք է գնահատի ուսուցչի վերապատրաստման արդյունքները, ինչպես է հնարավոր խուսափել դեպքերից, երբ հնարավոր է լինեն կամայականություններ դպրոցի ադմինիստրացիայի կողմից, որի հիման վրա էլ վերապատրաստող կազմակերպությունը կարող է հանվել երաշխավորված կազմակերպությունների ցանկից։ 43-րդ կետում նշվում է, որ ԿԶՆԱԿ-ը կազմակերպության կողմից վերապատրաստումներն սկսելու պահից սկսած՝ իր կողմից հաստատված ժամանակացույցով մշտադիտարկում է վերապատրաստող կազմակերպություններում վերապատրաստումների իրականացման և վերապատրաստվողների գիտելիքների ու հմտությունների առկա և հեռավար եղանակով գնահատման համապատասխանությունը սույն կարգին և վերապատրաստման չափորոշչի և ծրագրի պահանջներին։ Սակայն փորձը ցույց է տվել, որ ԿԶՆԱԿ-ը ֆիզիկապես չունի այդ ռեսուրսները նման լայնամաշտաբ մշտադիտարկումներ իրականացնելու համար, այս խնդիրը բարձրաձայնվել է նաև հենց ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչների կողմից։ Ինչպես է ստացվում, որ նոր կարգում, այդ փաստը, կրկին հաշվի չի առնվել։ Տվյալ դեպքում վերահսկողական մեխանիզմը կրկին ձևական բնույթ է կրում։ Հաշվի առնելով 43-րդ կետի վերաբերյալ դիտարկումները 44-րդ կետում տեղ գտած ԿԶՆԱԿ-ի գործառույթները գործնականում պարզապես անիրականալի են կամ կրկին կրելու են նեղ հատվածական, ոչ համընդհանուր բնույթ։ Ձեր դիտարկումներն ուսումնասիրվել են. նկարագրությունը գրեթե ամբողջությամբ թերահավատություն է այն միջոցառման իրականացման նկատմամբ, ինչը կրթական քաղաքական մոտեցման սկզբունքով ձևավորված մեխանիզմ է: Ձեր բարձրացրած հարցադրումները հաստատության տնօրենի կողմից իրականացվող դասալսումների, հետևողականության և այլնի վերաբերյալ հիմք են տալիս ենթադրելու, որ դպրոցում որակյալ կրթության երեշխավորը դեռևս տնօրենը չէ, որովհետև գործառույթը վերջինիս կարողունակություններին համապատասխան չէ: Եվս 2 դիտարկում վերաբերում է սույն նախագծով սահմանված չափանիշների և դասընթացների մասին կարգում բաց մնացած կարգավորումներին, այնինչ, դրանք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այլ իրավալան ակտերի կարգավորումներ են, և Հանրակրթության մասին օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածների լիազորող նորմերում առկա ակտիվ հղումներում կարող եք ծանոթանալ նշված կարգերին: Պետությունը իր վրա է վերցրել ուսուցիչների մասնագիտական զարգացման, (նաև տնօրենների) ժամանակաից կրթությանը համահունչ հմտությունների ձևավորման պատասխանատվությունը, որը միանգամից անթերի իրականացնել հնարավոր չէ՝ մեր երկրում անհրաժեշտ ռեսուրս չլինեու հիմնավորմամբ, սակայն յուրաքանչյուր տարի կարգը լավարկելու քայլեր արվում են՝ ի շահ առաջին հերթին սովորոի որոկյալ կրթության իրացման: Այնուամենայնիվ, շնորհակալություն մանրամասն ուսւոմնասիրության համար, որոշ դիտարկումներ քննարկման արդյունքում ըստ անհրաժեշտության հաշվի կառնվեն: